Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման հետեւանքները

Գրիգոր Առաքելյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեհրանում պարապուրդի մատնված  Ադրբեջանի  դեսպանատան աշխատանքները վերսկսելու թեմային անդրադառնալու համար Բաքվից շուրջ մեկ տարի էր պահանջվելու:

Հիշեցնենք, որ նախորդ տարի  հունվարի 27-ին   Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն ներխուժած ԻԻՀ քաղաքացին, «անձնական» դրդապատճառներից ելնելով  կրակ էր բացել դիվանագիտական ներկայացուցչության  անձնակազմի վրա,  սպանելով դեսպանության անվտանգության ծառայության պետին: 

Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը  «ահաբեկչություն» որակելու  հարցում Բաքուն վայրկյան անգամ չհապաղեց եւ հայտարարեց Թեհրանից  իր բոլոր դիվանագետների հետկանչման ու դեսպանության աշխատանքների դադարեցման  մասին:

Մարտի 7-ին Baku. TV-ին տված հարցազրույցի ժամանակ, Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին վերջապես հայտարարեց, որ շուտով Ադրբեջանի Հանրապետությունը վերաբացելու է Թեհրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը, որի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու  համար  Թեհրան է գործուղել հատուկ պատվիրակություն:

Այդ   թեմային անդրադարձել է նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը՝  Ջեդդայում  կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ հանդիպումից հետո:

Ադրբեջանի դեսպանատան վերագործարկման մասին Իրանում հնչող տեսակետները տարբեր են: Ոմանց կարծիքով,  արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակած  Ալիեւը փորձում է տարածաշրջանում ակտիվացնել իր արտաքին քաղաքականությունը եւ այդ ծիրի մեջ տեսնում նաեւ Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը:

Սակայն Ադրբեջանի դեսպանատան աշխատանքների վերսկսման պատճառների ու հետեւանքների մասին Իրանի  քաղաքական վերլուծաբանների հանրույթում շրջանառվում է նաեւ մեկ այլ տեսակետ, համաձայն որի՝ Բաքուն ցանկանում է հավասարակշռված արտաքին քաղաքականության անվան տակ, Թեհրանի հետ հարաբերություններն ակտիվացնելուն զուգահեռ, ավելի խորացնել կապերը  Թել Ավիվի հետ, ինչը Բաքվին հնարավորություն կտա տարածաշրջանում սեփական  շահերին հետամուտ լինելու համար ձեռք բերել ավելի հզոր լծակներ: Այլ կերպ ասած, Ադրբեջանը փորձում է   հավասարակշռող քաղաքականություն վարելու հարցում հետեւել Սաուդյան Արաբիայի օրինակին:

Ուշագրավ է նաեւ  Թեհրանի ու Թել Ավիվի հետ հարաբերությունների համաժամանակյա  կարգավորման մասին Բաքվի մտադրություններին անդրադարձած ամերիկյան Newsweek-ի  հրապարակումը, համաձայն որի, Թեհրան-Բաքու հարաբերությունների բարելավումը դիտարկելի է միջազգային միջանցքների հատման եւ գերտերությունների, այդ թվում՝  Ռուսաստանի ու ԱՄՆ-ի  հակասական շահերի բախման հանգույցում տեղի ունեցող տարածաշրջանային կարեւոր  իրադարձությունների համատեքստում, ինչը չի կարելի համեմատել Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների հետ: Այնուամենայնիվ Newsweek-ի կարծիքով,   Հարավային Կովկասում եւ դրա շուրջ տեղի  ունեցող տարաձայնություններն ի զորու են սրելու մրցակցությունն ու վնասելու կարգավորման փուլում գտնվող Բաքու-Թեհրան հարաբերություններին: Կայքէջը նաեւ հիշեցնում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին բռնկված Գազայի պատերազմից մի քանի օր անց Իրանի տարածքով  Ադրբեջանից  Նախիջեւան կամ Արեւելքից Արեւմուտք  ձգվող նոր մայրուղու կառուցման հեռանկարով Իրանի ու Ադրբեջանի միջեւ  ստորագրված «Արաքսի միջանցք» կամ «Իրանուղի», կոչված համաձայնագրի մասին, որի նպատակն էր զսպել Հայաստանի տարածքով   միջանցք բացելու Բաքվի ախորժակը:

Իրանաբնակ վերլուծաբաններից կարելի է առանձնացնել հայաստանցի ընթերցողին ծանոթ  Ահմադ Քազեմիին ու Ամիր Ալիփուրին, որոնց համոզմամբ,  երկկողմ հարաբերուություններում  Թեհրանին ընդառաջ գնալու եւ  Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերագործարկելու դիմաց Բաքուն փորձելու է ստանալ Թեհրանի լուր համաձայնությունը՝  Իսրայելի հետ հարաբերություններն ավելի խորացնելու նպատակով, ինչը, վերլուծաբանի կարծիքով,  Բաքվին հնարավորություն կտա  «ազատագրված» Արցախի տարածքում  ստեղծել հակաիրանական հենակետ:

Ալիփուրը նույնիսկ զգուշացնում է, որ Գազայի պատերազմն ավարտվելուց հետո Թել Ավիվն  իր ուշադրությունը դարձնելու է  դեպի Իրան,  եւ քանի որ Իսրայելը խուսափում է Իրանի դեմ ուղիղ բախումից, ավելի շատ կենտրոնանալու է Իրանի հարեւանությամբ գտնվող Արցախի տարածքից Իրանի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վրա:

Սակայն համոզված կարելի է ասել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման հարցում Բաքվի շահագրգռվածությունն ավելի մեծ է քան՝ Թեհրանինը: Պատճառը դարձյալ «Իրանուղի» կոչված միջանցքից Բաքվի կախվածությունն  է, որն առայժմ   (եւ հուսանք` հետագայում նույնպես) Ադրբեջանից դեպի Նախիջեւան տանող եւ Իրանի կողմից վերահսկվող միակ ճանապարհն է լինելու:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆաշիստ Ալիեւի խոստովանությունը

Հաջորդ գրառումը

Իմանանք թշնամու ռազմական ներուժը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Իմանանք թշնամու ռազմական ներուժը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական