Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրիում ուժի այս մեծադղորդ ցուցադրումն ինչի՞ համար էր

Գեղամ Մկրտչյան
24/10/2025
- 24 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Գյումրին արժանապատիվ, պատվասեր ու պատվախնդիր քաղաք է: Այն, ինչ երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից այստեղ բերված ուժայինների  մեծաքանակ, համահավաք մասնակցությամբ մի քանի ժամ իրականացվեց նրա քաղաքապետարանում, դրա շենքի շուրջն ու կենտրոնական հրապարակի՝ հարող տարածքում, կարծում ենք՝ ամենեւին էլ պայմանավորված չէր տվյալ «գործողության» ընթացակարգային անհրաժեշտությամբ: Եվ այս կերպ իրականացվածը (Գյումրին իր օրում նման բան չէր տեսել) քաղաքի նկատմամբ իր ողջ անհարգալիցությամբ վիրավորանք էր նաեւ նրա քաղաքացիների հանդեպ:

Ճշտենք՝ խոսքը, տվյալ դեպքում, ձերբակալման եղանակի՛ մասին է. երեկ՝ Շիրակի թեմակալ առաջնորդինը, այսօր՝ քաղաքապետինը: «Քննչական գործողություններ կատարելու» եւ բերման ենթարկելու նոր «մշակո՞ւյթ» է հաստատվում: Եվ այս անհամաչափ բիրտ ուժի ցուցադրումը (այո, ցուցադրումը), թույլ տվեք ասել՝ այս տգեղ թատրոնը, նաեւ քաղաքապետարանի դուռ ու լուսամուտ ջարդելով, մի՞թե օրենքով էր: Եվ ինչի՞ համար էր, զինված դիմադրություն ցույց տվող վտանգավոր հանցագործի՞ էին բռնում: Այս գործում հանցանքի մինչ դատական կարգով հաստատվելը անմեղության կանխավարկածի հարցն էլ՝ ջոկ: Սա՞ էր ներկա իշխանության համար «ժողովրդավարական երկրում ընդունելին»:

Ի դեպ, որ այս տարի նորից Գյումրու քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի հետ կապված՝ «մի բան լինելու էր», որ իշխանությունը համայնքային այս ընտրությունից ու իր համար դրա անհաջող արդյունքից հետո կրկին ինչ-որ բան մտմտալու, փորձելու էր, որ այս ամսվա սկզբին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի թեկուզ առանց անուն տալու ասած՝ քաղաքական ու հանրային կյանքից «դուրս շպրտելու» հայտնի արտահայտությունը նման էր «մարմիններին» ուղղակի ցուցում տալու, սա երեւի շատերիս մտքում էր: Դե, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Բոլոր դեպքերում, թվում է, սա հրահրող, անտեղի կրքեր բորբոքող ոճ էր: Գուցե նաեւ՝ հընթացս Գյումրու ընտրողի՞ն վերը նշված պատճառով «դաս տալու» նպատակով գործադրված: Կարծում են՝ այս կերպ, նաեւ քաղաքը հոգեւոր ու աշխարհիկ առաջնորդներից համարյա միանգամից այսպես զրկելով՝ իրենց վարկանիշ կավելացնեն ու գյումրեցու իրական քվեով այստեղ իշխանությո՞ւն կվերցնեն:

Անաչառ լավ իշխանությունը փոխարենը գուցե կմտածեր՝ ինչո՞ւ հանրապետության երկրորդ մեծ քաղաքում վստահության բավարար քվե այդպես էլ չի ստանում, եւ կփորձեր անհրաժեշտ հետեւություններ անել:

Եթե որեւէ մեկը հանցանք ու օրինախախտում է թույլ տվել, նա ով էլ որ լինի, երբ  էլ լինի՝ պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մտածեք՝ ա՞յս կերպ…

Ձեր նշանակած ու ղեկավարած իրավապահ համակարգը մինչ այս էլ արդեն վեց տարի քննում Վարդան Ղուկասյանի մինչ այդ եղած գործը, բայց այս կամ այն կողմ հանգուցալուծում այդպես էլ չկա: Դա չի՞ նշանակում, որ այդ համակարգը կայացման խնդիր ունի: Թե՞ պետք է այդ «հաղթաթուղթը» ըստ հարկի պահել իբրեւ դագանակ՝ ընտրարշավի ժամանակ ամեն օր հեռուստատեսությամբ նրան ներկայացված մեղադրանքների մասին հայտնելու եւ ընտրություններից հետո «մոռանալու», ապա երբ Ղուկասյանը «բռի մեջ չի մտնում» եւ անգամ կոշտ քննադատում է՝ նոր նրա էլի մեղքեր գտնելու ու այս ձեւը կիրառելու համար՝ նաեւ ի ահաբեկումն հնարավոր հետագա ընդդիմացողների:

Է՛լ ոստիկանություն (ակնհայտորեն ոչ միայն Գյումրիից ու մարզից), է՛լ ոստիկանության զորքեր, է՛լ կարմիր բերետավորներ, է՛լ ԱԱԾ հատուկջոկատայիններ ու էլի չգիտես ինչ ուժեր, այսքան ծախս, ջանք ու եռանդ… մի երկու հոգու բերման ենթարկելու համար: Բա ինչպե՞ս չմտածես՝ այսքան բազմամարդ, ուժեղ լրացուցիչ զորք որ ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք ու նաեւ տարածքային կորուստներ, գերիներ տվեցինք անգամ մեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում: Բա այս հզո՜ր իշխանությունը ի՞նչ էր անում: 

Թե՞ այսքան ուժը միայն Ամենայն Հայոց հավատքի սրբավայր-կենտրոնի տարածք ու իր արժանապատվությունն ունեցող մի քաղաք կոպտորեն ներխուժել տալու համար էր:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Նեւդոն Ժամկոչյան. «Հայկական ժառանգությունս կենտրոնական է իմ արվեստում»

Հաջորդ գրառումը

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

Լրահոս

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026

Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական