Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք Հանրապետության նախագահն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն❗️

27/02/2021
- Վերլուծություն

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի գրառումը ստեղծված իրավիճակի ու դրա սահմանադրաիրավական լուծումների մասին, –

Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում՝ պաշտոններում նշանակելու և այդ պաշտոններից ազատելու, սահմանվում են Սահմանադրությամբ։

Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել որևէ կոնկրետ լիազորություն, ապա այն չի կարող վերապահվել կամ առաջարկվել որևէ այլ իրավական ակտով, այդ թվում՝ օրենքով (այս պնդումը բխում է նաեւ Աահմանադրության 6-րդ հոդվածից):

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ չնախատեսված գործառույթի, գործողության իրականացումը հակասահմանադրական է եւ կարող է գնահատվել որպես Սահմանադրության կոպիտ խախտում, իսկ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրության կոպիտ խախտումը Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք է։

Այսպիսով, Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին:

Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

🔺Այսինքն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի առանձին սահմանադրաիրավական կարգավիճակ։

Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխում ամրագրված է ՀՀ զինված ուժերի սահմանադրական առաքելությունը, այն է՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մաս)։

1️⃣ Ելնելով զինված ուժերի սահմանադրական առաքելության կարևորությունից՝ սահմանադրական մակարդակով հստակ ամրագրված է, թե ով է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը. Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

2️⃣ Ելնելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից, սահմանադիրը զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից (Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից) առանձնացրել և հատուկ կարգավորում է նախատեսել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասով։

Սահմանադիրը՝ հստակ սահմանելով, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով, ընդգծել է, որ՝ թե՛ վարչապետին, թե՛ Հանրապետության նախագահին վերապահված է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ՄԻԱՅՆ պաշտոնում նշանակելու լիազորություն։

🔺Այսինքն՝ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել վարչապետի առաջարկությամբ զինված ուժերի շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։

Նման կարգավորումը բխում է ինչպես զինված ուժերի սահմանադրական առաքելությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից և նպատակ ունի երաշխավորելու, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր լիազորություններն իրականացնի առանց որևէ քաղաքական կաշկանդվածության և որևէ կերպ նրա պաշտոնավարումը կախված չլինի իշխող քաղաքական ուժի հայեցողությունից, քաղաքական ուժերի հարաբերակցությունից և դրանց հնարավոր վերադասավորումներից։ 

Հարկ է նկատել, որ «Պաշտպանության մասին» օրենքով ևս՝ ոչ վարչապետին է վերապահված Հանրապետության նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացնելու լիազորություն, ոչ էլ՝ կարգավորված են Հանրապետության նախագահի կողմից նման առաջարկ ստանալու դեպքում համապատասխան որոշում կայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչը, բնականաբար, բխում է սահմանադրական կարգավորումներից։

Հարկ է նշել, որ վերոնշյալը Սահմանադրությամբ ամրագրված միակ կարգավորումը չէ, որ Հանրապետության նախագահին վերապահելով կոնկրետ պաշտոնում նշանակելու լիազորություն՝ չի վերապահել այդ պաշտոնից ազատելու լիազորություն։

Մասնավորապես, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ սահմանված հիմքով (կարգով) նշանակում է Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին, սակայն, չունի այդ պաշտոններից նրանց ազատելու լիազորություն։

Կամ Հանրապետության նախագահին վերապահված է Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված հիմքով (կարգով) պաշտոնատար անձանց միայն ժամանակավոր նշանակում կատարելու լիազորություն, առանց ազատելու լիազորության։

🔺Այսպիսով, վերոգրյալից բխում է, որ Հանրապետության նախագահը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն և, հետևաբար, չի կարող ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնիզ ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Հետեաբար՝ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր առարկություններով պարտավոր է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա հակասահմանադրականությունը։

Նախորդ գրառումը

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Հաջորդ գրառումը

Շուշի բերդաքաղաքի պատմությունը (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Շուշի բերդաքաղաքի պատմությունը (տեսանյութ)

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական