Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արևմուտքի գործակալները Հայաստանում լծվել են Ռուբեն Վարդանյանի անունը Լոնդոնից պոկելու և որպես Մոսկվայի մարդ ներկայացնելու քարոզչական աշխատանքներին

Ընթանում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնության բրիտանական հետքը քողարկելու օպերացիա. գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Նա հավելել է.

Արևմուտքի լափամանից սնվող ԶԼՄ-երը և ազդեցության գործակալները Հայաստանում լծվել են Ռուբեն Վարդանյանի անունը Լոնդոնից պոկելու և որպես Մոսկվայի մարդ ներկայացնելու քարոզչական աշխատանքներին։

Համոզիչ լինելու համար այդ գործին միացել է Ռուսաստանում ապրող լոնդոնյան օլիգարխ Ալիշեր Ուսմանովին պատկանող Կոմերսանտ կայքը։

Ընդհանուր առմամբ Հայաստանում ընթանում է վերջին 200 տարում մեր ժողովրդի համար բոլոր աղետների գործում Արևմուտքի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռազմավարական դերը սրբագրելու օպերացիա։ Եվ այդ քարոզը գնալով ավելի է ուժգնանում։