Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թե ինչպես Ադրբեջանը մոլորեցրեց Արեւմուտքին

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հոդվածի հեղինակը Երեւանում «Տնտեսական եւ քաղաքական մարտավարական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահն է: Նաեւ Հայաստանի «Applied Policy Rescearch Institute» (APRI)-ի (կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի) ավագ գիտաշխատող:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններում առաջացած փակուղին զարմացրեց շատերին, հատկապես Արեւմուտքում: Տպավորությունն այն էր, որ Ղարաբաղի գոյութունն ու այնտեղի հայերն էին միակ խոչընդոտը երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման գործընթացում: Մինչ հայերը բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից եւ վերջինիս նախագահ Սամվել Շահրամանյանը ստիպված ստորագրեց հանրապետության լուծարումը մինչեւ 2023-ի վերջը, թատերաբեմը կարծես պատրաստ էր խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այնուհետեւ Հայաստանը կանոնավորելու էր հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ի վերջո քայլեր էր ձեռնարկելու նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանից: Հետեւանքում նոր դարաշրջան էր բացվելու տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի ու Իրանի երկրորդական, իսկ Արեւմուտքի առաջնային դերակատարությունների ներքո հայերը, ադրբեջանցիները, թուրքերն ու վրացիները ապրելու եւ հաղորդակցվելու էին միմյանց հետ երջանիկ ու համերաշխ կերպով:
Խնդրահարույց է մտածել, որ սա էր Հայաստան-Ադրբեջան բանակցություններին ԵՄ-ի ինտենսիվ ներգրավվածության բուն դրդապատճառը, քանի որ նման սցենարը մարտավարական մտածողություն է պահանջում, ինչից զուրկ է, դժբախտաբար, Բրյուսելը: Այսուհանդերձ, Վաշինգտոնում շատերն էին այդ ուղղությամբ հույսեր փայփայում: Երբ սեպտեմբերի 26-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության խորհրդատու Հիքմեթ Հաջիեւի հետ, Արեւմուտքում շատերն էին ակնկալում, որ ԵՄ-ն իր մեծագույն հաղթանակը կտոնի հետ-խորհրդային աշխարհում եւ մինչեւ տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դրանով նոր էջ կբացվի տարածաշրջանի համար:

Սակայն դրան հաջորդած երկու ամիսների ընթացքում հաղթանակի փոխարեն արեւմտյան մայրաքաղաքներում շփոթմունք եւ վրդովմունք առաջացավ: Ադրբեջանը հանկարծակի նվազեցրեց արեւմտյան հարթակներում ընթացող բանակցություններին իր մասնակցությունը, հրաժարվելով մեկնել Գրանադա, Բրյուսել եւ Վաշինգտոն: Բաքուն սկսեց խոսել տարածաշրջանում արեւմտյան պետությունների քայքայիչ դերակատարության մասին, հայտարարելով, որ դրանք հայաստանանպաստ են գործում եւ չեն կարող անաչառ լինել, միաժամանակ կոչ անելով տարածաշրջանային խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների` այսինքն Ռուսաստանի եւ Իրանի ջանքերով:

Բայց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բռնի լուծարման հետեւանքում առավել անկայուն դարձավ Հարավային Կովկասը, որտեղ մի կողմից Ադրբեջանը ճնշման տակ է պահում Հայաստանին եւ ջանքեր գործադրում հարաբերությունները բարելավելու Ռուսաստանի եւ Իրանի հետ, եւ մյուս կողմից կարծես ավելի ազդեցիկ է դառնում բանակցությունների 3+2 ձեւաչափը: ԵՄ-ն ու Մ. Նահանգները շփոթված են եւ չգիտեն ինչ անել: Եվրոմիությունը մտածում է Ադրբեջանի դեմ ճնշումներ բանեցնելու փոխարեն ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ինչը երկու ամիս առաջ նպատակադրված չէր անելու:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ վերջին երկու ամիսների ընթացքում: Հարցին պատասխանելու համար պարտավոր ենք վերլուծել արեւմտյան պետությունների հովանու ներքո ընթացող նախորդ երկու տարիների հայ-ադրբեջանական բանակցությունները:

Բրյուսելում 2021-ին տեղի ունեցած նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումից հետո, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը իջեցնի եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` հիմնված խորհրդային ժամանակների սահմանների վրա: Բոլորի համար պարզ էր, որ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանը համաձայնվում էր ԼՂ հանրապետության լուծարմանը իր բոլոր (ներառյալ պաշտպանական բանակի) կառույցներով: Անհնարին էր առանձին պետություն եւ առանձին բանակ ունենալ Ադրբեջանի հանրապետության տարածքում:

Արեւմտյան տեսանկյունից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը վերացնելու էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը: Արեւմուտքը հույս ուներ, որ դեռ կկարողանա համոզել, կամ ստիպել Ալիեւին որոշակի իրավունքներ ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին: Գործարքի պայմանները հետեւյալն էին. հայերը հրաժարվում էին խոսել ԼՂ-ի կարգավիճակի (ներառյալ ինքնավարության, կամ ինքնորոշման իրավունքի) մասին պահանջից, իսկ Ադրբեջանը պարտավորվում էր հայերին տրամադրել ընդունելի պայմաններ: Երկու կողմերը պետք է պահպանեին այս կարգադրությունը: Եվ իրոք, հայկական կողմը դադարեցրեց օգտագործել «կարգավիճակ» եւ «ինքնորոշման իրավունք» եզրույթները 2022-ի ամառվանից սկսած: Փոխարենը խոսվում էր միայն «հայերի իրավունքների եւ անվտանգության» մասին:

Այս մոտեցումը պաշտոնապես հաստատվեց նախ 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած եվրոպական քաղաքական հասարակության գագաթնաժողովի եւ ապա` 2023-ի մայիսին եւ հուլիսին Բրյուսելում կայացած հանդիպումների ընթացքում: ԵՄ-ն եւ Մ. Նահանգները ուրախ էին, որ հակառակ ռազմական թեժացումին (ներառյալ 2022-ին ադրբեջանական զորքերի ներխուժումը բուն Հայաստանի տարածք) բանակցություններն արեւմտյան հարթակներում առաջ էին գնում, մինչ Ռուսաստանի ներգործությունը փաստորեն սառեցված էր: 2022-ի հոկտեմբերի վերջերին Ռուսաստանը հանդիպում կազմակերպեց երկու երկրների ղեկավարների միջեւ, որը ոչ մի արդյունք չարձանագրեց, հիմնավորելով ռուսական ազդեցության նվազումը եւ հաստատելով այն իրականությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում էին խաղաղության պայմանագիր կնքել Բրյուսելում, Վաշինգտոնում կամ արեւմտյան մի որեւէ այլ մայրաքաղաքում:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը փչացրեց այս իդեալիստական պատկերը, սակայն չկարողացավ ընդհատել բանակցությունների գործընթացը: Մինչ Ղարաբաղի բնակչությունը կիսասոված վիճակում պայքարում էր, որ իր գոյությունը պահպանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական այրերը հանդիպում էին իրար Վաշինգտոնում եւ Բրյուսելում: Օգտագործելով Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը, Ադրբեջանը իրավունք վերապահեց իրեն պահանջելու ԼՂ Հանրապետության լուծարումը իր բոլոր կառույցներով: Մտահոգիչ ազդանշանն այն էր, սակայն, որ Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղում որեւէ միջազգային ուժերի ներկայությունը եւ որեւէ իրավունքի պարգեւումը այնտեղ բնակվող հայերին: Դրանով պարզ դարձավ, որ Ադրբեջանը արեւմտյան հարթակները օգտագործել էր ստանալու համար ոչ միայն Հայաստանի կողմից ԼՂ-ի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս եւ այնուհետեւ այդ հանրապետության լուծարումը, այլեւ Արեւմուտքի «կանաչ լույսը»` ռազմական բռնի ուժով տիրանալու այդ անկլավին: Ադրբեջանը Արեւմուտքին հասկացրել էր, որ չի հանդուրժելու 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը արժանացնել 1994 թվի մայիսի հրադադարի ճակատագրին, բանակցությունները երկարաձգելով եւս 26 տարի: Ադրբեջանի դիրքորոշումը հստակ էր. Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասկացնել, որ լուծարեն իրենց հանրապետությունը, այլապես Ադրբեջանը կհասներ դրան ուժի գործադրմամբ:

Եվրոմիությունն ու Մ. Նահանգները հրապարակայնորեն հասկացրել էին Ադրբեջանին, որ ԼՂ-ի դեմ ուժի գործադրումը անընդունելի էր: Միաժամանակ նրանք հասկանում էին, որ իրադրությունը փակուղի էր մտել: Ղարաբաղի բնակչությունը մերժում էր պետության ինքնալուծարումը: Հայկական կողմը պահանջեց հատուկ իրավունքներ շնորհել նրանց եւ կոչ արեց հաստատել միջազգային մեխանիզմներ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: Ադրբեջանը կտրականապես մերժեց այդ առաջարկները: Արեւմուտքը, եւ հատկապես Մ. Նահանգները շահագրգռված էին, որ խաղաղության պայմանագիրը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի որքան հնարավոր է շուտ: Դրանով նրանք ցանկանում էին տեկտոնական տեղաշարժեր առաջ բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության ոլորտում, այսինքն` հասնել տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունների նվազեցմանը, բայց նրանք չէին կարող Ադրբեջանին ստիպել ընդունելու Հայաստանի առաջարկները եւ վերջ դնելու փակուղուն: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը ուժի գործադրմամբ 2023-ի սեպտեմբերին ամբողջովին փակեց ղարաբաղյան հակամարտության էջը, Արեւմուտքը համեմատական անգործունեության մատնվեց, բայց տակավին հույս ուներ, որ խաղաղության պայմանագիրը, այնուամենայնիվ կարելի կլինի կնքել:

Ադրբեջանը փաստորեն ճարպկորեն մոլորեցրեց Արեւմուտքին: Նախ արեւմտյան հարթակները օգտագործեց հասնելու համար Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուն, հետո էլ այն որպես պատրվակ օգտագործելով պահանջեց ԼՂ հանրապետության լուծարումը, Արեւմուտքին հավաստիացնելով, որ «այդ էջի բռնի փակումը» տարածաշրջանին բերելու է սպասված խաղաղության դարաշրջանը:

Ճարպիկ դիվանագիտության հետեւանքում Ադրբեջանը ի վերջո հասավ համարյա անկարելի թվացող արդյունքին, այսինքն` բռնի ուժով ստիպեց ղարաբաղցիներին լքել իրենց բնօրրանը եւ Արեւմուտքից ոչ մի բացասական արձագանք չստացավ: Կատարվածից անմիջապես հետո Ադրբեջանը շրջվեց Ռուսաստանի եւ Իրանի կողմը, հավատացնելով նրանց, որ Բաքուն ուրախ էր նրանց հետ կարգավորելու տարածաշրջանային խնդիրները` առանց արեւմտյան հավելյալ ներգրավվածության:

Հայաստանը, մյուս կողմից դիմագրավում է բազում ճգնաժամեր ու մարտահրավերներ: Ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներ Լեռնային Ղարաբաղից, ԼՂ հանրապետության փաստացի լուծարում, լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ բանակցությունների արեւմտյան հարթակի սառեցում: Արեւմուտքը ինքն էլ շփոթ իրավիճակում է:

Ադրբեջանը խախտել է խոստումը, արեւմտյան հարթակը անվանել անարդյունավետ եւ կողմնակալ: Հայաստանը այժմ անվտանգության մարտահրավերն է փորձում դիմակայել դեռեւս կառչելով բանակցությունների արեւմտյան հարթակից: Իսկ Ռուսաստանն ու Իրանը «անաղմուկ» առաջ են քաշում 3+2 ձեւաչափը` համագործակցելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

ԵՄ-ում որոշ անդամ պետություններ կոչ են անում հավելյալ օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, որպես Ադրբեջանի մեքենայությունների զոհ դարձած պետություն, եւ որպես նորափթիթ ժողովրդավարական պետության, որը ցանկանում է կապերը խզել Ռուսաստանի հետ: Ուրիշներ պնդում են, որ նման քայլը է՛լ ավելի կհեռացնի Ադրբեջանին իրենցից եւ կխորացնի նրա կապերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ:

Հաշվի պետք է առնել նաեւ այն հարցը, որ ներկայի «հակառուսական տրամադրությունների մեջ» Հայաստանին հավելյալ օժանդակություն տրամադրելը կարող է է՛լ ավելի խոցելի դարձնել Հայաստանը, անվտանգութան առումով, քանի որ Երեւանը կարող է նկատվել Հարավային Կովկասի «միակ խանգարող» պետությունը, որ ցանկանում է ավելի շատ արեւմտյան ներգործունեությունը տեսնել տարածաշրջանում: Սա կարող է տարածաշրջանում առաջ բերել անկայունություն եւ քաոս:

Խնդիրն այն է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Մ. Նահանգները կարգավորման ուրիշ լավ տարբերակներ չունեն: Ադրբեջանի կատարածի դիմաց ոչ մի ձեւով չարձագանքելը, ինչ խոսք, վնասելու է իրենց հեղինակությունը, իսկ որեւէ քայլ ձեռնարկելը վստահաբար վատթարացնելու է իրավիճակը: Այնպես որ, արեւմտյան հովանու ներքո անցկացվող 2022-2023 թվերի Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են դիվանագիտական դասագրքերում հայտնվել որպես փայլուն օրինակ, թե ինչպես մի փոքր երկիր մոլորեցրեց Արեւմտյան հավաքական համայնքին, իսկ մեկ այլ փոքր երկիր զոհ դարձավ իդեալիստական հույսերի եւ աշխարհաքաղաքական մեքենայությունների: Նույնիսկ եթե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարողանան Ադրբեջանին ետ բերել դեպի բանակցությունների արեւմտյան հարթակ, դա լինելու է սոսկ «որպես շոու» ցույց տալու համար, որ կատարվել է նման բան:

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նախորդ գրառումը

1988 թ. դեկտեմբեր, Բաքու

Հաջորդ գրառումը

Մերկացում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Մերկացում

Please login to join discussion

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական