Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարվաճառի մասին․ Ավետիք Չալաբյան

12/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 9-ին ստորագրված Կապիտուլացիոն ակտի 6-րդ կետով, նախատեսված է, որ մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետությունը վերադարձնում է Ադրբեջանին Քարավաճառի շրջանը։ Սա ավելի քան վտանգավոր գաղափար է, մի քանի ակներև պատճառներով՝

1. Նախ, Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր վրա այսպիսի պարտավորություն վերցնել, քանի որ այն չի վերահսկում Քարվաճառի շրջանը, այլ Արցախի Հանրապետությունը, դա ֆիքսված է նաև ՄԱԿ-ի 1993 թ․ համապատասխան բանաձևերով, որի վրա պարբերաբար հղում է կատարում Ադրբեջանը։ Ուստի, այս պարտավորությունը որևէ իրավական ուժ չունի, առանց Արցախի Հանրապետության կողմից վերահաստատման։

2. Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ կապում են հինգ ճանապարհներ, որոնցից մեկը ներկայումս լիովին օկուպացված է թշնամու կողմից (Կապանից Ջաբրայիլ), Գորիս-Ստեփանակերտը Շուշիի հատվածում վերահսկվում է թշնամու կողմից և չի գործում, և միայն Քարավաճառի շրջանի տարածքով անցնող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարակից լեռնային երկու ճանապարհներն են, որոնք դեռ հնարավորություն են տալիս անխափան կապ ապահովել Արցախի հետ։ Եթե այդ ճանապարհները նոյեմբերի 15-ին հանձնվեն թշնամու վերահսկողությանը, Արցախում գտնվող հայկական զինված ուժերը կհայտնվեն լիակատար ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ, և ստիպված կլինեն ողջ կազմով անձնատուր լինել թշնամուն, նրա կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ինչը թուրքից երբեք չի կարելի բացառել։

3. Քարվաճառի շրջանը ինքնին հսկայական տարածք է, անմատչելի պաշտպանական ամրություններով, որտեղ թշնամին այս պատերազմի ընթացքում էլ, իր ողջ առավելությամբ, չի կարողացել առաջանալ, և որտեղ հիմա էլ կարելի է արդյունավետ պաշտանություն կազմակերպել։

Այս երեք գործոնն արդեն բավական են հասկանալու, որ այս պայմաններում Քարավաճառի շրջանի հանձնումը ռազմական տեսանկյունից ինքնասպանությունն է, և այն պետք է ամեն գնով կանխել։ Կա դրա մի քանի միջոց՝

ա) նախ, վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված Կապիտուլյացիայի ակտը իրավական ուժ չունի, քանի այն չի վավերացվել ՀՀ ԱԺ կողմից, Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության հիման վրա։ Ուստի, մինչև համապատասխան պրոցեդուրաների իրականացումը, ցանկացած պետական պաշտոնյա, որը կփորձի Կապիտուլյացիայի ակտի հիման վրա գործողություններ իրականացնել, իրեն այդպիսով կդնի օրենքից դուրս։ Սա պետք է հստակ լինի ցանկացած պաշտոնյայի համար, և ցանկացած ոք, ով նման հրաման կստանա վերադասից, պետք է պահանջի համապատասխան պատճաշ իրավական ակտ՝ այդ հրամանը կատարելու համար, այլապես հրաժարվի այն կատարելուց։

բ) Վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված Կապիտուլյացիայի ակտը նաև պարտադիր բնույթ չի կրում Արցախի Հանրապետության իշխանությունների համար։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն հայտնել է, որ ինքը համաձայն է նրա պայմաններին, սակայն ինչպես և Հայաստանի դեպքում, համապատասխան որոշում պետք է ընդունի նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, քանի որ խոսքը գնում է նրա սահմանադրական տարածքի մասին։ Այդպիսի որոշման բացակայության պայմաններում, Արցախի Պաշտպանության բանակը իրավական հիմք չունի էվակուացնելու Քարավաճառի շրջանը, և չպետք է այդպիսի գործողություններ կատարի։

գ) Բացի երկու հանրապետությունների Ազգային ժողովները, համապատասխան որոշումներ պետք է ընդունեն նաև նրանց Անվտանգության խորհուրդները։ Տվյալ դեպքում, ավելի քան իմաստավորված է նրանց համատեղ նիստ անցկացնել, մանրամասն քննարկել բոլոր ռազմաքաղաքական գործոնները, վերլուծել Քարավաճառի շրջանի թե հանձման, թե ընդհակառակը՝ պահման և դրա արդյունքում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հետևանքները, և միայն այդ դեպքում կոլեկտիվ որոշում կայացնել, որը կբխի իրավիճակի խորը ըմբռնումից, և կհիմնվի կոլեկտիվ պատասխանատվության և ազգային շահի լիարժեք գիտակցության վրա։ Այս նիստին պետք է պարտադիր հրավիրվեն ՀՀ և ԱՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան ներկայացնել իրենց տեսակետները, լսել մյուս տեսակետները, և գալ միասնական որոշման։

Մինչ այս, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական խողովակներով պետք է տեղեկացնի Կապիտուլյացիայի ակտը ստորագրած մյուս երկու կողմերին, որ այն հետաձգում է 6-րդ կետի կատարումը՝ վերը նշված պատճառներով։ Անկեղծ հույս ունեմ, որ իրավիճակի հետագա զարգացումը հնարավորություն կտա այդ կետի կատարումը ընդհանրապես չեղարկել, բայց դա արդեն կպահանջի բոլորիս համակարգված ջանքերը։ Նաև, նոյեմբերի 15-ին մնացել է ընդամենը երեք օր, ուստի բոլորիս պետք է շտապել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ պատվիրակությունը վաղը կայցելի Թուրքիա՝ քննարկելու իրավիճակը Ղարաբաղում

Հաջորդ գրառումը

Բայդենին թույլ չեն տվել կարդալ այլ երկրների ղեկավարների ուղերձները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Բայդենին թույլ չեն տվել կարդալ այլ երկրների ղեկավարների ուղերձները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական