Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի արձագանքը ավելի քան անտարբեր էր, թե իրենք տիրապետում են իրավիճակին․Նաիրի Հոխիկյան

24/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուէյան իր էջում գրել է․

Այն, որ ՀՀ ռազմական արդյունաբերության համար պատասխանատու գերատեսչությունը ցուցաբերել է անպատասխանատու վարքագիծ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնելիս, նոր կամ արտառոց երևույթ չէ։ Նույն գերատեսչությունը կարող էր պատերազմից դեռևս 2 տարի, 1 տարի, նույնիսկ 2 ամիս առաջ կանխել հայկական կողմի համար մասշտաբային աղետը և մեծ թվով զոհերը, ես քանիցս մատնանշել եմ։ Այն, որ Հայաստանը կարող էր ծախսել 202 մլն դոլար՝ ձեռք բերելով սեփական տեղեկատվական- ՌԷՊ արբանյակ և այդկերպ փաստացի վերահսկեր ՀՀ և Արցախի օդային տարածությունը, այլևս գաղտնիք չէ։ Բայց ՀՀ իշխանությունը գերադասեց այդ փողերը ծախսել ժողովրդին սեր խոստովանելու պոպուլիստական ակցիաների վրա։ 2019-ի մայիսին տնտեսական ֆորումի ժամանակ վարչապետի հետ հանդիպմանը նշեցի արբանյակի կարևորության մասին՝ շեշտելով այն վտանգը, որ կա Ադրբեջանի կողմից, հատկապես որ թշնամին արդեն շահագործում է 2 նմանատիպ արբանյակ և չի թաքցնում ՌԷՊ միջոցների կիրառման նպատակները։ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ավելի քան անտարբեր էր, թե իրենք տիրապետում են իրավիճակին, մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ դիմակայելու թշնամուն, իսկ ադրբեջանական արբանյակները խաղալիք են։ Պատերազմից 1 ամիս առաջ՝ 2020թ․ օգոստոսի վերջին տեղեկություն ստացա, որ հնարավոր է վարձակալությամբ՝ տարեկան մոտ 30 մլն դոլարով շահագործել ռուսական կամ ֆրանսիական տեղեկատվական-ՌԷՊ արբանյակ։ ՌԴ-ում հայ մեծահարուստների հետ խոսեցի, նրանք պատրաստակամություն հայտնեցին առնվազն 3 տարով իրենց վրա վերցնել Արցախի և ՀՀ «օդը փակող» արբանյակի վարձակալությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մեծ սպառնալիքը։ Արդեն վստահ, որ պետք է վերջապես լուծվի արբանյակի, հետևաբար Արցախի օդային անվտանգության հարցը, հերթական անգամ, արդեն նաև հրապարակային դիմեցի ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին։Կրկին հնչեց նույն պատասխանը, թե այդ արբանյակները լավագույն դեպքում հեռուստաալիքների հեռարձակում կարող են ապահովել, ոչ ավելին, Հայաստանը դրա կարիքը չունի։ Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակային կերպով ասաց, որ իրենց ռազմական հաջողության առյուծի բաժինը պատկանում է արբանյակներին, որոնց շնորհիվ ունեցան առավելություն օդում, անարգել կիրառեցին «Բայրաքթարները»՝ սպանելով մոտ 5000 հայ զինվորների։ Կարո՞ղ եմ արդյոք ես կասկած հայտնել, որ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից 2 տարվա հետևողական ապիկարությունը եղել է միտումնավոր՝ ոչնչացնելու հայկական կողմի անվտանգային համակարգերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական