Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւին կպատասխանենք… Հաագայում

Անահիտ Հովսեփյան
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Երեկ Բաքվում մեկնարկել է երկօրյա միջազգային համաժողով՝ «Վերադարձի իրավունք. Արդարության հաստատում Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համար» վերնագրով:  Համաժողովը երկրորդ անգամ է կազմակերպվում, ինչը վկայում է, որ Արցախի էթնիկ զտումից հետո անպատիժ մնալով՝ պաշտոնական Բաքուն դեպի Հայաստան ասպատակելու իր մտադրությունը խարսխում է իր ժողովրդի գիտակցությանը եւ հայ ժողովրդի բնաջնջման, նրա ժառանգությունը օտարելու կամ յուրացնելու գործն ուզում է շարունակել:

Ըստ «Ազերթաջի» գերմանական ծառայության հաղորդման, ժողովի սկզբում այսպես կոչված «արեւմտաադրբեջանական» համայնքի մասին ֆիլմ են ցուցադրել:

Այնուհետ բանավեճ է ծավալվել, թե միջազգային իրավունքի համաձայն ի՞նչ  միջոցներ կան «արեւմտաադրբեջանցիների վերադարձի պահանջն ու իրավունքներն իրացնելու վերաբերյալ: Երկօրյա միջոցառման ժամանակ «արեւմտաադրբեջանական» համայնքի պատվավոր անդամի վկայականներ կշնորհվեն 10 երկրների 16 մասնակիցների: Համաժողովի մշակութային ձեռնարկը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 6-ին: 51 երկրից 100 պատվիրակ է մասնակցում համաժողովին, որոնց մեջ 8 երկրի խորհրդարաններից 12 պատգամավոր, երկու երկրի նախագահի խորհրդականներ,  երկրներից մեկի փոխնախագահի խորհրդական, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, երկու երկրից նախկին դեսպաններ, 17 երկրի 23 հեղինակավոր համալսարանների 24 պրոֆեսոր, ադրբեջանական սփյուռքի 14 ակտիվ ներկայացուցիչ, 17 երկրից 20 գիտահետազոտական կենտրոնների եւ ակադեմիաների հիմնադիրներ, ղեկավարներ եւ աշխատակիցներ, 11 երկրից միջազգային 12 հաստատությունների ղեկավար, փորձագետ, 3 երկրից կառավարական երեք խորհուրդների անդամներ, 8 երկրներից 8 իրավաբան եւ իրավապաշտպան, շարժման մեկ առաջնորդ, տարբեր երկրներից ազգային խորհրդարանների պաշտոնյաներ, լրագրողներ եւ գործարարներ, իրազեկում է ադրբեջանական պետական լրատվականը:

Համաժողովն առիթ է դարձել, որ ներկաները ծանոթանան Ալիեւի հին եւ նոր ձեւակերպումներին, որոնք երեկ ներկայացվել են գրավոր « Հայաստանը հերքում է ադրբեջանական ժողովրդի բազմադարյա ներկայությունն իր պապենական հողում, մշակութային հարուստ ժառանգության ստեղծումը: Դրա վկայությունն է Արեւմտյան Ադրբեջանի պատմական հուշարձանների, գերեզմանոցների, մզկիթների եւ հնագույն բնակավայրերի ոչնչացումը, ինչպես նաեւ զգալի վնասը Ադրբեջանի աշուղական արվեստին», նշել է Ալիեւը եւ հիշատակել, թե պատմամշակութային հուշարձաններից «անձեռնմխելի է մնացել միայն Կապույտ մզկիթը՝ ադրբեջանական ճարտարապետության եւ իսլամական մշակույթի փայլուն օրինակը: Սակայն Հայաստանը միտումնավոր փոխեց մզկիթի սկզբնական ճարտարապետական ոճը՝ այն այլ ինքնության ներքո ներկայացնելու համար»: 

«Տարածաշրջանի պատմությունն ու մշակութային լանդշաֆտը կուրորեն խեղաթյուրելու, վերաշարադրելու անզուսպ ցասումը  ոչ այլ ինչ է, քան անհանդուրժողականություն ու ռասիզմը», գրել է նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվել անարդարության հետ,  միշտ փորձել է ճշմարտությունը հասու դարձնել աշխարհին», գրել է Ալիեւը: «2020 թվականին Ադրբեջանի փառահեղ հաղթանակով ավարտված Հայրենական պատերազմը հնարավորություն է տվել Ղարաբաղից եւ Արեւելյան Զանգեզուրից վտարված մեր հայրենակիցներին վերադառնալու հայրենիք: Ադրբեջանի այս արդար պատերազմը միջազգային իրավունքի հաղթանակ է, համաշխարհային ներդրում հարկադիր տեղահանման խնդրի լուծման գործում: Այժմ հաջողությամբ իրականացվում է ազատագրված տարածքներ վերադարձի պետական ծրագիրը»:
Ալիեւն անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանադրությանը, «հայ հասարակության մեջ ադրբեջանցիների դեմ արմատացած ատելությանը», «Մեծ Հայքի մասին առասպելը, որ ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ, տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ», գրել է Ալիեւը եւ նկատել է տվել, որ  ՀՀ-ի արագ վերազինումը երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանը խոչընդոտում է:

 «Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի «արեւմտյան ադրբեջանցիների» իրավունքները վերականգնելու համար: Հիշյալ համայնքը բազմիցս կոչ է արել Հայաստանի կառավարությանը երկխոսության, սակայն հակառակ կողմը միշտ մերժել է: Հայաստանը պետք է արտոնի, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը մշտադիտարկի ադրբեջանական ոչնչացված եւ աղավաղված պատմամշակութային ժառանգությունը»:

Ալիեւին պիտի պատասխանել… Հաագայում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

Իրանն ու Թուրքիան սիրիական ճգնաժամի հորձանուտում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի եւ ԼՂ հայերի ներկայացուցիչների միջեւ բաց երկխոսությունն է ճանապարհը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Մշտադրամա

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական