Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ… ԵՒ ՆԵՐԿԱՅ ԺԱՄԱՆԱԿ

09/08/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Զ. ԳԻՐԷՋԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ)

Տերեւաթափ եւ ամառ… Այս անգամ տերեւաթափը իրեն հետ տարաւ իննսունամեայ Զօհրապ Գիրէջեանը: Հրաչ Քաջարենց բանաստեղծն ու խմբագիրը այսպէս ուզած էր, որ ստորագրէր Զօհրապ իր պատմուածքները «Մասիս» շաբաթաթեր ին մէջ: Զօհրապ անսացած էր թելադրանքին մինչեւ վերջ: Այդպէս ալ շարունակած էր ստորագրել Ա. Ծառուկեանի «Նայիրի», «Բագին»¬ի, «Շիրակ»¬ի եւ հուսկ` «Կամար»¬ի մէջ լոյս ընծայած գրութիւնները:

Վերջին տասնհինգ տարիներուն Զօհրապին պատմուածքներուն միակ հասցէն մնաց «Կամար»¬ը: Հազիւ վերջինը անոնցմէ լոյս տեսած` կը հասցէագրէր նոր մը, հոգ չէ, որ «Կամար»¬ի յաջորդ թիւին համար հարկ էր սպասել չորս ամիս եւ աւելի…

Այսպէս, տարիներու ընթացքին դիզուեցան անոնք եւ վերածուեցան հատորներու: Առաջինը, փոքր ծաւալով, «Ի՞նչ կ՛ուզեմ ես» խորագրուած, լոյսին եկաւ 1973¬ին: Կողքը պատրաստած էր երիտասարդ նկարիչ Պ. Ալեք սան (Ալեքսան Պէրէճիքլեան): Տասնեակ տարիներ անց, այս անգամ ստուարածաւալ հատոր մը` «Մեր տունը, մեր թաղը», արժանացաւ «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակին եւ լոյս տեսաւ 2006-ին: Յաջորդեց երրորդը` «Կեանքի բեկորներ», 2013, (Ռիչըրտ եւ Թինա Գարօլան մրցանակ), իսկ չորրորդ մը պատրաստ է հրատարակութեան:

Պարզութիւնը գլխաւոր յատկանիշն էր Զօհրապին: Պատմուածքներուն նիւթերը պարզ, լեզուն` նոյնպէս, բարդ վիճակներէ միշտ խուսափող, նոյնիսկ` բարդ հոգեվիճակներու պարագային:

Երբ Լիբանանահայ գրողներու համախմբումը կեանքի կոչուեցաւ, առաջին անդամներէն եղաւ Զօհրապ: Երբ Հայաստանի Գրողներու միութեան նախագահ Լեւոն Անանեանի ջանքերով սփիւռքահայ գրողներ իրաւունք ստացան մաս կազմելու համախմբումին, կրկին Զօհրապ եղաւ առաջիններէն:

Երբ Արամ Ա. կաթողիկոսի նախաձեռնութեամբ լիբանանահայ մտաւորականներու հաւաքները սկսան կազմակերպուիլ, Զօհրապ հնարաւորին չափ ներկայ գտնուեցաւ անոնց, միշտ կնոջ` Ալիսին ընկերակցութեամբ:

Պէտք չէ մոռնալ գեղանկարիչ Զօհրապ Գիրէջեանը: Ինքզինք կերտեց որպէս գեղանկարիչ (ոչ արհեստավարժ իմաստով): Հոս անգամ իր ընտրած նիւթերը եղան պարզ, պաստառները ներկայացուեցան ներդաշնակ գոյներով: Ունեցաւ անհատական իր առաջին ցուցահանդէսը` Զալքայի Հայ կաթողիկէ եկեղեցւոյ սրահին մէջ, հոծ բազմութեան մը ներկայութեան: Անկեղծ խօսակից էր Զօհրապ: Նոյնիսկ երբ խօսելու դժուարութիւն ունեցաւ տարիներ շարունակ: Հաճելի սեղանակից էր նաեւ:

Նուրբ, հազիւ նշմարելի հիւմըր մը կարելի էր որսալ իր դէմքի արտայայտութեան մէջ: Այժմ, երբ Զօհրապի մասին կը խօսիմ, կը գրեմ, կ՛անդրադառնամ, որ անցեալ կատարեալով կ՛արտայայտուիմ: Ճի՞շդ է արդեօք: Անշո՛ւշտ ոչ: Իր հարազատներուն ու զինք ճանչցողներուն համար իր պատմուածքներուն, գրականութեան ծանօթներուն համար, իր գեղանկարներէն իրենց տան պատերուն ամրացուցածներուն համար Զօհրապ կը շարունակէ, պիտի շարունակէ ներկայ ըլլալ, ներկայութիւն ըլլալ այժմ եւ բաւական երկա՜ր ժամանակ:

ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Պոստոն

ՊԱՅՔԱՐ, 07 օգոստոս, 2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկաթէ Շերեփ, Թուղթէ Շերեփ եւ Ծակծակ Շերեփ

Հաջորդ գրառումը

«ԱՐՄԵՆԻԱ ՍԱԿՐԱ» ՖԻԼՄԸ ՊԻՏԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾՔԻՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե ո՞ւմ դրոշն ենք նախընտրում, այլ՝ ի՞նչ է արժենալու այդ ընտրությունը սովորական մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

27/05/2026
Նորություններ

Փլատակը ձեր ուղեղներում է. փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, փուչիկ գաղափարներում . Տիգրան Աբրահամյան

27/05/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
Միջազգային

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը անորոշություն են ստեղծում ներդրողների համար. Օվերչուկ

27/05/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐՄԵՆԻԱ ՍԱԿՐԱ» ՖԻԼՄԸ ՊԻՏԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾՔԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական