Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էխ Պետրով, Պետրով…

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Կամ ադրբեջանական թունոտ «մուղամ»… ռուսերեն պարբերականում

Ռուսաստանյան «Ռամբեր.ռու» լրատվական հանգույցի օրական լուրերի հունիսքսանմեկյան մի տարբերակում աչքի ընկնող տեղում էր «ՈւԶՈւ (Ուկրաինայի զինված ուժերի – Գ. Մ.) հետախուզական խմբի ոչնչացումը եւ ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծումը» ինտրիգային վերնագիրը: Ավելի ստույգ՝ դա լուրերի մի խմբի ընդհանուր վերնագիրն էր, որի մեզ վերաբերող տեղեկատվությունը սկսվում էր հայտնի ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, թե իբր «Հայաստանի բանակը ինտենսիվ գնդակոծում էր ադրբեջանական զինուժի դիրքերը Նախիջեւանում»: Եվ միայն այդ նախադասությունից հետո սկսվող երկրորդ պարբերությունում է վկայակոչվում Ադրբեջանի զինվորական գերատեսչությունն ու ավելացվում վերջինիս նաեւ այն հաղորդումը, թե գնդակոծության են ենթարկվել այդ զինուժի դիրքերը Շուշիի մատույցներում եւս:

Լուրի իսկության հարցը թողնելով տվյալ գործակալության ղեկավարության խղճին (եթե ունի), նկատենք, որ այս կարգի լրատվամիջոցները Արցախի կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ամեն հերթական զինված ոտնձգության լուրը միշտ վերնագրում կամ սկսում են «այսինչ օրը Հայաստանը եւ Ադբեջանը միմյանց մեղադրեցին… գնդակոծելու հարցում»: Կամ մեր ՊՆ հաղորդման հետ պարտադիր տալիս են նաեւ հակառակ կողմի նույն գերատեսչության հաղորդումը, հավասարության նշան դնում, որ Ադրբեջանը հանկարծ չնեղանա…

Իրականությունը հաճախ շրջված ներկայացնելու եւ, ավելին, հայատյացության դիրքերից բացահայտորեն ադրբեջանական քարոզչությանը ծառայելու անմրցելի օրինակ է, երեւի, «Վեստնիկ Կավկազա» («Կովկասի լրատու») էլեկտրոնային կայքը: «Հայաստանը կրակում է Նախչըվանի ուղղությամբ», «Հայ գրոհայիններն ու զինվորականները երեք անգամ գրոհել են Ադրբեջանի վրա», «Հայաստանը ինտենսիվ գնդակոծում է Ադրբեջանը երեք ուղղություններով», «Ռուսաստանի դաշնակիցը բարձրացրել է ԱՄՆ-ի դրոշը»… Սրանք այդ պարբերականի վերջին մի քանի օրերի հրապարակումների վերնագրերից են: Ակնհայտ են ադրբեջանցիների արարքները մեզ վերագրելու, նրանց կեղծ-քարոզչական հնարքներն ընդօրինակելու եւ ագրեսորին ու ճնշողին աշխարհի աչքում իբրեւ անմեղ  զոհ ներկայացնելու ջանքերը, օգտագործված ադրբեջանահաճո որակումները սեփական հայրենիքում  դաժան շրջափակման ու էթնիկ զտման ենթարկված 120 հազար արցախահայերի նկատմամբ: Հատկանշական է, որ այս կարգի հրապարակումների տակ հաճախ չես գտնում որեւէ հեղինակի անուն:

Բայց ահա այդ լրատվամիջոցի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովի անվանը այս կարգի եւ արդեն ավելի հեռուն գնացող հրապարակումների տակ երեւի հաճախ կարելի է հանդիպել: Հունիսի 16-ի իր հրապարակմամբ նա այդ առումով ըստ երեւույթին գերազանցել է անգամ ինքն իրեն: Հոդվածը վերնագրված է «Հայաստանն անսպասելի հարվածեց Ռուսաստանին… Ղարաբաղում»: Բա չպե՞տք է վերջնականապես գժտեցնել նաեւ երկու քիչ թե շատ իրական դաշնակիցներին…

Լրատվության մեջ ասվում է, թե նախօրդ օրը տեղի է ունեցել քաղաքական խելացնորության սահմանն էլ անցնող միջադեպ՝ հայկական զորքը (իբր) գնդակոծել է… ռուս խաղաղապահներին: Եվ իբր այդ մասին հաղորդել են հենց հայկական լրատվամիջոցները: Խոսքը ադրբեջանցի մի խումբ զինվորականների՝ ՀՀ սահմանը հատելով այնտեղ իրենց երկրի դրոշն ամրացնելու սադրիչ քայլի մասին է: Նման սկզբին հաջորդում է ավագ վերլուծաբանի նույնքան սադրիչ ձեւակերպմամբ նկարագրությունը, թե առավոտյան,- ուշադրություն,- «Ադրբեջանի Արեւելյան  Զանգեզուրի» տնտեսական շրջանում, Լաչինի միջանցքի մուտքի հսկիչ-անցագրային կետի մոտ մի խումբ ադրբեջանցի սահմանապահներ անցել են Հաքարի գետի կամուրջը՝ իբր իրենց տարածքում դրոշ տեղադրելու համար: Ինչպես եւ բոլորին, ովքեր գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների «ժամանակավոր տեղակայման գոտում», նրանց ուղեկցել է վերջիններիս ներկայացուցիչների խումբը: Եվ դրոշի տեղադրումից հետո, ինչպես ներկայացվում է, հայ դիպուկահարները Հայաստանի տարածքից գնդակոծել են բոլորին…

Դրանից հետո, ըստ հեղինակի պնդման, Լաչինի ճանապարհով երթեւեկությունը «ռուս խաղաղապահների կողմից» կանգնեցվել է՝ առ ժամանակս «հանցագործության քննության»: «Այսպիսով,- գրում է Պետրակովը,- մեկ դիպուկահարային գրոհով Հայաստանը խոստովանեց, որ շարունակում է Ադրբեջանի հետ առճակատման քաղաքականությունը, ստեղծեց,- պատկերացնո՞ւմ եք,- շրջափակում Ղարաբաղի հայերի համար» եւ «հարված հասցրեց ռուս խաղաղապահների անվտանգությանը»:
Ահա այսպիսի «տեղեկատվություն» ու «վերլուծություն»:

«Ցանկալի» թեման զարգացնելով՝ հոդվածագիրը հատուկ ենթավերնագիր է դրել՝ «Ինչպե՞ս Հայաստանը հասավ մինչեւ խաղաղապահների վրա կրակելու աստիճանի»: 

Լրատվամիջոցի ավագ վերլուծաբանի մտքի գոհարներից են, օրինակ, հետեւյալ պնդումները, թե իբր հենց Հայոց զորքն ու ռուսաստանցի խաղաղապահների «ժամանակավոր տեղակայման գոտուց» հայ գրոհայիններն են այս ամռանը Ադրբեջանի քաղաքացիների գնդակոծումները դարձրել ամենօրյա, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ եւ դրանից հետո: Եվ որ բանը պետք է հասներ նաեւ ադրբեջանական անցակետին: Կամ թե՝ ղարաբաղցի հայերի շրջափակումը կամ արգելափակումը Հայաստանի իշխանությունների երազանքն է՝ սկսած անցյալ  տարվա դեկտեմբերից: Մինչդեռ Ադրբեջանը, պատկերացնո՞ւմ եք, չի խոչընդոտում սահմանով  «Ղարաբաղի տնտեսական գոտու» հայ բնակչության տեղաշարժը: Եվ անպայման պետք էր ասել ու կրկնել, թե հայ նշանառուները կրակել են ռուս խաղաղապահների վրա, թե՝ հակառուսական հռետորաբանությունը, ռուսատյացությունը եւ ազգայնական ցանկությունները Հայաստանում, Հայաստանի արեւմտյան կողմնորոշումը եւ այլն…

Հետո՝ «Խանքենդի», դրա շուրջը դիրքավորված «հայ գրոհայիններ», Ռուբեն Վարդանյան, «թալանված ադրբեջանական օգտակար հանածոներ»:  

Ներողություն հայ ընթերցողից, սեփական տանը անասելի զրկանքներ կրող արցախցի իմ հայրենակիցներից, այնպես որ չշարունակենք, բավարարվենք այսքանով: Ուղղակի նկատենք, որ մեր հակառակորդը, ի տարբերություն մեզ, շարունակում է վճռական գործել նաեւ «դրսի» քարոզչական դաշտում, ինչն, ի դեպ, նորություն չէ: Այդ դաշտի հետ, երեւում է, իր ոճով լավ էլ աշխատում է:

«Հայաստանից վտարվածներ. մենք մտադիր ենք վերադառնալ հարազատ օջախներ». ահա նաեւ հնարովի ինչ-որ «Արեւմտյան Ադրբեջանի»  համայնքի ներկայացուցիչների այս ոչ անմեղ հայտարարությունն է յուրովսանն ներկայացնում «Վեստնիկ Կավկազա» կայքը:

«Առանձին էթնոսի համար հատուկ պայմաններ հնարավոր չեն» խոսուն ադրբեջանաձայն վերնագրով հրապարակում է օրերս արել «Կավկազսկի ուզել» («Կովկասյան հանգույց») էլեկտրոնային պարբերականը: 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Թատերական փառատոներից ու պրեմիերաներից…. մինչեւ ռուսներ

Հաջորդ գրառումը

«Հայաստանում պարալիզացված են՝ անպաշտպան լինելու գիտակցումից»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստանում պարալիզացված են՝ անպաշտպան լինելու գիտակցումից»

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական