Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազի գինը չթանկացնելը վարքագիծ է, որը Հայաստանը կարող էր ակնկալել իր դաշնակից ՌԴ-նից. փորձագետ

15/12/2023
- Վերլուծություն, Տնտեսական

Լուրը, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, շատ լավն է և բնական. դա վարքագիծ է, որը Հայաստանը կարող էր ակնկալել իր դաշնակից Ռուսաստանից։ Azg.am-իթղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով ՀՀ վոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ՝ սակագինը չի փոփոխվի նաև սպառողների համար։

«Ընդհանրապես, գազի երկարաժամկետ կայուն գները միշտ դրական ազդեցություն են ունենում թե՛ տնտեսական զարգացման, թե՛ գործարար ակտիվության վրա։ Հույս ունեմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում իրադրությունն այս ուղղությամբ կմնա կառավարելի»,- ասաց մեր զրուցակիցը։

Արա Մարջանյանի կարծիքով՝ Հայաստանի համար գազի գինը չթանկացնելը ևս մեկ անգամ շեշտում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցությունն ունի խոր և երկարատև ժամանակային հորիզոն և ենթակա չէ ընթացիկ քաղաքական հարաբերություններին։

«Ցանկությունս և ակնկալիքս է, որ առաջիկա տարիներին ռուսական գազի գինը չի փոփոխվի, որովհետև որքան էներգակիների սակագների մասով երկարաժամկետ կանխատեսելի իրավիճակ լինի, այնքան ավելի լավ։ Իմիջիայլոց, անպայման չէ, որ սակագները հաստատուն մնան, ուղղակի խելամտության սահմաններում պետք է կանխորոշելի լինեն։ Փոփոխությունները չպետք է լինեն հանկարծակի կամ մեծ մասշտաբների։

Որքան այս կայունությունը պահպանվի, այնքան դա ՀՀ տնտեսության և ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացան վրա դրական ազդեցություն կունենա»,-ասաց էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը։

Հարցին՝ ի՞նչը կարող է ստիպել Ռուսաստանին՝ վերանայելու Հայաստանին վաճառվող գազի գինը, Արա Մարջանյանը նկատեց՝ ՌԴ-Արևմուտք ճակատում բացասական զարգացումները, տարածաշրջանային լուրջ անկայունությունըհ, պատերազմը և ահաբեկչական գործողությունները։

«Հիշեցնեմ, որ 90-ականների սկզբին՝ երեք տարվա ընթացքում, մենք մոտավորապես 150 անգամ գազատարի պայթյուն ունեցանք։ Աստված մի արասցե, որ նման իրադրությունը կրկնվի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հաջորդ գրառումը

Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում. Լավրով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում. Լավրով

Please login to join discussion

Լրահոս

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան...

Լեւոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

20/07/2026

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ...

Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Տիգրան Աբրահամյան

20/07/2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն...

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական