Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւմուտքը հույս ունի, որ Հшյաստանը օրակարգային հարցերի մեջ մոռացության կմատնի էթնիկ զտումը»

Անահիտ Հովսեփյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Դոյչլանֆունկը» (Deutschlandfunk Kultur) հուլիսի 17-ի երեկոյան «Հայաստան եւ Ադրբեջան. ո՞ւմ են պատկանում գյուղերը» վերնագրյալ 23 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդում եթերասփռեց, որի առաջին մասին՝ ՀՀ արդի իրադարձություններին ( Փաշինյանի հրաժարականի պահանջ, Բագրատ սրբազանի գլխավորած հանրահավաքներ) անդրադարձանք «Ազգի» հուլիսի 19-ի համարում: Ստորեւ Մարգարետտե Վոհլանի (Margarete Wohlan) հաղորդման շարունակությունը, որ ներառում են Ադրբեջան եւ ԼՂ այցելած լրագրող Թոբիաս Դամմերսի (Tobias Dammers) տպավորությունները եւ հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծությունը՝ Մոսկվայի թղթակից  Ֆլորիան Քելլերմաննի (Florian Kellermann) հետ զրույցը:

Հաղորդման հեղինակը նախ ծանուցում է, թե արեւմտյան լրագրողների համար անհնար է եղել Ադրբեջան այցը՝ վիզա չեն ստացել: Եւ Թոբիաս Դամմերսը եզակիներից է, որ 2023-ին՝ Ալիեւի՝ Արցախը բռնագրավելուց 3 ամիս անց եղել է Ադրբեջանում եւ ԼՂ-ում: «Ինչպե՞ս  արտոնություն ստացաք, որքա՞ն ազատ էիք գործում այնտեղ» հարցին Դամմերսը պատասխանում է. «Բեռլինում Ադրբեջանի դեսպանին դիմեցի եւ նրա աջակցությամբ եղավ, սակայն նախագահականից է կախված ամեն բան, մինչեւ վերջին պահը հայտնի չէր՝ որպես մամուլի ներկայացուցիչ ինձ վիզա կտա՞ն: Հատուկ արտոնությամբ իրավունք տրվեց ԼՂ գնալ, փաստաթղթեր ստուգող բազմաթիվ անցակետեր պիտի հաղթահարես, որտեղ զինված են, աչալուրջ ստուգում են՝ ի՞նչ արտոնություն ունես, հետո էլ նախագահականից ուղարկված մեկին կցում, որ միշտ ուղեկցում է: Տղամարդիկ շատ հարգալից էին, պատրաստակամ, սակայն բծախնդիր՝ ինչի՛ն եմ նայում, ո՛ւմ հետ եմ խոսում, ու՛ր եմ գնում: Բոլոր վայրերն ինձ համար բաց չէին, օրինակ՝ ԼՂ մայրաքաղաքը (Ստեփանակերտ անունը չի տալիս- Ան. Հ.): Նման ուղեկիցների ներկայությունն ազդում էր, փոխվում էր զրուցակիցներիս հետ մթնոլորտը», պատմում է Դամմերսը:

Մարգարետտե Վոհլանը հիշեցնում է, թե «ԼՂ-ն հայերից դատարկելուց 7 շաբաթ անց Ալիեւը  մայրաքաղաք Ստեփանակերտում ռազմական շքերթ անցկացրեց, դա իմացանք, իսկ դրանից հետո Գերմանիայում  տեղյակ չենք՝ ի՞նչ է կատարվում այնտեղ: Ի՞նչ տեսաք»: «Դատարկ վայրեր տեսա, 2020-ին ադրբեջանական զինուժի գրաված բնակավայրերը վերածվել են ուրվականներով լի վայրերի, կիլոմետրերով ավերակներ, դաշտեր, անմարդաբնակ ականապատ վայրեր: Տեսանելի է, որ Ադրբեջանը նպատակ է դրել եւ բնակեցնում է այնտեղ իր համերկրացիներին, նրանց, որ 1990-ականներին տարհանվել են այդտեղից, այնպես, ինչպես հայ բնակչությունն է այսօր տարհանվել: Ուշագրավ է, որ փողային նվագախմբի, իշխանական մեդիայի՝ զիլ ձայներով ուղեկցված Ալիեւի ցուցքին՝ Բաքվում անցկացված ռազմական շքերթին նվազ թվով մարդ էր փողոցում հետեւում», տպավորությունն է փոխանցում գերմանացի լրագրողը: «Ի՞նչ հեռանկար կա ԼՂ-ում վերաբնակների համար, կառավարությունն ի՞նչ ծրագիր ունի նրանց համար՝ աշխատատեղեր, ինֆրակառուցվածք», հարցնում է հաղորդման հեղինակը: «Բազմաթիվ նորակառույցներ տեսա ԼՂ-ում, օդանավակայան, կամուրջներ, աբսուրդ թվով հյուրանոցներ: Նորակառույցները 3 բան են նշանակում՝ ներդրում եւ աշխատատեղ, բնակվելու տարածք, այդ տարածքներում ադրբեջանական գերակայության ամրապնդում: Այնտեղ մի ընտանիքի հանդիպեցի: Մայր, հայր, դուստր Բաքվից նոր էին տեղափոխվել ԼՂ իրենց շքեղ ժամանակակից 3 սենյականոց բնակարան, որ ասացին, թե ԼՂ տեղափոխվելու նվերն է: Պատշգամբից հայրը տեսնում էր իր հայրական տան ավերակները: Ասաց գոհ է, գործ ունի՝ բեռնատարի վարորդ է: Երբ միկրոֆոնն անջատվեց, մարդիկ ավելի անկեղծացան: Դրացիները նշում էին լավը՝ նորակառույցը, վատը՝ աշխատատեղերը սակավ են, լավ գործ համարյա չկա»: Հաղորդման հեղինակի այն հարցին, թե «Ադրբեջանում հանդիպե՞լ եք մարդկանց, որ ԼՂ հարցում Ալիեւին քննադատեն», Դամմերսը պատասխանում է՝ «Այո, հանդիպել եմ նրանց: Իմ տպավորությամբ քչերն են, որ համարձակվում են արտահայտվել, մանավանդ քննադատել նախագահի ընտանիքին: Պարանոիդ վիճակ կար, չեն համարձակվում տաքսիներում խոսել, անընդհատ փոխում են բջջային հեռախոսները: Քննադատներից մեկը, որի հետ խոսել եմ, առցանց ակտիվիստ է, առցանց քննադատել է ԼՂ-ում պատերազմը, լրագրողների ձերբակալությունները: Պատմեց, որ Ադրբեջանի գաղտնի ծառայությունները գաղտնալսել են իրեն, ծեծել, իր նման քննադատները երկյուղից դադարեցրել են աշխատանքը»:

«Դոյչլանդֆունկի» հաղորդման երրորդ մասը հայ-ադրբեջանական հակամարտության աշխարհաքաղաքական վերլուծություն է: «Այս հակամարտության շահառուները երեքն են՝ ՌԴ-ն, Թուրքիան եւ Արեւմուտքը՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն», ծանուցում է հաղորդման հեղինակը եւ վերոնշյալ ուժերի շահերի եւ ազդեցությունների մասին զրուցում Մոսկվայի թղթակից Ֆլորիան Քելլերմաննի հետ: «Նախ Ռուսաստանի մասին՝ երկար տարիներ այդ երկրի ճոճանակի քաղաքականությունը թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին զենք էր վաճառում, եւ ըստ էության չէր իրականացնում ՀՀ-ի պաշտպանի դերը: ՌԴ-ի ուժերը կբավարարե՞ն, որ բոլոր հակամարտություններում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Տրանսնիստրիայում՝ Մոլդովայում իր մասնակցությունն ունենա», հարց է ուղղում Վոհլանը:

Հայերի բռնագաղթը Արցախից: Լուսանկարը՝ FAZ-ի

 Քելլերմանն ասում է, թե ՌԴ-ում նկատելի քիչ են խոսում հայ-ադրբեջանական խաղաղության՝ ներկա բանակցությունների մասին, չոր տեղեկատվությամբ ողջունում են, որ խաղաղության ուղու վրա են: «Նկատելի է, որ ՌԴ-ն իրեն դրել է մի վիճակում, որ գործնականում այլեւս ազդեցություն չունի տարածաշրջանի վրա: Իր զինուժի կարիքն ունի Ուկրաինայի դեմ՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերության կարիքը՝ արեւմտյան պատժամիջոցներից խուսանավելու,  արեւմուտքից ապրանքների ներկրման համար: ՌԴ-ն Հարավային Կովկասում իր 100-ամյա ազդեցությունը փաստացի հանձնել է: Մոսկվայում կարող են դեռ հույս ունենալ, որ Հայաստանում երբեւիցե ռուսամետ ուժ իշխանության կգա, սակայն այժմ ոչինչ հնարավոր չէ անել, եւ ստիպված են տեսնել, որ Հայաստանը քայլ առ քայլ հեռանում է ՌԴ-ից, մերձենում ԱՄՆ-ին»:

«Ձեր ձեւակերպմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ ազգ, երկու պետություն են, պատերազմի ժամանակ Թուրքիան բացահայտ սատարեց Ադրբեջանին: Կա նաեւ Հայոց ցեղասպանության հանգամանքը, Թուրքիան ցայսօր չի ճանաչում եւ որը երկու երկրների միջեւ անջրպետը խորացնում է: Թուրքիան սատարո՞ւմ է Ադրբեջանի՝ ՀՀ-ից հնարավոր նոր տարածքներին տիրանալու ցանկությանը» հարցին, Քելլերմանը պատասխանում է, թե «Թուրքիան սատարում է Ադրբեջանի՝ ՀՀ-ի հարավով (որ Ադրբեջանն անվանում է Զանգեզուր) անցնող միջանցքին, որը Նախիջեւանին է կապելու: Հայաստանը երկյուղում է, որ հարավային այդ հատվածն այնուհետ ապագայում հավանական է Ադրբեջանն իրեն բռնակցի: Իրական վտանգն առկա է: Թուրքիան բացահայտ չի արտահայտվում, բայց Էրդողանը շեշտում է, որ խաղաղությունը, միջանցքը կարեւոր են, ապրանքներն ուղիղ ճանապարհով կտեղափոխվեն Նախիջեւանից Ադրբեջանի տարբեր հատվածներ: Թուրքիան շահագրգիռ է թե՛ Մոսկվայի, թե՛ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ լավ հարաբերությունների պահպանմամբ, չեմ կարող պատկերացնել, թե կսատարի տարածքային հետագա զավթումները»: Անդրադառնալով Արեւմուտքին, Վոհլանը նախ հիշատակում է երկու հանգամանք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Ադրբեջանի հետ կնքած գազի՝ ԵՄ առաքման պայմանագիրը, ապա ակնարկում ԱՄՆ-ի ՀՀ-ի հետ անցկացվող ռազմավարժանքների մասին՝ ընդգծելով, թե ԱՄՆ-ն միաժամանակ նաեւ ուզում է կայուն հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ: «Սա էլ ճոճանակային քաղաքականության ձեւ չէ՞» հարցին Քելլերմանը բացասական պատասխան չի տալիս: «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, անցյալ տարի ԼՂ-ում տեղի ունեցած հստակ երեւույթը՝ էթնիկ զտումը չեն տեսնում, չեն կասեցրել: Կարող են իհարկե «արդարացնել» իրենց վարքագիծը՝ «միջազգային իրավունքի տեսակետից տարածքն Ադրբեջանին է պատկանում…» ձեւակերպմամբ, սակայն Բաքվի վրա ճնշում չեն գործադրում: Ադրբեջանի կարիքն ունեն՝ մի կողմից գազը, մյուս կողմից՝ ապագա տարանցիկ բեռնափոխադրումների ուղի՝ Սեւ, ապա Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ: Նաեւ էներգետիկ ծրագրերի առումով: Արեւմուտքը հույս ունի, որ այն զոհաբերությունը, որ Հայաստանը կուլ տվեց՝ ԼՂ-ի համար չպայքարելով, այդ զոհաբերությունը կհանդարտեցնի հակամարտությունը, օրակարգային հարցերի մեջ մոռացության կմատնի էթնիկ զտումը»:

Եւ այդ՝ ո՞վ կփրկի մեզ մեղքից եւ …ինքնաոչնչացումից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարը՝ DW-ի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հшյաստանի «մարտավարական» բացակայությունը Աստանայի գագաթնաժողովից

Հաջորդ գրառումը

Երուսшղեմում ատելությունն աճում է՝ ով հրեա չէ, բիրտ ուժի է ենթարկվում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Երուսшղեմում ատելությունն աճում է՝ ով հրեա չէ, բիրտ ուժի է ենթարկվում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական