Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դպրոցական գժանոց

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը 400-500 հազար է, թող գնան, տեր կանգնեն իրենց աշխատավարձին. արդեն հնարավոր չէ հաշվել, թե Փաշինյանը քանի անգամ է այս հայտարարությունն արել:

Նա նաեւ հավաստիացնում է,  թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են. 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա Հայաստանում:

Ուսուցիչները երկար ժամանակ լռում էին, բայց վերջապես պոռթկացին՝ լկտի սուտ է, Հայաստանում 400 հազար դրամ ստացող ուսուցիչ չկա:

Կեսմիլիոնանոց ուսուցիչ լինելու ճանապարհը Փաշինյանը ցույց է տալիս՝ գնացեք կամավոր ատեստավորման:

Ուսուցիչներն էլ ասում են՝ նույն ԿԳՄՍՆ-ից կամ  կամավոր ատեստավորման ծրագիրը կազմողներն իրենք  թող փորձեն՝ կարո՞ղ են հարցերի թեկուզ 40-50 տոկոսին պատասխանել:

40-50 տարվա մանկավարժները գնում են պարտադիր ատեստավորման. սա նրանց համար վիրավորական, նսեմացուցիչ պահանջ է: Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, 50 տարվա մանկավարժ Այծեմնիկ Նահապետյանն ասում է.«ԿԳՄՍՆ-ը ասում է՝ ուզո՞ւմ ես բարձր աշխատավարձ ստանալ, գնա, քննություն տուր: Կամավոր ատեստավորման քննության հարցերը ոչ թե մանկավարժի գիտելիքը, փորձառությունը, հմտությունն են ստուգում, այլ նսեմացնում են նրան, ստորացնում, սթրեսի ենթարկում»:

Կամավոր ատեստավորման հարցաշարին ծանոթ ոչ մի ուսուցիչ չի համարում, որ այդ «ռուբիկոնը» հաղթահարելը նշանակում է ստուգել ուսուցչի գիտելիքը: Եթե անգամ նրանք բանուգործ թողած՝ ժամանակ հատկացնեն ու պատրաստվեն «քննությանը», կհամարեն ժամանակի, ջանքերի, էներգիայի կորուստ: Անիմաստ մանրուքներից կառչած հարցեր, որոնք ո՛չ մասնագիտական գիտելիք, ո՛չ անձի ընդհանուր զարգացվածության, ո՛չ էլ մանկավարժական կարողությունների  մակարդակն են ստուգում:

Կոտայքի մարզի քաղաքներից մեկում ապրող, դպրոցում 35 տարի դասավանդած ուսուցիչներից մեկն այսօր զրկվել է սիրելի աշխատանքից, որովհետեւ կամավոր ատեստավորման «ռուբիկոնը» չի հաղթահարել. հարցերը խրթին, խճճված են եղել, ժամանակը՝ կարճ: Նրա պատասխանները եղել են անթերի, բայց բոլոր հարցերին անդրադառնալու ժամանակ չի ունեցել: Դպրոցը, որտեղ նա աշխատել է 35 տարի, այլեւս հետ չի ընդունել վաստակաշատ ուսուցչին. այդպես է կարգը:

Մեծահամբավ  ուսուցչի պատվից ու աշխատանքից  զրկված 57-ամյա կնոջ մասին պատմեցին գործընկերները, որոնց եւս նա ժամանակին դասավանդել է: Հիմա նրա սաները դպրոցում դաս են տալիս, իսկ ինքը, որ այնքան վստահ է  եղել իր ուժերին ու գնացել կամավոր ատեստավորման, զրկվել է դասարան մտնելու իրավունքից, քայլում է  գլուխը կախ եւ անիծում այն  օրը, երբ ընկավ նախարարության թակարդը:

Պարտադիր ատեստավորում, վերապատրաստում  անցած ուսուցիչների աշխատավարձն ինչո՞ւ չի բարձրանում, չէ՞որ նրանց մասնագիտական ունակությունները «ստուգվում են», իսկ եթե ստուգվում են, տրամաբանությունը հուշում է, որ պիտի կարգավիճակն ու աշխատավարձն էլ բարձրանա: Բայց ո՛չ, ուսուցիչն աշխատավարձի բարձրացում կարող է ակնկալել միայն կամավոր ատեստավորումից:

Ուսուցիչների, առհասարակ դպրոցների գլխին «օյիններ խաղալը», կրթությունը փորձադաշտ սարքելը նոր երեւույթ չէ: Արդեն 4-5 տարի այս վիճակն է:

Եվ ամեն ինչ արվում է դպրոցը, մանկավարժին, կրթությունը վարկաբեկելու, ատելի դարձնելու, նվաստացնելու, «ատեստավորվածներ ու չատեստավորվածներ» պառակտում մտցնելու համար:

Միջակ ու ցածր ունակություններով ուսուցիչը երբեք չի դիմի կամավոր ատեստավորման: Կամավոր ատեստավորման դիմում են լավագույնները, նվիրյալները, կոչումով ուսուցիչները, բայց մեծ մասամբ ձախողում են եւ մնում կա՛մ անգործ, կա՛մ աշխատանքի անցնում ոչ թե իրենց, այլ ուրիշ դպրոցում՝ «վաստակելով» ատեստավորումից կտրվածի անպատիվ համբավ:
Դե ասեք, սրան ի՞նչ անուն տալ, եթե ոչ՝ լավագույն մանկավարժներին հատուկ դիտավորությամբ անվանազրկելու, անունները մրոտելու, ազգային կրթությունն ու դպրոցը ոչնչացնելու ծրագիր:
Թղթե մատյանը փոխարինեցին էլեկտրոնային մատյանով, որ ուսուցիչները մինչեւ կեսգիշեր գրագրություն անեն: Այս տարի էլ ԿԳՄՍՆ-ն ավելացրել է տարվա կտրվածքով թեմատիկ պլանի օրվա պլանը շարադրելու պահանջը:

Ուսուցիչը նաեւ համակարգչային օպերատո՞ր է:

Քանի դասարան մտար, այդքան անգամ պետք է լրացնես պլանը, մանրամասն գրես՝ դասարան մտար ա՞ջ ոտքով, թե ձախ, մինչ մտնելը, մազերդ հարդարեցի՞ր, եթե զուգարան ես գնացել, դա էլ պիտի գրես, կապույտ գրիչը ո՞ր խանութից ես գնել, իսկ տետրի լուսանցքը գծվա՞ծ է եղել, թե մոռացել ես գծել: 45 րոպեի ընթացքում քանի անգամ ես նստել ու վեր կացել: Նստած ժամանակ աթոռը ճռռացե՞լ է, իսկ միգուցե գրիչը պատահաբար ընկել է հատակին: Եթե գրականություն ես պարապել, դիդակտիկ նյութերից ո՞րն ես օգտագործել՝ Հովհաննես Թումանյանի երիտասա՞րդ, թե ավելի ծեր ժամանակվա նկարը (չնայած՝ ի՞նչ ծեր. խեղճ մարդը 54 տարի ապրեց, մեր ձեռքից այնպես վառվեց, որ 50 տարեկանում 100 տարեկանի տեսք ուներ): Իսկ առաջին շարքի Համլետիկը, երբ լսում էր քեզ, հորանջե՞ց, թե փռշտաց: Իսկ փետրավոր ամպերի մասին պատմելիս այդ պահին պատուհանից փետրավո՞ր, թե շերտավոր ամպեր էին երեւում: Օ՜, այս ինչ եք գրել. ամպերի մասին պատմելիս դրսում արե՞ւ էր, ու երեխաները ո՛չ փետրավոր, ո՛չ էլ շերտավոր ամպեր չե՜ն տեսել….Ընկեր Գալստյան, Ձեր չորսժամանոց գրագրությունը, որ տեղ է գտել մեր էլեկտրոնային փառահեղ մատյանում, ուղղակի խայտառակություն է:
Զավեշտ է թվում, բայց սա իրականություն է, դպրոցական տրագիկոմեդիա:

Այս հոդվածը գրելիս խոսեցի ֆիզիկայի 25 տարվա ուսուցչի հետ: Պատմեց, որ չորեքշաբթի էլեկտրոնային մատյանում լրացրել է երկու 7-րդ դասարանների գրագրությունը: Տեւել է ուղիղ 4 ժամ: Եվ նա պարապում է  օրական 6-7 ժամ: Պարզ հաշվարկով 6-7 ժամերի գրագրությունը, որն անպայման պետք է ամփոփվի  «նպատակ» եւ «վերջնարդյունք» բաժիններով, ուսուցչից կպահանջի12-14 ժամ: Եթե հաշվի առնենք, որ նա պետք է պատրաստվի դասերին, հատուկ նյութեր առանձնացնի, տետրեր ստուգի, նաեւ առավոտվա 8:30-ից մինչեւ 14:00-15:30 դասավանդի, ուրեմն կարելի է ուսուցչին շնորհավորել. նրա շնորհիվ մենք բացահայտեցինք, որ օրը բաղկացած է ոչ թե 24, այլ առնվազն 35 ժամից:

Ավելացնենք՝ քանի որ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերը դեռ տպագրված չեն, ուսուցիչները պարտավոր են դասերը պատճենահանել աշակերտների համար:

Այսպես,  ԿԳՄՍՆ-ն իր բացթողումները, փնթիությունը, դիլետանտությունը ջարդում է ուսուցչի գլխին:

Գոհ լինենք, որ նախարարությունն առանձին գրագրության պահանջ  աշակերտներին էլ չի ներկայացրել: Կարող էին, չէ՞, աշակերտից պահանջել էլեկտրոնային օրագրերում գրանցել՝ խաչապուրի՞ են բերում դպրոց, թե՞ բուլկի, ստուգողականն ումի՞ց են արտագրել, դասարանի ո՞ր տղան՝ ո՞ր աղջկան է սիրահարված, ընկեր Գալստյանը ո՞ւմ նկատմամբ է կողմնապահություն անում: Համլետիկը քիթը անձեռոցիկո՞վ է մաքրում, թե՞… Իսկ երկար դասամիջոցների մասին… կարելի է ժամերով գրել:

Զավեշտ է, խելագարություն, անհեթեթություն. լուրջ, կարեւորագույն, ճակատագրական  խնդիրները թողած՝ ամբողջ կառավարությունով մեկ թիթեռ են նկարում:
Մղձավանջային իրականություն է, դանթեական ողբերգություն, որ բոլորիս խենթության կհասցնի:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Վերլուծական հանրության դերը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրողությունների ճշգրիտ գնահատման գործում

Հաջորդ գրառումը

Կարծես մեկ այլ էթնիկական զտում է իրականացվում, իսկ մենք ուշադրություն չենք դարձնում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Կարծես մեկ այլ էթնիկական զտում է իրականացվում, իսկ մենք ուշադրություն չենք դարձնում

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական