Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունը քաղաքական համակարգի գերակա ինստիտուտն է

17/05/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը տեսական քաղաքագիտության լավագույն մասնագետներից է ում հոդվածները պարբերաբար տեղադրում ենք AZGonline.am վերլուծական կայքէջի հարթակում.

Բոլորին, բոլորին, բոլորին

Պետությունը քաղաքական համակարգի գերակա ինստիտուտն է: Որպես այդպիսին միայն նա ունի գերիշխանության իրավունք: Եթե կառավարող վերնախավը գերիշխանության իրավունքը օգտագործում է սեփական շահերի և չհիմնավորված ամբիցիաների, րնչպես նաև հանրային շահի մանիպուլյացիայի համար, ապա նրա գործունեությունը տանում է «ձախողված պետության» ստեղծման….
Հրավիրում եմ երկխոսության, ինչպիսի պետություններն են համարվում «ձախողված պետություն»….
Արդի գլոբալ քաղաքական զարգացումների համատեքստում հսկայածավալ նյութ է կուտակվել «ձախողված պետություն» հասկացության ուսումնասիրման համար ։ Ուսումնասիրողները համակարծիք են, որ պետության թուլությունը և փխրունությունը արտահայտվում է տարբեր մակարդակներում և տարբեր չափերով, քանի որ պետությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, սահմանների վերահսկողությունը և ի վիճակի չէ իրականացնել պետության լեգիտիմ բռնության իրավունքը, վերնախավը ոչ միայն ներածին արժեքներ չի դավանում, այլև ռազմավարական մտածողություն չունի։ «Ձախողված» պետությունները մեծ տարածում ստացան 20-րդ դարի 90-ականներին, ինչը պայմանավորված էր նոր պետությունների սահմանների արագ փոփոխությամբ, շարունակական անկայունությամբ և գլոբալացման գործընթացների ուժգնացմանը դիմակայելու ներածին վերնախավի բացակայությամբ:
«Ձախողված պետությունների» հայեցակարգը առավել հայտնի դարձավ 1993թ․-ից սկսած՝ շնորհիվ ՄԱԿ-ում Մ․ Օլբրայթի զեկույցների, որոնցում նա առաջինը ընդգծեց այն վտանգների առանձնահատկությունները, որոնց օջախները ձախողակ պետություններն են, քանի որ չկարողանալով ինքնակառավարվել այդ պետությունները դառնում են ագրեսիայի զոհ՝ ստեղծելով անկայունություն և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում: Հետագայում տվյալ խնդրին անդրադարձան ամերիկացի ուսումնասիրողներ Գ․ Հելմանը և Ս․ Ռատները, ովքեր 1990թ․-ի իրենց «Պետությունների ձախողվածության պահպանումը» աշխատության մեջ պետության անկումը նկարագրել է որպես մի իրավիճակ, որում պետությունը այլևս ի վիճակի չէ իրականացնել իր կենսական կարևոր գործառույթների մեծամասնությունը։
Այնուհետև տվյալ խնդրի ուսումնասիրությունը շարունակեց Կ․ Պաուելլը, ով նշում էր, որ պետության անկենսունակությունը արտահայտվում է ինստիտուտների կողմից սեփական քաղաքացիներին հիմնական հանրային բարիքներով ապահովելու անկարողությամբ կամ ցանկության բացակայությամբ։ Այս դեպքում պետությունը ամեն կերպ, բացի անվանումից, կարող է դադարել գոյություն ունենալ, և հանրության բոլոր անդամները կարող են հայտնվել անարխիստական, անկառավարելի քաոսային սպառնալիքի և վտանգի առաջ։
Այսօր «Ձախողված պետություններ» են բոլոր այն պետությունները, որոնք չեն կատարողանում իրականացնել պետության հիմնական գործառույթներ՝ ապահովել քաղաքացիների ֆիզաիկական անվտանգության մակարդակը, լեգիտիմացնել պետական ինստիտուտներ գործունեությունը՝ բարձրացնելով կյանքի որակը, զարգացնել կառավարող դասի սոցիալական պասխանատվության մակարդակը։
Պետության ինստիտուտի ազդեցությամբ քաղաքական բռնության տրանսֆորմացիայի համակարգային ուսումնասիրությունները կապված է ամերիկյան Գլոբալ զարգացման կենտրոնի հետ (Center for Global Development), որը ստեղծվեց ի պատասխան 2001թ․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերի։ Կենտրոնի կողմից թույլ ու ոչ կենսունակ երկրների ընտրությունը որպես ուսումնասիրության օբյեկտ բացատրվում է նրանով, որ վերջիններիս 21-րդ դարում սկսեցին դիտարկել որպես աղքատության, քաղաքական բռնության և ծայրահեղական շարժումների, գաղափարների տարածման հիմնական օջախներ։ Կան մի շարք կենտրոններ, որոնք նույնպես զբաղվում են չկայացած պետությունների ուսումնասիրությամբ։
2008թ․-ին Բրուքինգսի համալսարանը առաջարկեց «Զարգացող պետությունների պետական թուլության ինդեքսը», որը կոչված է գնահատելու հիմնական գործառույթները կատարելու և քաղաքական ու քրեական բռնության տարածումը կանխելու պետության ունակությունը։ Գրեթե նույն ժամանակաշրջանում Ջորջ Մեյսոնը մշակեց «պետության փխրունության ինդեքսը», իսկ Մերիլենդի համալսարանը՝ «Հակամարտությունների, խաղաղության և անկայունության ինդեքսը», որոնք դասակարգում էին պետություններին ըստ արտաքին բռնության սպառնալիքի դիմակայության և քաղաքական վերնախավի կողմից սեփական քաղաքացու գիտակցությունը մանիպուլյացնելու մակարդակի։
Ժամանակակից վերլուծական կենտրոնները ընդգծում են, որ «Ձախողված պետություններ» ընդունակ չեն ապահովելու սահմանային անվտանգություն, ինչը հնարավորություն է տալիս վերազգային հանցավոր ու ահաբեկչական խմբավորումներին օգտագործել վերջիններից տարածքը՝ սեփական և՛ ռեալ, և՛ ցանցային տարածքը ընդարձակելու համար։ Ըստ Մերիլենդի համալսարանի տվյալների, 1991-2001թթ․ ահաբեկչական կազմակերպությունների մեծ մասը տեղակայված էին թույլ ու չկայացած պետությունների տարածքում։ Օրինակ՝ Ալ-Ղայդան օգտագործում էր Յեմենի, Քենիայի, Սուդանի, Աֆղանստանի տարածքները։
Բոլոր վերլուծական և հետազոտական կենտրոնները ձգտում էին ձևավորել չափորոշիչների համակարգ: Ներկայացնենք «ձախողված» պետությունների առավել տարածված չափանիշները՝
1. Քաղաքական և քրեական բռնության բարձր մակարդակ,
2. Սեփական սահմանների ամբողջականության նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացակայություն,
3. Երկարատև էթնիկ ու կրոնական զինված հակամարտություն,
4. Քաղաքացիական անձանց նկատմամբ շարունակական մանիպուլյացիա, ահաբեկում, կեղծ օրակարգի մարգինալ կիրառում,
5. Պետական ինստիտուտների թուլություն․ անարդյունավետություն, կոռումպացվածություն,
6. Սոցիալական և ռազմավարական ինֆրոստրուկտուրայի քայքայում,
7. Առողջապահական համակարգի անկում,
8. Կյանքի տևողության նվաում ու մանկական մահացության աճ,
9. Կրթության հասանելիության բացակայության,
10. Ինֆլյացիայի կտրուկ աճ, սով։

Փաստենք, որ պետության ձախողումը և բռնության աղբյուր վերաճումը առաջանում է երեք խմբի ճգնաժամերի արդյունքում․ տնտեսական, քաղաքական և պետական պաշտոնյաների լեգիտիմության ճգնաժամ։ Տնտեսական ճգնհաժամը անարդյունավետ կլանային կառավարման ու զանգված կոռուպցիայի արդյունք է, քաղաքացիների սոցիաալական իրավունքների խախտմամբ ու կենսամակարդակի անկումով: Պետության համակարգային ճգնաժամի քաղաքական բաղադրիչը առաջնահերթ պայմանավորված է իշխանությունների կողմից ժողովրդավարական ինստիտուտների, արժեքների, նորմերի ոտնահարմամբ, քաղաքացիական հասարակության և անկախ դատական համակարգի լիկվիդացմամբ, բնակչության լայն շրջանակների միջև ատելության սերմանմամբ:
Ձախողված կամ անգործունակ ճանաչված պետությունները դառնում են արտաքին ինտերվենցիաների հիմնական թեքնածուներ։ «Ձախողված պետությունների» հայեցակարգը դարձել է նախադեպային բռնության հիմնավորման, արդարացման ու լեգիտիմացման հիմնական միջոց։ Նմանատիպ գաղափարի առաջին հիմնավորումը տեղ գտավ 2002թ․-ին ամերիկյան ազգային անվտանգության հայեցակարգում: Սույն փաստաթուղթը հետաքրքիր է այնքանով, որ նրանում ձախողված պետականության ֆենոմենը դիտարկվում է որպես քաղաքական անկայունության ու բռնության հիմնական աղբյուր:
Պետությունների կոլապսի ու փլուզման հիմնական հետևանքները լինում են քաղաքացիական բնակչության շրջանում բռնության ու մահացուցյան աճը, ռազմական ծախսերի աճը, ֆինանսական ու սոցիալական կապիտալի կորուստ, տնտեսական աճի կտրուկ ամկում։ Սրանք կարելի է համարել ներքին էֆֆեկտներ։ Տարածաշրջանային էֆֆեկտների շարքին են դասվում բնակչության հոսքը պետության սահմաններով, քաղաքացիական պատերազմը և տարածաշրջանային անկայունությունը։ Թույլ, ձախողդված պետությունների անկարողությունը կառավարելու սեփական տարածքը վերածում են նրանց միջազգային հանցագործությունների, ահաբեկչական գործունեության, մարդկանց, զենքի, թմրանյութերի շրջանառության թատերաբեմի։ ձախողված պետականության պայմաններում պետության գործառույթները «մասնավորեցվում» են և ծառայում են խմբային, անհատական կամ կորպորատիվ շահերին։ Համակարգային վերլուծությունը հնարավորություն է ընձեռնում դիտարկելու ձախողված պետությունները որպես համակարգեր, որոնք կրճատում են վերահսկողությունը ու աստիճանային հիերարխիան, քանի որ քաղաքական վերնախավը ջատագովն է անպատասխանատու ազատության։

Մարիամ Մարգարյան

Նախորդ գրառումը

Այսօր Ասկերան և Մարտունի քաղաքները, Ստեփանակերտի մի հատվածը ժամանակավորապես հոսանքազրկվելու են

Հաջորդ գրառումը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026
Հաջորդ գրառումը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական