Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրիլի 24-ի Ուրացման շաբաթը

Անահիտ Հովսեփյան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
123
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի նախագահը սեղմում է Էրդողանի, կանցլերն ու արտգործնախարարը՝ Ալիեւի ձեռքը

Ամեն տարի Ապրիլի 24-ին Գերմանիան քննություն է հանձնում: Անցյալի եւ ներկայի մի քանի ցեղասպանությունների ոճրագործն ու մեղսակիցը նոր եռանդով է հեգնում տնտեսապես տկար պետություններին, ուրանալով ուրանում Զոհերին, վերաշարադրում ի՛ր անփառունակ պատմությունը: 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից հետո, որ կառավարության համար պարտադիր բնույթ չէր սահմանում, ԳԴՀ տարեցտարի ավելի է մոռանում եւ մոռացնել տալիս գերմանացիների նախընտրած ձեւակերպմամբ՝ «համապատասխանատվության» մասին: Քրիստոնյայի համար մի բառեզր կա՝ «մեղսակցություն»: Այս բառը Գերմանիայում հիշում են, երբ որեւէ  երկիր ՌԴ-ին սատարում է:

Գերմանիայի ուրացումը հստակ նշաններ ունի՝ սկսվում է այդ երկրի նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Ֆրանկ Վալտեր Շթայնմայերից: Նա հաստատակամ է՝ 2015-16-ին էլ դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, երբեւէ փոփոխություն չենք նկատել նրա դիրքորոշման մեջ, ավելին՝ 2024-ի ապրիլի 24-ին նա Անկարայում էր, եռօրյա այցի վերջին օրը սեղմում էր ձեռքը Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որ նույն օրվա ուղերձով սպառնում էր հայերին, Հայաստանին: Գերմանական ռադիոն նույն օրն առավոտյան եթերում հաղորդեց, թե Միջազգային համաներում( Amnesty international) կազմակերպության 2023-24 տարեկան զեկույցի համաձայն, աշխարհում աճել է վայրագ, բիրտ ուժի կիրառումը՝ հիշատակելով 3 օրինակ՝ Իսրայել- Պաղեստին, Ուկրաինա- ՌԴ, Սուդան: Ոչ մի խոսք Արցախի, Ադրբեջանի մասին:

Առավոտյան ստուգեցի դաշնության պաշտոնյաների, քաղաքական գործիչների սոցցանցային գրառումները: Անցյալ տարվա լռությունն էր. Միայն Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Միշայել Ռոթն էր գրառում արել X-ի հարթակում (հաջորդող օրերին մի քանիսն էլ մի տող գրեցին):

Ապրիլի 24-ին նախորդող եւ հաջորդող օրերին Գերմանիայի տարբեր քաղաքներում գերմանահայ համայնքը հիշատակի երեկոներ, ոգեկոչման արարողություններ է կազմակերպում: Այս տարի էլ հիշողության ավանդույթը շարունակվեց: Սակայն նկատելի է, որ տարբեր քաղաքներում գերմանացի հրավիրյալ բանախոսները տեղական կառավարման մարմինների ցածրակարգ պաշտոնյաներ են, որ հաճախ նախորդ տարիներին գրած ելույթի պատրաստի տեքստն են կարդում… էլ ունկնդրել չի լինում…«Այլեւս երբեք-ը հիմա է» նախադասությունն էլ թե՛ հրեաներին, թե՛ հայերին են ուղղում, հետո հավելում ժողովրդավարության աղը՝ ինքնաքննադատության մի քանի բյուրեղ, թե «դժբախտաբար ԼՂ-ի շրջափակման, այնուհետ հայերի արտաքսման հարցին մեդիան նվազ ուշադրություն է հատկացրել»… ու փորձում ազատագրել իրենց, արդարացնել իրենց լռությունը: Պաշտոնյային մեդիա՞ն է շարժում: Ուրեմն Ադրբեջանի մասին մարտի 6-ին գերմանական ARD-ի հեռասփռած «Անդունդի եզրին» հետաքննական ֆիլմը, որ ցուցադրվել է ամենադիտարժան ժամին՝ 20.15-ին, դրանից առաջ եւ հետո նաեւ գերմանական Բունդեսթագում, ինչո՞ւ գոնե բարոյապես չի ճնշել այնքան, որ սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Ֆրանկ Շվաբեին «Ադրբեջանի պետության թշնամի» որակած Ալիեւին ապրիլի 26-ին Շվաբեի կուսակից կանցլերը չհյուրընկալի Բեռլինում:

Կռահելի չէ՞, որ Գերմանիայի ուրացման երկրորդ խորհրդանիշը դաշնային կանցլերն է՝ Օլաֆ Շոլցը: 2020-ի պատերազմից հետո, Արցախի շրջափակման, հայության բռնագաղթի, Հայաստանի վրա հարձակման, ՀՀ 200 քկմը բռնազավթած, հայ գերյալներին Բաքվի բանտում անարգող, ՀՀ-ն Արեւմտյան Ադրբեջան սահմանող Ալիեւի արյունոտ ձեռքը Շոլցը սեղմում է, ուրեմն փոխանցում նաեւ, թե արդարացնում է ագրեսիան, հայերին «շների նման հալածելու» Բաքվի ֆաշիստի հետեւողական քաղաքականությունը…իմ դեմ փակ դուռ չկա, հոխորտում է Ալիեւը:
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում ժամը 19.15-ին հրավիրված հիշատակի գլխավոր երեկոյին գլխավոր բանախոս Լուիս Մորենո Օքամփոն բացեց մի դուռ, որ Գերմանիան ճանաչում է…Նյուրնբերգից:

Եւ երբ մասնագիտությամբ իրավաբան կանցլեր Շոլցը ապրիլի 26-ին սեղմում էր Ալիեւի ձեռքը, իսկ մասնագիտությամբ իրավաբան Կանաչների կուսակցության ներկայացուցիչ ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը (երրորդ ուրացողը) նույն օրը Ալիեւին ողջունելով հայտարարում, թե «COP29 -ը Բաքվում անցկացնելը դիտարկում է որպես Հարավային Կովկասում լավ ապագայի հնարավորություն», տեղյակ էին, որ սուրբ Պողոսի տաճարում հնչել է նախազգուշացումը՝ « 109 տարի հետո, Հոլոքոսթից եւ 1948-ի Ցեղասպանության կոնվենցիայից հետո, Գերմանիայի կառավարությունը, որպես կոնվենցիան ճանաչած կողմ, իրավական պարտականություն ունի կանխելու ցեղասպանությունը: ԼՂ հայերին անվտանգ վերադարձի երաշխիք պիտի տրվի, իսկ նրանց բանտված առաջնորդներին՝ ազատարձակում Բաքվի բանտից», ինչպես իր ելույթում զգուշացրեց Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Մորենո Օքամփոն:

«Ալիեւին եւ Ադրբեջանին Գերմանիայի հատկացրած ցանկացած օգնություն կարող է դիտվել՝ որպես ցեղասպանության մեղսակցություն», ասաց Մորենո Օքամփոն:

Նրա այդ օրվա ճառը մի բանալի է, որ դուռ է բացում՝ արդարության հույսի: Եւ ոչ միայն՝ նաեւ արդարադատության հաստատման, որ մեզանից հավաքական, տեւական ջանք է պահանջում:

Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը ցեղասպան Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ:

Կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մայնի Ֆրանկֆուրտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոչ ուղղենք Շուշիում գտնվող տարբեր կրոնների հոգեւոր առաջնորդներին

Հաջորդ գրառումը

Լեգիտիմ հարց

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Լեգիտիմ հարց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական