Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե չենք գնահատում մեր անցյալի պատմությունը, ապա կարող ենք զրկվել նաև ապագայի պատմությունից (խոհեր Հայաստանի առաջին Հանրապետության 103-ամյակի առիթով)

28/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն անդրադարձել է Մայիսի 28-ի խորհրդին.«Լրանում է առաջին հանրապետության 103 ամյակը: Ճիշտ այդքան տարի առաջ մայիսյան հերոսամարտերում տարած փալյուն հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Անկախ պետականաստեղծումի և պետականակերտման դժվարին, բայց պատվաբեր գործը ղեկավարելու առաքելությունը պատմական իրադրության բերումով և նախընթաց տասնամյակներում հայ ժողովրդի քաղաքական կյանքում ունեցած անվիճելի առաջատարության շնորհիվ վերապահվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Չունենալով պետություն կառավարելու փորձ (հայ իրականության մեջ ոչ մի քաղաքական կազմակերպություն այդ փորձը ցավոք չուներ), Դաշնակցությունը և դաշնակցականները արեցին հնարավոր և անհնար ամեն ինչ զրոյից պետություն կառուցելու համար: Արևելյան Հայաստանը Ցարական Ռուսաստանի ժամանակներում Անդրկովկասի ամենաետամնաց երկրամասն էր: Ցեղասպանության և Առաջին աշխարհամարտի ծանր հետևանքները ավելի էին քայքայել Արևելյան Հայաստանը. գաղթականներ, որբեր, ավերածություններ, հարևանների հետ պատերազմական վիճակ և շրջափակում, ներքին սահմանափակ ռեսուրսներ: Այս էր առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության ժառանգությունը, և ինչպես տիպիկ է բնութագրել առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, իրենց կառավարությունը չէր հաջորդել նախորդ կառավարությանը, և ամեն ինչ պետք է սկսեր չեղած տեղից: Այս պայմաններում Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Հովհաննես Քաջազնունու, Դրոյի, Ռուբեն Տեր-Մինասյանի և այլոց գործածն իսկապես սխրանք էր: Արամը բառացիորեն հիմնադրեց հանրապետությունը, Նժդեհը հանրապետության ղեկավարության հանձնարարությամբ մեկնեց Սյունիք և փրկեց այն, Հ. Քաջազնունին պարտադրեց և կիրառեց պետությունը և կուսակցությունը տարբերելու սկզբունքը, Դրոն սաստեց վրացիներին, պարտություն չկրեց թուրքերի դեմ պատերազմում, Ռուբենը մաքրեց թուրք-թաթարական դավադիր տարրերը Արարատյան դաշտավայրից: Երկար կարելի է թվարկել այս շարքը: Անհատ գործիչների ձեռքբերումներն անշուշտ արդյունք էին ոչ միայն իրենց նվիրումի, այլ նաև համաժողովրդական աջակցության: Ունեցանք նաև ձախողումներ, ցավալի ձախողումներ, օրինակ՝ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ հանրապետության համար: Հայաստանի առաջին հանարպետության պատմությունը պետություն կառուցելու դասական օրինակ է. ձեռքբերումները՝ ոչ միայն հպարտություն, այլ դրանք զարգացնելու շարժառիթ, ձախողումները՝ նոր սխալներ թույլ չտալու յուրատակուկ դաս: Այս տեսակետից պետք է իսկապես քննադատաբար մոտենալ Առաջին հանարպետության պատմությանը: Ես վստահ եմ, շատ ժողովուրդներ նախանձով կվերաբերեին մեր անկախ պետականության այդ կարճատև, բայց հերոսական և ձեռքբերումներով լի պատմությանը: Միայն այն, որ ներկայիս հանրապետությունը գոյություն ունի առաջին հանրապետության հիմքի վրա, բավարար է, որ մենք հպարտանանք առաջին հանրապետությամբ և նրան կերտողներով: Բայց այսօր, ցավոք, մեր իրականության մեջ կա մի ստվար զնագված (ցավալի է, բայց բնավ զարմանալու չէ), որը առաջին հարապետության պատմությունը քննում է ոչ թե պետականակերտման պատմությանը, այլ քաղաքական առումով ոչ համակրելի կամ հակառակորդ կուսակցության պատմությանը նայելու ակնոցով: Սեփական անսխալականություն բարդույթով տառապելը, ամեն ինչ իր կետից սկսող երևալու հիվանդագին մոլուցքը, ժամանակին իրենց պապերից մեկին որևէ դաշնակցականի հասցրած և շատ դեպքերում արդարացված ապտակը փոքրոգի քինախնդրությամբ հիշելն ու այդ դիտանկյունից սեփական ժողովրդի պատմությունը գնահատելը մեզ հեռացնելու և կտրելու է ոչ միայն մեր անցյալի հարուստ պատմությունց, այլև՝ պատմություն ունենալու ապագայից: Հ. Գ. – 2021 թ. աշնանը անցկացնելու ենք շուրջ մեկ դար առաջ Հայաստանի առաջին Հանրապետության շուրջ զարգացած իրադարձությունները քննող լրջագույն գիտաժողով: Պարտավոր ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄ-ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ – ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ – ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ – ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ – ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ- ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ – ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ շարքը քննել համընդհանուր շահը նեղ շահերից գերադասելու, անցյալը արժեքավորելու ըմբռնումով, այլապես պատմությունը մեզ համար կվերավծվի փակ շղթայի: Հ. Գ. 2 – Շնորհավոր ՄԱՅԻՍ 28»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաշինյանը գլուխը պատին է տալիս․ Թող ռադը քաշի՝ գնա, մարդիկ կգան, բանակցային գործընթացով ամեն ինչ տեղը կբերեն». Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

ԶՈւ եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը.Նորատ Տեր-Գրիգորյանց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԶՈւ եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը.Նորատ Տեր-Գրիգորյանց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական