Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական փափուկ ուժի  ազդեցությունը կարող է անակնկալ լինել հայ ժողողվրդի կրթված շերտերի ու նաև Ռուսաստանի համար. Վահե Հովհաննիսյան

03/02/2022
- Վերլուծություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրել է.

«Պատերազմի արդյունքում արևմտյան ազդեցությունը Հայաստանում ենթարկվեց բովանդակային դեֆոլտի։ Կառույցները կան, մարդիկ կան՝ զգալի քանակով, ֆինանսավորման մեխանիզմները կան, մեդիան կա, բայց բովանդակությունը սնանկացել է։ Արևմուտքը փաստեց, որ ունի զրոյական ազդեցություն անվտանգային հարցերում, ինչպես նաև ունի, մեղմ ասած, երկակի ստանդարտների մեծ մշակույթ։ Արևմուտքը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, հայկական խաղաղ բնակավայրերի հռթիռակոծումը, հողերի անեքսիան։

Չի հասկացվում, թե ինչ գաղափարի և ինչ երաշխիքների շուրջ կարող է Արևմուտքը Հայաստանում կոնսոլիդացիա ապահովել այս կամ այն գործչի կամ շրջանակների շուրջ։

Կա կոլեկտիվ-հանրային գիտակցում, որ եթե հայ ժողովուրդը մնար, պայմանական ասած, «սկանդինավյան խաղաղապահների» հույսին, ապա ողբերգության պատկերը կլիներ ամբողջական։

Այս պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե Արևմուտքն այսօր ունի լուրջ լծակներ՝ Հայաստանում իշխանություն ձևավորելու։ Ի վերջո, արևմուտքում շատ լավ հասկանում են, որ թուրքական/ՆԱՏՕ-ական և ադրբեջանական զորքերի դեմ Հայաստանում իրենք ոչինչ չեն կարող հակակշռել։ Թվում է, թե թեման այսքանով կարելի է ավարտել, բայց կա մեկ այլ պրոցես։

Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում հնարավոր է կտրուկ պրոարևմտյան տրամադրությունների աճ. դա հնարավոր է ռուսական կոպիտ սխալների դեպքում՝ աճող հակառուսական տրամադրությունների ֆոնին։ Եթե Ռուսաստանը թուրքական կոալիցիաների հետ հարաբերություններում զիջի հայկական շահ կամ պարզապես գրագետ չաշխատի Հայաստանում՝ շարունակելով Հայաստանին նայել միայն տանկի դիտակետից կամ արզաքանցյանների հայացքով, կարող է տեղի ունենալ ամենաանսպասելի շրջադարձը՝ Հայաստանում կտրուկ մեծանան հակառուսական տրամադրությունները, նույնիսկ՝ սեփական անվտանգության ռիսկի հաշվին։ Եթե Ռուսաստանը շարունակի իր շահերի անվերապահ սպասարկման համար դեռևս պահել Նիկոլին, հետո իրավունք չի ունենալու որևէ մեկին մեղադրել, թե ինչո´ւ Հայաստանը դարձավ երկրորդ Վրաստան։

Արևմուտքը Հայաստանի համար չափազանց կարևոր գործընկեր է։ Հայաստանն իր շահերը պաշտպանելու և իր խնդիրների լուծման, ինչպես նաև ներքին ռեֆորմացիայի համար մշտապես կարիք է ունենալու Արևմուտքի լուրջ աջակցության և երկխոսության։ Բայց դա կարող է անել միայն սոլիդ իշխանությունը, որը կունենա վստահության պաշար և հայկական նոր օրակարգ։ Միայն այդ դեպքում է հնարավոր արևմուտքի հետ կառուցել մեզ համար կենսական կարևորության հարաբերություններ և օրակարգ, զարգանալ արևմտյան մոդելով, արևմտյան սփյուռքի հետ ունենալ համահունչ կենսական միջավայր և էֆեկտիվ համագործակցություն՝ միաժամանակ լինելով վստահելի գործընկեր Ռուսաստանի համար, չանելով քայլեր ընդդեմ Ռուսաստանի և արկածախնդրության չտանելով պետության անվտանգային համակարգը։

Հաջորդ իշխանությունը՝ Ստամբուլից

Վերաբացվող և չարչրկված Ստամբուլ-Երևան չվերթը իրականում ունի սիմվոլիկ մեծ նշանակություն։ Խոսքն օդանավի և ուղևորափոխադրման մասին չէ։ Խոսքը փափուկ ուժի էքսպանսիայի մասին է, որը պրոցեսների՝ այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում կարող է ստանալ անկառավարելի ծավալներ։

Դրա հիմքում մի քանի գործոն է. ա/  հայ հասարակության լատենտ տրամադրությունները և ինդենտիֆիկացիոն հակումները, բ/   Ռուսաստանի անկարողությունը՝ հակադրել  տայլ պրոցես։

Առկա է հիմնավոր մտավախություն, որ թուրքական փափուկ ուժի  ազդեցությունը կարող է անակնկալ լինել հայ ժողողվրդի կրթված շերտերի ու նաև Ռուսաստանի համար։

Հունիսի ԱԺ ընտրություններին Թուրքիան բացահայտ պաշտպանում էր Նիկոլի թեկնածությունը։ Թուրքիայի բանակի և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն աջակցում էին նրան։ Սա պատմական աբսուրդ է, երբ մի երկիր ակտիվ մասնակիցն է քո պարտությանը, քո ստորացմանը, հազարավոր մահերի, իսկ ամիսներ հետո քո ընտրություններում հրապարակայնորեն սատարում է թեկնածուներից մեկին, և հասարակությունըչի պոռթկում, ռեակցիա չի տալիս։ Նման բանը տվյալ թեկնածուի համար պետք է ունենար ուղիղ հակառակ հետևանք՝ նպաստեր նրա պարտությանը։

Ունենալով այս նախադեպը՝ կարող ենք ենթադրել, որ թուրքական էքսպանսիան կարող է լինել սպասվածից ուժեղ։ Դրա համար, իհարկե, ժամանակ է պետք, և այս պահին նվազ իրատեսական է, թե Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է գալ, պայմանական ասած, «Ստամբուլի ռեյսով»։

Բայց զարգացումների տրամաբանությունը հիմք է տալիս մտածել, որ առաջիկա տարիներին թուրքական փափուկ ուժի մուտքը Հայաստան լինելու է ինտենսիվ, բազմաոլորտ՝ բիզնես, տնտեսություն, անշարժ գույք, մշակույթ և այլն։ Այս ամենը վերջանահաշվարկում ենթադրում է մուտք դեպի հասարակություն, կառուցվածքային միավորներ՝ կուսակցություններ և այլն, ուղիղ և անուղղակի ազդեցություն պետական համակարգի և իշխանության վրա։

Ամենաիրատեսական սցենարներով՝ 4-5 տարի հետո Թուրքիան կարող է ունենալ ազդեցություն Հայաստանում բոլոր մակարդակների իշխանության ձևավորման վրա։ Եվ ռուսները, իհարկե, կզարմանան, թե ինչպես դա ստացվեց, և թե ինչպես թուրքերն իրենցից ավելի մեծ ազդեցություն ունեն։ Դա արդեն այլ քննարկման թեմա է։

Եթե մի երկրում 30 տարի հնարավոր է եղել 10 հազար դրամով ձայն ստանալ, ապա ինչո՞ւ թուրքերը նույնը չեն կարողանալու անել՝ ավելի մեծ գումարով և ավելի քաղաքակիրթ ձևերով, եթե 30 տարի կուսակցությունները և քաղաքական գործիչները ոտքի վրա կարող էին փոխել իրենց «սկզբունքային տեսակետները», ապա ինչո՞ւ թուրքերը նույնը չեն կարող խրախուսել ավելի հետաքրքիր առաջարկներով, եթե մի երկրում հնարավոր է իրենց պարտության և նվաստացման տարած իշխանության փառահեղ վերարտադրում, ապա ինչո՞ւ թուրքերը ավելի լուրջ հաջողությունների չեն կարող հասնել՝ ավելի գայթակղիչ կարգախոսներով։

Շատ հստակ խնդիր է ձևակերպվում. Թուրքիայի հետ բաց սահմաններով ու որոշակի ինտեգրացիայով նորմալ հարևաններ լինելու համար Հայաստանում պետք է լինի սկզբունքներ, արժեհամակարգ և խնդրի խորքային պատկերացումներ ունեցող իշխանություն։ Հակառակ դեպքում ազգովի լսելու ենք մուղամ, տնտեսական շահավետ նախագծերի փոխարեն բավարարվելու ենք Հայաստանի կլինիկաներում Ղարսի բնակիչ Աբուլֆազի բուժմամբ, և չենք ֆիքսելու թուրքական ազդեցության անդառնալի աճը իշխանության բոլոր մակարդակներում»:

Նախորդ գրառումը

Երևանի մանկապարտեզում պակիստանցու երեխային ստիպել են ուտել հող, կղանք, բռնության ենթարկել․ Aravot.am

Հաջորդ գրառումը

«Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

«Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական