Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի վտարանդի լրագրողների համար կա մարդու՝ միայն իրենց իրավունքը

Անահիտ Հովսեփյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
92
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի նախորդ համարում իրազեկել ենք Բոննում հունիսի 3-13-ին ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվող Կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովի մասին, (որ Բաքվում նոյեմբերի 11-24-ին գումարվելիք COP29-ի համաժողովի նախապատրաստական փուլն է), ինչպես նաեւ համաժողովի անցկացման վայրում հունիսի 3 եւ 7-ին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կազմակերպած բողոքի ցույցի մասին: Թեեւ գերմանական եւ միջազգային մամուլը Բոննում գումարված հիշյալ համաժողովի առիթով առավելաբար նպատակահարմար համարեց ազդարարել պաղեստինցիների բողոքի մասին, սակայն սա ընկճվելու փոխարեն ստիպում է  սփյուռքահայ կառույցներին ռազմավարություն նորոգել:

Աշխարհի տարբեր երկրներից Բոնն ժամանած պատվիրակները (6000 է մասնակիցների թիվը) տեսնում, լսում էին UN, stop greenwashing the genocidal and fossil energy azerbaijani dictatorship! «ՄԱԿ, դադարեցրո՛ւ մոլորեցնել, թե ցեղասպան և հանածո էներգիան կիրառող ադրբեջանական դիկտատուրան բնապաշտ է », «Ալիեւին՝ Հաագա», «Ռազմագերիներին անհապաղ վերադարձ» կոչերը, իսկ հունիսի 7-ին բողոքի արշավի մասնակիցներն առավել լավ էին պատրաստվել՝ նախ Բաքվում պահվող ռազմագերիների մեծ լուսանկարները, ՀՀ-ի, Արցախի մեծ դրոշների, մեծ պաստառների առկայությունն արդեն ուշադրություն էր գրավում, եւ նկատելի էր, որ ՄԱԿ-ի շենքից դուրս եկող մասնակիցներից շատերը շնորհակալ էին լինում, երբ հայ ցուցարարների ձեռամբ ստանում էին ռազմագերիների լուսանկարներով, նրանց ազատման պահանջով իրազեկման թերթիկներ: Շատերը կանգ էին առնում, երբ բարձրախոսով հստակ, մեկիկ- մեկիկ հնչեցվում էին հայ ռազմագերիների անունները, կոչ ուղղելով հանրությանը, որ անտարբեր չմնա, Ալիեւի վրա  ճնշում գործադրելու միջոցով ստիպի ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ մինչ նոյեմբերին COP29-ի Բաքվում գումարումը:

Հունիսի 3-ին ադրբեջանցի ցուցարարները լքել էին հրապարակը, երբ հայերս այնտեղ էինք: Հունիսի 7-ին սակայն Բաքվից վտարանդի մի քանի լրագրողներ հրապարակում բարձրախոսն առած բողոքում էին, թե Կլիմայի հարցերով համաժողովը Ադրբեջանում կազմակերպելը հարստացնելու է միայն Ալիեւի ընտանիքին, ամրապնդելու է նրա ռեժիմը: Ադրբեջանցիների տաղավարը ցուցադրում էր Բաքվի բռնակալի՝ մի քանի տասնյակ հակառակորդների՝ բանտում կտտանքների ենթարկվող մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների լուսանկարները: Երբ ադրբեջանցիներն ավարտեցին ելույթները, մոտեցա: Հարցրի՝ մարդու իրավունքների ոտնահարման մասին եք աղաղակում, ինչո՞ւ դրանց շարքում չեք նշում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, Ալիեւի կաշառառության, ազատության դահիճ լինելու գնահատականին չեք հավելում նրա հայատյաց լինելու, էթնիկ զտման փաստերը: Ադրբեջանցի լրագրողը, որ ներկայացավ Աբիդ Գասիմով անվամբ, ասաց՝ ինչը չեմ հետաքննել, դրա մասին չեմ խոսում:

Նրա հետ զրույցի ուրվագիծը՝ առաջիկայում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԲոնն, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վադիմ Թումանյանց. Մեր տղան Թաիթիից՝ նռան ծառով

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության նոր լծա՞կ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության նոր լծա՞կ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական