Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային էլիտան չի կարող մեղադրել ժողովրդին

14/09/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ահա մարդկային նախիրը հայաշատ Վասպուրականում։ Քրդական գրոհի ուրվականը երևալուն պես նա փախչում է գահավեժ իր բարձունքներից, դիմում է հազարավոր բազմությամբ դեպի քաղաք և «ցույց» է անում կառավարության ներկայացուցչին՝ վալիին՝ «տվե՛ք մեզ ապահովություն, ապա թե ոչ մեզ կմնա ծովը նետվիլ»։ Նախիրը ցույց է անում՝ սպառնալով … ծովը նետվել»։

Այս տողերը տպվել են ՀՅԴ «Դրոշակի» 1912 թ․ հոկտեմբերի համարում (№227)։ Այսինքն՝ երիտթուրքական ջարդարարության դեմ անզեն մնացած հայ ժողովրդի մասին այսպես էին արտահայտվում ոչ թե օտարները, այլ հենց հայկական ազգային էլիտան, այդ ժամանակ՝ ՀՅԴ։ Ըստ որում՝ այս թունոտ խմբագրականի հեղինակը, որ ժողովրդին մեղադրում էր զենք չվերցնելու մեջ, կարծես «մոռանում էր» նշել, որ հենց էլիտան էր որոշում կայացրել հակասուլթանական պայքարում համագործակցելու երիտթուրքերի հետ և զինաթափելու ժողովրդին՝ միամտորեն կարծելով, թե հայոց հարցի լուծումն Օսմանյան կայսրության դեմոկրատացման մեջ է։

Մեր կողմից պատմության այսօրինակ խորքերը թափանցելը ժամանակավրեպ կարող էր դիտվել, եթե այսօրվա իրականությունը նման չլիներ 110 տարի առաջվան։ Ցավոք, այսօր ևս ականատես ենք, որ հայ ազգին առաջնորդելու, ՀՀ-ում հաստատված պրոթուրքական վարչախմբին հեռացնելու պատասխանատվություն ստանձնած ուժերն ու խմբերը կոլեկտիվ դժբախտությունների մեջ մեղադրում են ժողովրդին և ոչ իրենք իրենց։ Դե-ֆակտո իշխանությունների տեղեկատվական լծի տակ հայտնված մարդկանց «ձեզ տեղն ա, դուք եք իրանց ընտրել» կարող է ասել կողմնակի դիտողը, ասենք՝ նորզելանդացին կամ մակեդոնացին, ինչու ոչ՝ հեգնելու ցանկության դեպքում՝ նաև թշնամի թուրքը, բայց ոչ երբեք իրապես հայկական ազգային էլիտան։

Ցանկացած խմբի ճակատագիր կախված է նրանից, թե այդ խմբի էլիտան ինչպես է արձագանքում շրջապատող միջավայրից ծագող մարտահրավերներին։ Այս տեսական ճշմարտության՝ հայկական պատմական օրինակի վրա լավագույն պրոյեկտումը 1918-1920 թթ․ պատմությունն է։ Երբեմն ամիսների, երբեմն տարիների տարբերությամբ Կարսում, Ալեքսանդրապոլում, Սարդարապատում, Բաշ Ապարանում, նորից Կարսում ու Զանգեզուրում «ժողովուրդը» մե՛կ կռվում էր և հաղթանակում, մե՛կ ամոթահար նահանջում։ Հասկանալի է, որ խնդիրը ժողովրդի մեջ չէր, այլ ղեկավարության և կազմակերպման։ Սա մեկն է համաշխարհային պատմության այն հարյուր հազարավոր օրինակներից, որ խմբերի ճակատագրերը որոշում են նրա վարիչ ուժերը, ոչ թե վերացական «ժողովուրդը»։

Թյուրըմբռնման և տարակարծության տեղիք չտալու համար նշենք էլիտայի հատկանիշների մի կարևոր սահմանում, որ ելակետային պիտի լինի նաև մեր օրերում Հայաստանն այս մահացու կացությունից դուրս բերելու ընթացքում։ Այսպես՝ ազգային էլիտայի պարտադիր հատկանիշներից է ազգի կենսական շահերի հետ ինքնանույնացումն ու պատասխանատվությունը՝ այդ շահերի պաշտպանության համար երկարաժամկետ ծրագիր հղանալու և իրականացնելու։ Սրանից հետևում է, որ ճշմարիտ ազգային էլիտան պետք է իրեն ինքնանույնացնի ազգային հողի վրա յուրաքանչյուր քաղաքացուն պատուհասած արհավիրքի հետ, չծաղրի քաղաքացուն և ելքեր որոնի՝ անկախ նրանից, թե իրեն հաջողվել է այդ քաղաքացուն տեղ հասցնել անհրաժեշտ ուղերձներ, թե դեռ ոչ։ Իսկ եթե ենթադրվում է, որ քաղաքացին ինքն իրեն պիտի հասկանա այդ ուղերձները, ապա հռետորական հարց է ծագում, թե որն է այդ դեպքում տվյալ էլիտայի անելիքը։

«Ես փորձեցի, դուք չհասկացաք, ուրեմն՝ անհույս է» մոտեցումը կարող է բնորոշ լինել ֆինանսական կորպորացիաների և ֆուտբոլային ակումբների հրավիրված ղեկավարներին, բայց ոչ երբեք ազգին առաջնորդելու պատասխանատվություն ստանձնած և իր շահերն այդ ազգի շահերի հետ նույնացնող էլիտային։

Էդգար Էլբակյան

«Հայկական ալիք»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել

Հաջորդ գրառումը

Գեղարքունիքում թշնամին գրավել է Երևանի Աջափնյակ համայնքի հնգապատիկի չափ տարածք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գեղարքունիքում թշնամին գրավել է Երևանի Աջափնյակ համայնքի հնգապատիկի չափ տարածք

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական