Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե այսօր ինքնախաբեությամբ մի կերպ օրը մաշացրիք, բա ի՞նչ եք անելու մայիսի 9-ին. Միքայել Մինասյան

28/01/2021
- Վերլուծություն

Բանակն ուներ առաքելություն պաշտպանելու հայ ժողովրդին արտաքին թշնամուց. այդ առաքելությունը ձախողեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք այլեւս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի եւ բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ արդյոք այդ աստիճան ինքնախաբեությունը կարեւոր է իրականությունից։

Բանակն ուներ առաքելություն պաշտպանելու հայ ժողովրդին արտաքին թշնամուց։ Այդ առաքելությունը ձախողեց։ Երկրորդ. բանակը կարող էր երկիրը փրկել ներքին թշնամուց։ Դա էլ չարեց։

Ավելին, մենք հավանաբար միակ բանակն էինք, որ վերջին պատերազմում,  ամեն նահանջից ու պարտությունից հետո ավելանում էին ազգային հերոսները, նոր գեներալներն ու նոր մեդալակիրները։ Որքան շրջան էինք հանձնում, այնքան հերոս ու գեներալ էր ծնվում։

Բայց շնորհավորանքների հեղեղն ու պաթոսը չի դադարում։ Բանակի տոնը շնորհավորում են մարդիկ, որոնք ստեղծել են այդ բանակը եւ չեն ցանկանում տեսնել, որ այն այսօր չկա։ Շնորհավորում են մարդիկ, որոնք բանակը քանդել են։ Շնորհավորում են բարձրաստիճան չծառայածներն ու բանակից թռածները, որոնք գաղափար չունեն՝ ինչ է բանակը։

Ես հասկանում եմ, որ շնորհավորում եք, որովհետեւ չեք ցանկանում ընդունել շատ ցավոտ իրականությունը, որովհետեւ գուցե նաեւ տարիների իներցիա է։ Այսօրվա իշխանավորները շնորհավորում են բանակի օրը ճիշտ այնպես, ինչպես անհավատները շնորհավորում են Սուրբ Ծնունդը։

Եթե այսօր ինքնախաբեությամբ մի կերպ օրը մաշացրիք։ Բա ի՞նչ եք անելու մայիսի 9-ին։ Նույնպես շնորհավորելո՞ւ եք:  Որովհետեւ բացարձակ նույն երեւույթներն են նույն հարթությունում՝ շնորհավորել Շուշիի ազատագրման օրը, երբ այն մեր չէ, նույնն է, որ շնորհավորել բանակի օրը, երբ այն պարտվեց ու ջախջախվեց։

Բանակը բաղկացած է գեներալներից, սպաներից, զինվորներից եւ ոգուց։ Մենք ոչինչ չունենք բացի զինվորներից։ Նրանց մի մասն էլ հանգչում է Եռաբլուրում, կամ գերի է, կամ անհետ կորած։ Ես նրանց չեմ կարող շնորհավորել, այդքան ոչ անսիրտ եմ, ո՜չ ցինիկ, ո՛չ էլ անադեկվատ։ Նրանց պարզապես կասեմ. տղե՛րք, ձեր ցավը տանեմ։

Հ.Գ. Այսօր իրականում պետք էր խոսել նոր բանակի մասին՝ տեսակով, փիլիսոփայությամբ, կառուցվածքով ու նպատակներով նոր զինուժ ստեղծելու մասին։ Բայց որպեսզի սկսվի այդ հանրային դիսկուրսը, պետք է ընդունել, որ հինը մեռած է՝ գոյություն չունի։ Մենք շարունակում ենք կենացներով խաբել ինքներս մեզ։ Պետք է ընդունենք հիվանդությունը, հասկանանք ով է հիվանդացրել, ընդունենք, որ հիմա այլ բան է պետք, հետո արդեն խոսենք նոր ուժի, նոր զինուժի, նոր հերոսի մասին»։

Նախորդ գրառումը

Գալիք հաղթանակները հեռու չեն

Հաջորդ գրառումը

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին. Մուրադով

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին. Մուրադով

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական