Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ-ի խաղի որոշ կանոններ

Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվելու, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդելով իրավիճակի վրա. ռուս-ուկրաինական վերջին օերերի հարաբերությունների զարգացումը վերլուծել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ի՞նչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։

– Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնեցրել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցելու հնարավորությունից։

– Եվրոպան զրկելով ռուսական էժան էներգակիրներից, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։

– Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի ԱՄՆ արդյունաբերությունը։

– Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայով, Բալթիկ զծովով ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։

– Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։

– Թուլացրել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։

Կարելի է շարունակել ու թվարկել ձեռքբերումները։ Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Պարզ է, որ կա մի սահման, որն ԱՄՆ-ն չի կարելի անցնել՝ միջուկային տերության դեմ գործելով։ Ռուսաստանին կմնա Ուկրաինայի տարածքի մնացած հատվածը, սակայն ռուսական տնտեսությունն ունի ծանր կորուստներ, ու վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցնելու։

Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Պետք է հասկանալ, թե ինչ պարտիա է խաղարկվելու։ Ռուսաստանը մնում է Կովկասում կարեւոր խաղացող, բայց Իրանի ապագա դերն է դեռ պետք հասկանալ։

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է։

Իսկ Ուկրաինան ի՞նչ է լինելու։ Ուկրաինան զոհ է ուրիշի խաղարի մեջ մտնելու ու օգտագործվելու համար։ Կորցնում է որոշ տարածքներ, մտնում է տնտեսական ու բարոյահոգեբանական ետպատերազմյան խորքային ճգնաժամի մեջ, ունի բնակչության մեծ կորուստներ, որոնց մի մասը դեռ շարունակելու է արտագաղթել, մի մասն’ ընդմիշտ։ Դա է սեփական շահերը չգիտակցելու ու արտաքին կողմնորոշումներ ունենալու գինը։