Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքական նկատառումներ, թե՞ անձնական որոշում

24/03/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս հայկական սպորտաշխարհը ցնցեց Հայաստանի շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի Հայաստանը լքելը եւ այսուհետեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալը: Սա իրապես լուրջ կորուստ է հայկական շախմատի համար եւ ոչ միայն: Կատարվածը բազմաթիվ մեկնաբանությունների եւ քննարկումների տեղիք տվեց: Վստահորեն, Արոնյանը դարձել էր մեր երկրի հաղթական խորհրդանիշներից մեկը ու հաշվի առնելով նրա համաշխարհային ճանաչումը, սպասելի էր նման մեծ արձագանքը հանրության կողմից: Շատերը իրենց ափսոսանքն էին հայտնում տեղի ունեցածին, ոմանք էլ դեմ էին վերջինիս որոշմանը: Կատարվածը բնականաբար ուներ իր լուրջ պատճառները եւ միանգամայն ասել, որ նրանում քաղաքական ենթատեքստ չկարՙ սխալ կլինի:

Արոնյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, որ ներկայիս իշխանությունները ինչպես հարկն է ուշադրություն չդարձրեցին շախմատի ոլորտին եւ անգամ պառակտում մտցրեցին դրանում: Նա զուգահեռներ էր տարել նախկին ու ներկա իշխանությունների միջեւ շախմատի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի կտրվածքով: Շախմատիստը իր հայտարարության մեջ նշմարել էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ղեկավարության հետ ունեցած ոչ դրական հարաբերությունները:

Պառակտումներ մտցնելը եւ բացթողումներ կատարելը ամենեւին էլ խորթ չէ ներկայիս իշխանության համար, մասնավորապես Արոնյանի դեպքում այն ունի իր նկատելի պատճառները: Առաջին հերթինՙ Արոնյանի կնքահայրը ՀՀ 3-րդ նախագահ եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է, ինչով պայմանավորված էլ ներկայիս իշանությունների համար ընդունելի տարբերակով Արոնյանը նույնպես կարող էր դասված լինել «նախկինների» շարքին: Իսկ արդեն շախմատի հանդեպ ունեցածՙ մեղմ ասած անպատասխանատու վերաբերմունքն էլ կարող է բխել Սերժ Սարգսյանի շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելու փաստից: Արոնյանի հեռանալու որոշումը սակայն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, բացարձակապես չի խրախուսվել իր կողմից: Այս հայտարարությամբ վերջինս փորձեց ի ցույց դնել, որ ինքը կապ չունի Արոնյանի որոշման հետ:

Պատկան մարմինների կողմից եղել է արձագանք ,թե ըստ փորձագետների Լեւոն Արոնյանը այլեւս պոտենցիալ չունի:Սակայն այս ամենին հաջորդել են Արոնյանի տպավորիչ հաղթանակները աշխարհի չեմպիոնի եւ աշխարհի թիվ 2-րդ խաղացողի նկատմամբ:Բայց հաշվի առնելով, ինչպես իրենք են ասում, Արոնյանի պոտենցիալ չունենալու մասին եզրակացությունը, կարելի է ընդգծել, որ հայկական շախմատի առաջատարի կորուստը ներկայիս ԿԳՄՍ-ում ծանր չեն տանում:

Սպորտը ինքնին լեցուն է անկանխատեսելիությամբ, շախմատն էլ Հայասատանում սպորտի անբաժան մասն է կազմում: Բայց մեր երկրում շախմատը ավելին է քան սպորտաձեւը: Ցանկացած մարզիկի կարիերայում էլ լինում են վատ կամ ոչ արդյունավետ ժամանակաշրջաններ, որոնցից ապահովագրված չեն նաեւ շախմատիստները: Եվ թեկուզ այդ վատ ժամանակաշրջանով պայմանավորված,չի կարելի վճռել, որ շախմատիստը կամ մարզիկը պոտենցիալ չունի: Եթե շարժվենք նույն տրամաբանությամբ,ապա տարիներ առաջ էլ Հենրիխ Մխիթարյանը չպետք է հրավիրվեր ֆուտբոլի ազգային հավաքական,քանզի ապրում էր կարիերայի վատ ժամանակները: Միանշանակ սխալ է Արոնյանի պես լեգենդար շախմատիստին որակավորում տալըՙ որոշակի ժամանակաշրջանով պայմանավորված:

Բացի շախմատիստի, ի դեմս Արոնյանի մենք կորցրեցինք մեր սպորտաշխարհի գլխավոր հաղթական ու աշխարհով մեկ ճանաչում վայելող կերպարներից մեկին:Սակայն հուսանք,որ օրերից մի օր Արոնյանը կրկին հաղթանակներ կգրանցի հայոց եռագույնի ներքո:

Այս վերջին զարգացումները տեղիք են տալիս մտահոգվելու, որ մոտ ապագայում էլ շախմատը դուրս կմնա կրթական առարկայական ծրագրից:Դա իրապես էլ ավելի կարժեզրկի շախմատի դերը մեր ազգային կյանքում,քանզի վերջին տարիներին շախմատը եղել է միջազգային ասպարեզում մեր եռագոււնը հաղթական ծածանող գլխավոր ոլորտներից մեկը եւ պատահական չէ որ այն սպորտից վերածվել է ազգային արժեքի,որի գլխավոր կերտողներից մեկը հենց Լեւոն Արոնյանն Էր, որը շարունակում էր մեծն Տիգրան Պետրոսյանի եւ տաղանդավոր մեր մյուս շախմատիստների թողած ավանդը: Մենք պետք է խուսափենք ապագայում նոր Արոնյաններ կորցնելուց:

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ, լրագրության բաժնի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, 2017-ին՝ 7 մլն դոլար. Արմեն Եղիազարյան

Հաջորդ գրառումը

«Ռուսական պատվաստանյութն անհրաժեշտ է Եվրոպային»

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Ռուսական պատվաստանյութն անհրաժեշտ է Եվրոպային»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական