Նիկոլավիրուսի հիմնական ախտանիշերն են՝ սուտը, հերքումը և պրոյեկցիան։ Նիկոլը եկել է իշխանության՝ ստի հիման վրա․ Այս մասին հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը՝ «Չավարտվող պարտություն. Nikovid-18. ախտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ։
Սաղաթելյանը նշեց՝ երբ չլինի իշխանությունը, հասարակությունը կարճ ժամանակում կտեսնի, որ չկոռումպացված լինելը ևս սարսափելի սուտ է, որովհետև այս ռեժիմը ևս սարսափելի կոռումպացված է, ևս մի շարք խոշոր իրավախախտումներ առաջ կգան։
«Ամեն ինչ ի հայտ կգա, այդ թվում այն, որ ինքն ասում է՝ առանձնատան նորոգման վրա ծախսվել է չնչին գումար։ Փաստաթղթերը կգաղտնազերծվեն և կպարզվի, որ դա շատ խոշոր գումար է և գուցե ավելի, քան մամուլում հրապարակված 2 մլն դոլարը»։
Սաղաթելյանը նշեց, որ ամենավատն այս պատմությունում այն է, որ հասկանում են, որ ստում են, կարող էին ճշմարտությունն ասել, փոխանակ ստելու և տեղեկատվությունը կեղծելու։
Սաղաթելյանը կարևորում է նաև պրոյեկցիան, երբ Փաշինյանը մեղքն իրենից վերաբաշխում է բոլորի վրա՝ մնալով կոնցեպտի մեջ, որ ինքը մեղավոր է, բայց պատասխանատու չէ։
Իշխանությունները փորձում են այլ մեղավորներ գտնել, իրենց մեղքը նվազեցնելու համար։
Ինչ վերաբերում է հերքումներին, Սաղաթելյանը նկատեց, որ սովորաբար հերքում են ամեն ինչ, ինչը իրենց անհարմարություն է պատճառում։ Որպես վառ օրինակ Սաղաթելյանը մեջբերեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի մեկնաբանությունը, որն արել էր Փաստինֆոյի հետ զրույցում, որով վերջինս հայտնել էր, թե թշնամին մոլորվել է, իսկ հետո պնդում էր, որ նման բան ինքը չի ասել, ինչից հետո հրապարակվեց ձայնագրությունը։
«Ինչքան էլ փող դնես, երկիր չենք դառնալու։ Մենք կորցրել ենք հանրային էթիկան, որպես ժողովուրդ։ Ինքը փորձեց ձևավորել ավտորիտար էթիկա, որն իր մոտ չստացվեց, որովհետև ունի մտավոր սահմանափակումներ, բայց էդ իդիոտիզմը հետո վախ ստեղծեց և մենք կորցրեցինք ընկալման ունակությունը։ Էս մարդիկ իրենց վարքագծով ցույց են տվել մեզ՝ ժողովրդի մի զանգվածի, հետևյալը՝ կարելի է լինել դեբիլ, էշ-էշ խոսալ, խոսացածը բրդել առաջ, մնալ անպատիժ, շ չտեսնել կողքինի ցավը և չսահմանափակել որևէ կարծիք արտահայտելու մեջ»։
Աղբյուր` Փաստինֆո