Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան հավելյալ նախապայմաններ կներկայացնի՞ Հայաստանին

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շաբաթների իրադարձությունները ապացուցեցին իմ նախորդ հոդվածներում առաջ քաշած դրույթն այն մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նախապայմաններ են դնելու նախքան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը:  Ես մասնավորապես պնդում էի, որ Թուրքիան Հայաստանից պահանջելու է փոխել Սահմանադրությունը, դուրս հանել այնտեղից «Արեւմտյան Հայաստան», «Արեւելյան Հայաստան» բառակապակցությունները, վերացնել պետական տարբերակիչ նշանների վրա գտնվող խորհրդանշանները` ներառյալ Արարատ լեռան օգտագործումը Հայաստանի զինանշանի վրա, եւ ոդրեգրել անկախության նոր հռչակագիր:
Անկախության հռչակագիրը հիմնադիր փաստաթուղթն է Հայաստանի երրորդ հանրապետության:  Եթե չկա անկախության հռչակագիր, ապա չկա նաեւ Հայաստանի Հանրապետություն:  Այդ պատճառով էլ Հայաստանի պաշտոնական այրերը այժմ խոսում են Հայաստանի չորրորդ հանրապետությունը ձեւավորելու անհրաժեշտության մասին:
Հայաստանի կառավարությունը կարծես համաձայնել է կատարել այս բոլոր նախապայմանները:  Կառավարությունը շրջանառության մեջ է դրել այն դրույթը, որ Հայաստանի զինանշանը չի արտացոլում այսօրվա իրականությունը եւ Հայաստանի Հանրապետության ներկա բնույթը:  Ավելին, իշխանությունները պնդում են, որ քանի Արարատ լեռը չի գտնվում Հայաստանի տարածքում, այն չի կարող օգտագործվել երկրի պաշտոնական տարբերակիչ նշանի վրա:  Սա, իհարկե, աբսուրդ է:

Ակնհայտ է, որ մեր ներկա ժամանակների Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ կամ Ռուսաստանի զինանշանները նույնպես չեն համապատասխանում այդ հզոր տերությունների ժամանակակից իրականություններին:  Այստեղ ակամայից հարց է առաջանում, թե արդյոք լուսինը, որ Թուրքիայի դրոշի վրա է հայտնվել, իրականում Թուրքիայի տարածքո՞ւմ է գտնվում:  Փաստն այն է, որ լուսինն այստեղ ունի կարեւոր կրոնական նշանակություն ամբողջ թյուրքական աշխարհի համար:  Արարատ լեռն էլ կարեւոր կրոնական նշանակություն ունի Հայաստանի եւ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար: Աստվածաշնչի համաձայն, մարդկությունը համաշխարհային ջրհեղեղից հետո վերապրեց, երբ Նոյ նահապետի տապանը հանգրվանեց Արարատի գագաթին` աշխարհի այս վայրում:  Այլ խոսքով, եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան արդարացումներ ներկայացնել, ապա հեշտությամբ կարող են անել դա, բացատրելով, որ «սիմվոլ»` խորհրդանշանը չի կարող համարվել տարածքային պահանջ, ինչպես չի համարվել այդպիսին վերջին 30 տարիների ընթացքում:

Ամբողջ հարցն այն է, որ վերոնշյալ նախապայմանները կատարելուց հետո Թուրքիան նոր նախապայմաններ է առաջադրելու:  Թուրքիան, օրինակ, պահանջելու է, որ որոշ քաղաքական կուսակցություններ, որ իրենց բնույթով կարող են հակաթուրքական որակվել, դադարեն գոյություն ունենալ Հայաստանի տարածքում:  Թուրքիան, մասնավորապես, պահանջելու է հավանաբար, որ Հայկական ավանդական կուսակցությունները դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ վտանգ են ներկայացնում Թուրքիային:

Թուրքիան կարող է նաեւ պահանջել, որ արգելվեն հայրենասիրական երգերի կատարումները, որոնք ստեղծվել են Հայոց ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանում եւ հիմնականում ոգեկոչում են ազգային-ազատագրական պայքարը:

Չի բացառվում, որ պահանջ ներկայացվի նաեւ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխարինելու «Հայաստանի պատմություն» բառակապակցությամբ:  Եվ ինչու չէ, նաեւ ուղղումներ մտցնելու հայոց պատմության որոշակի հատվածներում:

Ավելին, պահանջ կարող է ներկայացվել Հայաստանի օրհներգի վերաբերյալ:  Հայաստանի իշխանությունները նշում են, որ պաշտոնական օրհներգի բառերում «թշնամու» վերաբերյալ խոսքեր կան, որոնք պետք է փոխվեն:  Պատկերացրեք այժմ, թե ինչ կլիներ, եթե բրիտանական կայսրությունը Միացյալ Նահանգներից պահանջեր վերախմբագրել Անկախության հռչակագիրը նախքան, որ ճանաչեր նրա անկախությունը 1785-ին, կամ էլ պահանջեր Սահմանադրությունը փոխել կամ հրաժարվել 1812-ի պատերազմի առթիվ Ֆրենսիս Սքոթ Քիի հեղինակած հայրենասիրական երգերից: Աբսուրդ կլիներ, չէ՞:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

նգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայացք Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին

Հաջորդ գրառումը

Հայաստանը եզրափակում է Ռուսաստանի հետ բարեկամ երկրների ցուցակը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը եզրափակում է Ռուսաստանի հետ բարեկամ երկրների ցուցակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական