Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է նախապատրաստում Արեւմուտքը եւ արդյո՞ք մեր դեմ

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Արցախյան վերջին իրադարձություններին եւ այս հակամարտության հետ կապված վտանգներին Ռուսաստան-Արեւմուտք սրված հակամարտության պրիզմայով է մարտի 28-ին անդրադարձել ՌԴ «Ռոսիա սեվոդնյա» միջազգային լրատվական գործակալության «Ուկրաինա.ռու» ցանցային հրատարակությունը:
Ըստ վերջինիս կայքէջի հրապարակման, մոտակա ժամանակներս Ռուսաստանի հատուկ գործողության գոտում սպասվում է ուկրաինական կողմի հարձակումը: Հենց այդ հաշվարկով ԱՄՆ-ը, Բրիտանիան եւ ԵՄ երկրները Ուկրաինայի զինված ուժերին տրամադրում են սպառազինության ամենատարբեր տեսակներ: Տրամաբանական է համարվում կարծելը, թե արեւմտյան ուժերը միաժամանակ կարող են փորձել բորբոքել իրավիճակը նաեւ այլ այնպիսի թեժ կետերում, որոնց ամենաուղղակի առնչություն ունի Ռուսաստանը:
Նման կետերից մեկը, ինչպես նշվում է, կարող է դառնալ Անդրկովկասը: Եվ եթե Վրաստանի ներկա իշխանությունները մերժել են Կիեւից հնչած կոչերն ու հրաժարվել են «երկրորդ ճակատ» բացել Մոսկվայի դեմ, ապա կարող է շատ ավելի վտանգավոր սցենար խաղարկվել, կարծում է հոդվածի հեղինակ Վլադիմիր Զոտովը, Լեռնային Ղարաբաղում: Չնայած այստեղ ակտիվ մարտական գործողությունները 2020-ի աշնանն ավարտվել են, գրում է նա, հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակում է մխալ եւ անգամ պարբերաբար բռնկվել:
Դրա մի արտահայտությունը ՌԴ պաշտպանության նախարարության մարտի 25-ի եւ ԼՂ պաշտպանական գերատեսչության ամսի 27-ի հաղորդումներն էին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանման կողմից Շուշիի շրջանում, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի մոտ շփման գիծը հատելու եւ այնտեղ պոստ տեղադրել ձեռնարկելու մասին, ինչը 2020 թ. պայմանավորվածությունների խախտում է:
Հոդվածում հետպատերազմական իրադարձություններին, մասնավորապես Լաչինի (Բերձորի) ճանապարհի ադրբեջանական արգելափակմանն ու դրանով փաստորեն Արցախի շրջափակմանն անդրադառնալով՝ հոդվածագիրը նշում է, թե այս վերջինի համար Ադրբեջանն օգտագործել է բնապահպան ակտիվիստներ ձեւացող գրոհայինների: Ու քանի որ Ադրբեջանը ոչ մի զիջման չի համաձայնում, իսկ Արցախում հայտարարում են, թե այդ երկիրը շարունակում է չճանաչված հանրապետության սահմանների մոտ զինուժի կուտակումը, հրապարակման հեղինակը հարց է տալիս՝ հնարավո՞ր է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը սկսվելու հետ «բռնկվի» նաեւ այս տարածաշրջանը:
«Մենք, իհարկե, չենք կարող ստուգապես դատել արեւմտյան ստրատեգների եւ Ուկրաինայի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների պլանների մասին,- «Ուկրաինա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, ՌԴ ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը: – Միեւնույն ժամանակ մենք շատ լավ տեսնում ենք ինչպես ադրբեջանական ուժերի կենտրոնացումը Լեռնային Ղարաբաղի շուրջը (նկատի ունի ռուս խաղաղապահների կողմից պահպանվող նրա մնացած հայկական մասը), այնպես էլ Ուկրաինայի զինված կազմավորումների մեծ հարձակման նախապատրաստության նշանները»: Փորձագետի խոսքով՝ իմանալով Արեւմուտքում որոշում կայացնողների մեթոդաբանությունը, չի կարելի բացառել նման գործողությունների միաժամանակեցումը՝ ստեղծելով Ռուսաստանի համար առավելագույնս անհարմար իրավիճակ:
«Մի շարք հաղորդագրություններից մենք տեսնում ենք, որ արդեն ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան է զորքեր մոտեցրել Հայաստանի սահմանին… Ես դժվարանում եմ կանխատեսել՝ ինչպես կարձագանքի ռուսական կողմը, սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձեռնարկել գոնե ոչ ֆորմալ համոզման բնույթի ինչ-ինչ նախազգուշական գործողություններ»,- կարծում է Արեշեւը: Վերլուծելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, ներառյալ նաեւ Լաչինի միջանցքի հարցում, որտեղ «ադրբեջանցի գրոհայիններն արդեն իրենց տեր են զգում», քաղաքագետը նկատում է, թե Երեւանը փաստորեն ինքնամեկուսացվել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը որեւէ կերպ մասնակցելուց, այդ խնդիրը դնելով Ռուսաստանի վրա:
Քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովն իր հերթին, ինչպես հաղորդում է կայքը, համարում է, որ արեւմտյան երկրների միջեւ միասնականություն չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալման հարցում: «Նրանք իհարկե կցանկանային «բորբոքել» Ղարաբաղը: Բայց ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում ուժեղ հայկական համայնքներ կան, որոնք դրան խոչընդոտում են: Մյուս կողմից անգլիացիները շատ սերտ կապված են Բաքվի հետ: Ալիեւը շատ է աշխատել նրանց հետ: Անգլիացիների հետ շփումներն ընդհանրապես ավանդական են Ադրբեջանի համար: Եվ նրանք, ես համոզված եմ, վերջինիս դրդում են, նրան ասում են՝ տեսնո՞ւմ ես՝ ինչ իրավիճակում է Ռուսաստանը, դա լավ պահ է ամբողջ Ղարաբաղը գրավելու համար: Հենց դրա հետ է կապված Բաքվի այսպիսի լպիրշ քաղաքականությունը, որն արգելափակել է Լաչինի միջանցքը եւ չի ուզում բացել, ինչպես նաեւ տարածաշրջանում աստիճանաբար իր պոստերն առաջ է տանում այն գծից, որը համաձայնեցվել էր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ»,- նշել է փորձագետը «Ուկրաինա.ռու»-ի հետ հարցազրույցում:
«Սաակաշվիլու փորձը ցույց է տալիս, որ ագրեսորի հետ խաղաղության քաղաքականությունը հանգեցրեց լոկ այն բանին, որ ագրեսորը բոլորովին սանձարձակ դարձավ ու հարձակվեց մեր խաղաղապահների վրա»,- հիշեցրել է Ալեքսանդրովը: 
Դրանից խուսափելու համար հարկ է միշտ գնահատական տալ բոլոր այն խախտումներին, որոնց դիմում է ադրբեջանական կողմը, եւ դա պետք է արվի ոչ միայն խաղաղապահ զորախմբի, այլ նաեւ (ՌԴ) ԱԳՆ-ի կողմից, կարծիք է հայտնում քաղաքագետը:
«Մասնավորապես Լաչինի միջանցքի հետ կապված՝ պետք է Բաքվի առջեւ հարց դրվի առ այն, որ նա խախտում է արդեն նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները, այդ թվում դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Դա պետք է հրապարակայնորեն հնչեցվի: Դրա փոխարեն կուլուարային խոսակցություններ են վարվում, որոնք ոչինչ չեն տալիս»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Իրանական 1401 թվականը հայ համայնքի կյանքում

Հաջորդ գրառումը

Փաշինյանի ու Պապիկյանի՝ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին հայտարարությունները համոզիչ չեն Բանակի մեջքը կոտրված է, բայց ջախջախված չէ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի ու Պապիկյանի՝ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին հայտարարությունները համոզիչ չեն Բանակի մեջքը կոտրված է, բայց ջախջախված չէ

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական