Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև. Անդրանիկ Թևանյան

19/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրեթե ամեն օր մի նոր «նոյեմբերի 9» ենք ստանում․ Ադրբեջանը նոր գերիներ է վերցնում, Շուռնուխ է մտնում, Սոթք է մտնում, Ալիևը Շուշի է մտնում, հունվարի 11–ին նոյեմբերի 9–ի շարունակություն ենք ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Նրա գրառումը, որը վերնագրված է «Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է», ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլ Փաշինյանի բերած կապիտուլյացիայից հետո Հայաստանում ժամանակը կանգ է առել։ Լռվել մնացել է նոյեմբերի 9–ի վրա։  

Գրեթե ամեն օր մի նոր «նոյեմբերի 9» ենք ստանում․ Ադրբեջանը նոր գերիներ է վերցնում, Շուռնուխ է մտնում, Սոթք է մտնում, Ալիևը Շուշի է մտնում, հունվարի 11–ին նոյեմբերի 9–ի շարունակություն ենք ստանում։ 

Մի խոսքով, օրացույցի վրա նոր սև կետեր են հայտնվում։ Սգալն ու լացելը, վախենալն ու պարտվելը դարձել են ապրելակերպ։

Սև կետ է դառնում նաև հունվարի 19–ը։ Պատերազմից հետո վերսկսվում է, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման դատավարությունը։

Եթե մինչև պատերազմը Ռոբերտ Քոչարյանի ու մեր ռազմական, պետական գործիչների դեմ տեղի ունեցողը սարքովի ֆարս էր ու ընկալվում էր որպես անձնական հիվանդագին վրեժխնդրության դրսևորում, ապա հիմա այն վերածվում է համազգային հերթական խայտառակության։

Շուշին Ալիևին հանձնողը դատում է Շուշին ազատագրած պետական ու ռազմական գործիչներին։ Արցախի պետականությունը միտումնավոր ոչնչացրածը դատում է Արցախի պետականությունը կերտողներին։ Արցախյան 2–րդ պատերազմի դավաճանը դատում է Արցախյան 1–ին պատերազմի հերոսներին։

Ալիևի Շուշի մտնելն ու Նիկոլի՝ Քոչարյանին, Խաչատուրովին, Օհանյանին դատելը նույն հարթության մեջ են։ Երկուսն էլ հայերի ու մեր պետականության դեմ են ուղղված։

Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև։

Ով համակերպվում է սրա հետ ու դեռ մի բան էլ պաշտպանում, հանցակից է ու անթասիբ։ Ով չէ, կռիվ է տալիս»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարիզում Disneyland-ը աշխատանքի վերսկսումը հետաձգել է մինչեւ ապրիլի 2

Հաջորդ գրառումը

Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզերում ձյուն է տեղում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
Հաջորդ գրառումը

Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզերում ձյուն է տեղում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական