Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդերսոնի կարծիքը չի կարելի կոնտեքստից դուրս հանել և ողբերգական ժամանակներ ապրող հայ մարդուն ներկայացնել ազգի չգոյությունը որպես երջանկության աղբյուր

07/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի անդրադարձը ազգ-հանրություն հասկացության Ադերսոնյան մոտեցմանը, –

Հարգելի բարեկամներ, եկեք նորովի դիտարկենք Բենեդիկտ Անդերսոնին…

Բենեդիկտ Անդերսոնը 1936թ. – 2015թ. բրիտանացի քաղաքագետ ու սոցիոլոգ , Կոռնելի համալսարանի պրոֆեսոր , «Երևակայական հանրույթներ» գրքի հեղինակ: Ծնվել է Կունմինում, Չինաստան, որտեղ հայրը, ով ծագումով իռլանդացի էր ու մասնակցել էր հանուն իռլանդիայի ինքնորոշման պայքարին,  ծառայում էր մաքսայինում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, այնուհետև Բրիտանիա: Սովորել է Քեմբրիջի համալսարանում: Կարելի է ասել, որ նա կոսմոպոլիտ էր, աշխարհաքաղաքացի:

   «Երևակայական հանրույթներ»  աշխատությունը, որը հայկական իրականության մեջ բավականի մեծ տարածում է ստացել վերջերս, որում Անդերսոնը ազգը համարել է երևակայական հանրույթ, այսպես ասած մտացածին կառույց:  Ապրելով և ստեղծագործելով մի ժամանակաշրջանում, երբ արդեն Կարլ Պոպերը իր բաց հասարակության հայեցակարգի հիմնավորման նկատառումներից ելնելով կասկածանքի տակ էր դրել պատմականության գործոնը հասարաքաղաքական զարգացումներում, Բ. Անդերսոնը փորձեց համակարգային վերլուծության ենթարկել անհատականության ֆենոմենը որպես կենսաբանական կամ սոցիալական երևույթ:   

    Զուգամիտելով տարբեր քաղաքակրթական չափումներում և տարածություններում ապրող մարդու կերպարը՝ այնուհանդերձ նշում է, որ երևակայականությունը չի բացառում ազգի գոյությունը: Քանի որ Բ. Անդերսոնին հետաքրքրում է անհատ – հասարակություն փոխհարաբերությունները իր պոսմոդեռնիստական արժեքաբանությամբ, ուստի նա կենտրոնացել է ներկայում գործող տեքսի վրա. ի՞նչ է տալիս ներկան անդեմ, սպառողական հոգեբանության մեջ նստած  մարդուն, ի՞նչ հնարավորություններ է ստեղծում նրա բարեկեցության, հաճույքների բավարարման և ընդանհրապես հայտնի դառնալու համար: 

Որպես կանոն պոստմոդեռնիզմով «հրապուրված» անհատը իր շահերից և երազանքներից դուրս գտնվող երևույթները ընկալում է երևակայական, նույնիսկ մերժողական:

  Այս համատեքստում, ընդունելով Անդերսոնի մոտեցումը, միաժամանակ փաստենք, որ ձևավորվելով, զարգանալով և արդիականացվելով ժամանակի մեջ, ազգը իրական և ձևական ժամանակների մեջ ձևավորված տեքստերի հանրագումար է, իր արժեքային համակարգի քաղաքական էությամբ: Որոշիչը այս պարագայում անցյալ – ներկա – ապագա եռաչափության մեջ հետևյալ հարցերի ռացիոնալ պատասխանն է. ի՞նչ է հիշում և պահում պատմական անցյալում, ի՞նչ կա պատմական անցյալում, Ի՞նչ կա ներկայում և ի՞նչ պետք է տանի ապագա…

  Կարևորենք, որ ըստ Անդերսոնի երևակայական հանրույթները դրանք դեմ առ դեմ փոխգործակցությունից դուրս գտնվող ցանկացած միավորումներ են, այսինքն հանրույթներ, որտեղ ընդհանրությունը աբստրակտ է, իրական չէ: Հետևաբար, ասելով երևակայական հանրույթ, նա նկատի չունի միայն ազգը: Ավելին,  քանի որ երևակայական հանրույթները մեծաթիվ են, նրանք միմյանցից տարբերվում են աբստրակտ ներկայացման տեսակով: Այդուհանդերձ բոլոր ազգերը երևակայվում են/պատկերվում են որպես սահմանափակ, քանի որ նրանցից որևէ մեկը չի հավակնում իրենով անել կամ իրա նման դարձնել ողջ մարդկությանը, և սուվերեն են, քանի որ յուրաքանչյուր ազգ ենթադրվում է որպես սեփական իշխանության աղբյուր:

     Հետևաբար, անհրաժեշտ է Անդերսոնի գաղափարները դիտարկել համակարգված միասնության մեջ, հատկապես, որ բաց հասարակության գաղափարախոս Կառլ Պոպերը իր կյանքի մայրամուտին հրաժարվեց պատմականության ժխտողականությունից: Բացի դրանից, գերմանացի Կ. Մանհեյմը «Մեր ժամանակաների ախտորոշումը» աշխատության մեջ, վերլուծելով քաղաքական զարգացման և արդիականացման օբյեկտիվ պայքարը, ազգը համարեց արդիականացման դերակատար: Այնպես որ, Բենեդիկտ Անդերսոնի կարծիքը չի կարելի կոնտեքստից դուրս հանել և ողբերգական ժամանակներ ապրող հայ մարդուն ներկայացնել ազգի չգոյությունը որպես երջանկության աղբյուր: Ընդհակառակը, համոզված եմ, որ մենք այս ողբերգությունից դուրս ենք գալու ավելի հզորացած, երբ կկարողանանք անցյալ  ներկա – ապագա եռաչափության մեջ օբյեկտիվորեն արժևորել մեր ազգային ինքնությունը և նրա արդիականացման հնարավորությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը

Հաջորդ գրառումը

Կապանում արված տեսանյութը նկարվել է մեկ ամիս առաջ․ ԱԱԾ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Կապանում արված տեսանյութը նկարվել է մեկ ամիս առաջ․ ԱԱԾ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական