Երեքշաբթի, Հունիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

Անահիտ Հովսեփյան
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Գերմանական կաթոլիկական Domradio-ն մայիսին մի քանի հրապարակմամբ անդրադարձել է բռնգաղթի հետեւանքով ՀՀ-ում ինտեգրվող արցախցիների խնդիրներին, որ վերադարձի հույսը փայփայելով, վիշտը հոգիներում դիմակայում են սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին: Գերմանացի կաթոլիկների արեւելաեվրոպական օգնության Renovabis միությունը, որ տարբեր երկրներում աջակցում է նեղյալներին սոցիալ եւ կրթության ոլորտներում, Հոգեգալստյան առաջիկա՝ մայիսի 24-ի տոնին ուշադրություն է բեւեռում արցախցիներին սատարելու առաքելությանը: Եղեգնաձորի համայնաքային Community Development ՀԿ-ի միջոցով իրականացվող օգնությունը, նկարչության, պարի դասընթացները, աշխատատեղերի ստեղծումը փոքր-ինչ դարմանում է վտարանդի արցախցիների վիրավոր հոգին, որ թղթի վրա շարունակում են գծել Ղազանչեցոցը, իրենց հայրենի տունը… Renovabis-ի առցանց էջում ծավալուն ռեպորտաժներն «ամեն ինչ կորցրած մարդկանց մասին են, որ հույսը դեռ վառ են պահում»:

Վերոհիշյալը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին միակ հիշատակումը չէ գերմանալեզու տեղեկատվական տարածքում: Վերադարձի մասին է հիշեցնում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը մայիսի 20-ին տարածած հաղորդագրությամբ: «Ի հեճուկս ԼՂ խնդրի շուրջ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության լայն աջակցությանը, Երեւանի եւ Բաքվի կառավարությունները մտադիր են անտեսել այն: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային (CSI) կազմակերպությունը կոչ է անում Շվեյցարիայի դաշնային խորհրդին դիմադրել արտաքին ճնշմանը եւ հետեւողականորեն իրականացնել միջնորդական իր մանդատը», իրազեկում է Քրիստոնեական համերաշխությունը՝ (շվեյցարական) լրատվամիջոցներին տրամադրված հաղորդագրությամբ: Հիշեցնենք՝ 24.4259 բանաձեւով Շվեյցարիայի խորհրդարանը հանձնարարել է դաշնային խորհրդին Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների միջեւ խաղաղության ֆորում կազմակերպել՝ բաց երկխոսությամբ միջազգային հովանու ներքո, տեղահանված հայ բնակչության անվտանգ, համատեղ վերադարձի մասին: Թեեւ մեկ տարի անց ֆորումը չի կայացել, բայց Շվեյցարիայում դրա իրագործմամբ խաղաղության հասնելու նպատակը շարունակում է գերակա մնալ: («Ազգի» նախորդ համարներում մանրամասն լուսաբանել ենք): Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ CSI-ը նշում է՝ «ՀՀ վարչապետը միացել է Ադրբեջանի դիրքորոշմանը՝ Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտին տեղեկացնելով, որ խաղաղության նման ֆորումը «ցանկալի չէ»: ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչապետի այս դիրքորոշումը խոր խզում է գոյացնում կառավարության եւ ընդդիմության միջեւ, քանի որ շվեյցարական նախաձեռնությունը վայելում է Հայաստանի բնակիչների լայն աջակցությունը»:

Մամլո հաղորդագրության մեջ ներկայացվում է, որ հունիսի 7-ին ընտրություններին մասնակից 8 կուսակցություն եւ խումբ կողմ են Շվեյցարական նախաձեռնությանը, բացի կառավարող՝ ՔՊ-ից: «ՀՀ վարչապետի դիրքորոշումը դժվարին վիճակի մեջ է դնում իշխող Քաղպայմանագիր կուսակցությանը, որ Շվեյցարական նախաձեռնությունը մերժելու պատճառով հակասության մեջ է մյուս քաղաքական ուժերի հետ»: Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն աջակցում են «Հայաստան» դաշինքը (ներառյալ՝ ՀՅԴ), «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայաքվե» -ն (սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը), «Մայր հայրենիք» կուսակցությունը («Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով է մասնակցում), Ազգային ժողովրդավարական դաշինքը, Հայաստանի հանրապետական, «Ուժեղ Հայաստան», «Միասնության թեւեր» կուսակցությունները: Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ձեւակերպմամբ՝ դաշնային խորհուրդը չպետք է տեղի տա, զիջի: Կազմակերպության ներկայացուցիչ  Ջոյել Վելդքամփը խորապես մտահոգիչ է համարում, «որ ՀՀ-ում իշխող կուսակցությունը ընտրությունների նախաշեմին կոչ է անում դաշնային խորհրդին անտեսել էթնիկ զտման պատճառով տեղահանության զոհ դարձածներին: Շվեյցարիայի օրենսդիրի երկու պալատների ընդունած 24.4259 բանաձեւը բարոյական հստակ քայլ է: Արտերկրի կառավարության՝ հատկապես նրա, որ չի ներկայացնում տեղահանվածների շահերը, որեւէ առարկություն չի ազատում դաշնային խորհրդին իրականացնելու իր պարտականությունը»:

Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը բուռն աջակցում է Արցախի հայերի վտարանդի ղեկավարությունը, որ ապրիլի վերջին Բեռնում էր (տե՛ս «Ազգ»  8.05. 2026, 15.05.2026):

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը
Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

Դեռեւս փետրվարին ԼՂ նախագահ, ԱԺ խոսնակ Աշոտ Դանիելյանը բաց նամակ էր հղել ԱԳ նախարար Իգնացիո Կասիսին: «ԼՂ-ից  բռնի տեղահանված 150 000 անձ ո՛չ իշխանության աշխարհաքաղաքական փոփոխություն, ո՛չ էլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը խաթարել է ցանկանում: Վստահ ենք, որ Շվեյցարիայի առաջարկը կիրականացվի: Այն ճանապարհ է հարթում տեղահանվածների համար իրացնելու իրենց հիմնարար իրավունքը՝ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը հայրենիք»:

«Խաղաղության ֆորումն ավելի քան հրատապ է, մանավանդ Ադրբեջանի պահանջով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, նկատել է տալիս Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության մամլո հաղորդագրությունը՝ մանրամասնելով. Այդ ժամանակվանից ի վեր գոյություն ունի դիվանագիտական վտանգավոր վակուում մարդասիրական հիմնարար մտահոգությունները լուծելու վերաբերյալ: Դրանք ներառում են կրոնական վտանգված ժառանգության պաշտպանությունը, գերեզմանատների հասանելիությունը, հարազատների արտաշիրմումը՝ Հայաստանում վերաթաղման համար: Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն այժմ ունի եզակի հնարավորություն լրացնելու այդ դատարկությունը եւ չեզոք հող ապահովելու մարդկության առջեւ ծառացած այս հրատապ խնդիրների համար: Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը կոչ է անում Շվեյցարիայի դաշնային խորհրդին չհետաձգել խաղաղության ֆորումը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ Renovabis-ի պաստառին արցախցի Անուշ Մարտիրոսյանն է, որ 2020-ին է բռնի տեղահանվել, այժմ պար է ուսուցանում:

Նախորդ գրառումը

«Թրամփի ուղին»… խնդիր նաեւ Եվրոպայի համար

Հաջորդ գրառումը

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքավարի ընտրություններ. Արմեն Այվազյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական