Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թատերական փառատոներից ու պրեմիերաներից…. մինչեւ ռուսներ

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Քովիդից հետո մեր թատրոնները երկրորդ շունչ են ստացել:

Մեկը մյուսի հետեւից՝ նոր ներկայացումներ, հյուրախաղեր, փառատոներ…

Մայիսի 24-ին Մոսկվայում բացվեց Չեխովյան փառատոնը, որն աշխարհի լավագույն թատերական փառատոների եռյակում է: Այն կտեւի մինչեւ օգոստոսի 20-ը: Համազգային թատրոնից Նարինե Գրիգորյանին «Տագանկա» թատրոնը հրավիրել էր բեմադրելու «Մու-մուն»: Նարինեն հայկական բեմադրական թիմի՝ բեմանկարչուհի Վիկտորյա Հովհաննիսյանի, խորեոգրաֆ Յուրի Կոստանյանի  հետ է իրականացրել «Մու-մուն», որի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 25-ին:

Հունիսի առաջին օրերին էլ Թբիլիսիի Ռուսթավելու անվան վրացական եւ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոններում է պրեմիերա եղել: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտակական կոմեդիայի թատորնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմադրել է դրամատուրգ Մարո Մադոյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսը:
Ռուսթավելու անվան թատրոնը դեռ քովիդից առաջ էր Հակոբ Ղազանչյանին հրավիրել Թբիլիսի՝ ներկայացում բեմադրելու: Ադամյանի անվան թատրոնից եւս հրավեր է ստացվել, եւ Ղազանչյանը նույն պիեսը Ռուսթավելու անվան թատրոնում բեմադրել է վրացերեն, հայկական թատրոնում՝ բնագրով՝ հայերեն:

Ներկայացումների տեսագրությունները վկայում են, որ պրեմիերաներն անցել են մեծ ոգեւորությամբ: Վրացի հանդիսատեսը գոհ է մնացել հայ ռեժիսորի բեմադրած հայկական պիեսից, որն ադապտացվել է վրացական բեմի համար:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանում 10 պրեմիերա է ունեցել, նաեւ մեկնել հյուրախաղերի, մասնակցել փառատոների:

Դերասանները նոր են վերադարձել Մոսկվայից, որտեղ «Գարդենիա» ներկայացումով մասնակցել են Չեխովյան փառատոնին: Ի դեպ, Հայաստանն այս փառատոնին արդեն 3-րդ անգամ է մասնակցում:

Ռուս հանդիսատեսն ու թատերական պրոֆեսիոնալ խմբերը անհամբերությամբ են սպասում հայ դերասանների հյուրախաղերին ու ելույթներին՝ վստահ, որ որակյալ թատրոն են տեսնելու: «Գարդենիան» նրանք տեսել են 4 տարբեր թատերախմբերի ներկայացմամբ, բայց Գոռ Մարգարյանի բեմադրությամբ  Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանների խաղն են ամենից շատ հավանել: Ի դեպ, «Գարդենիան» հայկական թատերախումբը խաղացել է նաեւ Բելառուսում, Տաշքենդում, Սանկտ-Պետերբուրգում, իսկ Վորոնեժ քաղաքում անցկացվող «Պլատոնյան» փառատոնին մերոնք երկու ներկայացումով են հանդես եկել:

«Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, եւ հեղինակավոր փառատոներին մասնակցելը, մրցանակներ բերելը նպաստում է, որ մեր երկրի վարկանիշը բարձրանա, իսկ մենք դրա կարիքը շատ ունենք: Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում  մրցանակ ստացանք, որից շատ  ոգեւորվեցինք: Ստանիսլավսկու անվան թատրոնը Ռուսաստանի սահմաններից դուրս գործող ռուսական թատրոնների մեջ ճանաչվեց լավագույնը: Այս մրցանակը հիմնված է բացառապես օտարալեզու հանդիսատեսի գնահատականների վրա: Մոտ օրերս  մեկնելու ենք Ռուսաստանի երկու տարբեր քաղաքներ, նորից ենք մասնակցելու փառատոների: Այնպես որ, թատրոնը միշտ լավ մարզավիճակում է ու հազիվ է հասցնում հյուրախաղերի ու փառատոների արանքում հանգստանալ»,-պատմեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

Հայաստանում Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը միակ օտարալեզու բեմահարթակն է, այն էլ ստեղծվել է դեռ խորհրդային տարիներին՝ հեռավոր 1937-ին: Պարզ է, որ այդ ժամանակաշրջանում ռուսերենի, ռուսական մշակույթի քարոզչություն էր իրականացվում, սակայն հետագա տարիներին այս բեմը դարձավ համաշխարհային եւ հայ դասականների ստեղծագործությունները ներկայացնելու հարթակ, շուտով կլրանա 100 տարին, ինչ այս թատրոնը պահպանում է այդ ավանդույթները եւ որպես օտարալեզու բեմ՝ չունի մրցակից:

Մեր օրերում, երբ ռուսաֆոբիան մարդկանց մտքերից սողոսկել է նաեւ հանրային ու քաղաքական ոլորտներ, սկսում ես մտածել՝ հանկարծ Ստանիսլավսկու անվան թատրոնն էլ չփակեն կամ միացնեն, ասենք, ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետին: Ի՞նչ կա որ, հիմա ամենայն աբսուրդի ու անտրամաբանականի ժամանակներ են:

Այն, որ թատերական հարուստ ավանդույթներ ու հազարամյա կենսագրություն ունեցող Հայաստանում վերջին 100 տարվա ընթացքում հայկական թատրոնից բացի, մեկ օտարալեզու թատրոն է միայն հիմնադրվել, մեղմ ասած՝ գովելի չէ:

Խորհրդային ժամանակներում աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, արաբական աշխարհից  հայրենադարձված հայերը կարող էին դառնալ ոչ միայն օտար լեզուներով ներկայացվող թատրորնների դերասաններ ու ռեժիսորներ, այլ նաեւ օտարալեզու բեմադրությունների  հանդիսատես: Ու մեր երկիրը կարող էր առանձնանալ իր բազմալեզու թատրոններով, որովհետեւ միայն մենք ունենք բազմալեզու Սփյուռք: Դա չարվեց հայրենադարձության ակտիվ փուլերի ժամանակ, չարվեց նաեւ հետագայում, մինչդեռ հենց միայն  հայ ժողովրդին այլ ազգերի մշակույթին մոտեցնելու, լեզու սովորեցնելու, ֆրանսիական, անգլիական թատրոններով կրթելու համար պետք է ստեղծվեին այլալեզու թատրոններ: Եվ զբոսաշրջության համար էլ շահեկան կլիներ:

Գնացեք օպերա եւ կտեսնեք, որ հատկապես օտարալեզու ներկայացումներին մեծ թվով օտարազգիներ կան դահլիճում, որովհետեւ որքան էլ «Գայանե», «Դիմակահանդես» բալետները, «Անուշ» օպերան մեզ հարազատ լինեն, օտար զբոսաշրջիկը կամ հյուրը նախընտրում է Ռոսսինի, Վերդի, Պուչինի, Չայկովսկի:

Հիմա ռուսների հոսքն է դեպի Հայաստան մեծացել: Մեկ տարուց ավելի՝ ռուսները գալիս են ու գալիս: Ոչ միայն ուտել-խմելու բիզնեսում, այլեւ մշակութային քաղաքականություն ու նախագծեր մշակելիս  պետք է նկատի ունենալ նաեւ մեր երկրում գտնվող ռուսներին: Նրանց պետք է կապել մշակութային հաստատությունների հետ, նրանց դարձնել մշտական հանդիսատես: Ու հենց այստեղ է, որ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը կարող է շահեկան դիրքում հայտնվել, հյուրախաղերից ու փառատոներին մասնակցելուց բացի, ի դեմս ռուս նորեկների՝ ունենալ մշտական հանդիսատես:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

«Դժվարհասկանալի դաշնակիցը»: Ի՞նչ է Մ. Նահանգները ակնկալում նորընտիր Էրդողանից

Հաջորդ գրառումը

Էխ Պետրով, Պետրով…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Էխ Պետրով, Պետրով...

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական