Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այնպես որ,արցախի հարցը համազգային է եւ ազգային-ազատագրական պայքարի ոգուն հարիր…..

27/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Գեներալ Արշավիր Ղարամյանի հոդվածը գրված դեռ մեկ տարի առաջ, իր ՖԲ էջից, –
Վերջին տարվա և հատկապես վերջին ամիսների ընթացքում, Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական երկու՝ նախագահական ու խորհրդարանական սպասվող ընտրություններին ընդառաջ, ներքաղաքական դաշտում, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ժամանակավրեպ ակտիվություն է սկսվել, իր դրական և բացասական կողմերով հանդերձ:
 Առավելագույնս ուզում եմ անդրադառնալ բացասական կողմերին:
 Քաղաքական դաշտում գործող որոշ ուժեր և գործիչներ, ինչպես նաև նոր հայտ ներկայացնողները, կարծես թե որպես կարգախոս են ընտրել հանրահայտ խոսքը՝
«քաղաքականությունը՝ դա անբարոյականություն է» և առաջնորդվում են այդ սկզբունքով:
Շահարկելով Արցախյան հիմնախնդիրը և 20-րդ դարի վերջին նորից թափ առած համազգային շարժումը, որը խթան հանդիսացավ վերջին 350 տարիների  հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքին և դրա արդյունքում կորսված հայրենիքի մի զգալի մասի ազատագրմանը, փորձում են իրենց դերի արժևորման համար նսեմացնել մյուսներին, կանգ չառնելով բարոյական և նույնիսկ իրավական նորմերի առաջ:
 Խորհուրդ կտամ նրանց բոլորին՝ ուսումնասիրել հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը՝ սկսած բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատի,  Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի և Իսրայել Օրու գործունեությունից մինչև մեր օրերը, և դասեր քաղել՝ երբ, ինչպես և ինչ գործոնների ու պայմանների ժամանակ ենք ունեցել հաջողություններ և անհաջողություններ:
Ակնհայտ է, որ հաջողություններ ունեցել ենք, երբ իշխանները, մելիքները, հոգևոր դասի վերնախավը  և առևտրա-արհեստավորական խավը եղել  են միասնական, միակամ ու միաբան, և ճիշտ հակառակն ենք ունեցել, երբ եղել ենք պառակտված, իշխանության մոլուցքով կուրացած, եղբայրասպան կռիվների ընթացքում՝ կալվածքների և ունեցվածքի համար վեճերի ու դավադրությունների ժամանակ:
Այնպես որ, Արցախի հարցը համազգային  է և ազգային-ազատագրական պայքարի ոգուն հարիր: Այդ համատեքստից դուրս  ցանկացած քննարկումներ հղի են անդառնալի կորուստներով, պարտություններով և հավասարազոր են ազգային ու պետական շահերի դավաճանության:
 Ելնելով այս գաղափարից՝ ՀՀ, ԱՀ և Սփյուռքում գործող բոլոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին այս բարդ և անկանխատեսելի աշխարհաքաղաքական ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս և հորդորում առաջորդվել բացառապես ազգային, պետական շահերով, մի կողմ դնելով անձնական, կլանային շահերը, զերծ մնալով «նպատակն արդարացնում է միջոցները» հանրահայտ կարգախոսից:
Առավելապես խոսքս ուղում եմ այն գործիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց խոսքն ու տեսակետները հնչեցնելուց ազգը պառակտող, «հուշարձան տեղադրող», «քարը շպրտող», «մարզ է»,«սահմանը փակող», ազատագրական պայքարում մեծ ավանդ ունեցող հերոսներին, գործիչներին և զինվորականներին վիրավորական ածականներ և  էպիտետներ կպցնելուց զերծ մնալ, այլապես հաղթողներ չեն լինելու, և փոխարենը ունենալու ենք  կորուսյալ հայրենիք ու ցեղասպանված հայ ժողովուդ:
 ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
«ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ,
ԳԵՆԵՐԱԼ ԼԵՅՏԵՆԱՆՏ՝ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆ
 30.04.2019 Թ.
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաստ». Ձախողում և փլուզում բոլոր ոլորտներում․ 2021-ին ենք մոտենում ծանրագույն բեռով

Հաջորդ գրառումը

«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը». Արամ Գաբրիելյանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը». Արամ Գաբրիելյանով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026

ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական