Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստան-Թուրքիա-Կատար եռակողմ հանդիպումը Դոհայում

11/03/2021
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Մասնակիցները քննարկել են Սիրիայի “տարածքային ա,բողջականության պահպանման” հարցը
Մարտի 11-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հրավիրվել է եռակողմ հանդիպում, որին մասնակցել են  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչպես նաև Կատարի փոխվարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդուրահման Ալ Սանին: Հանդիպման օրակաւգի առաջնահերթ խնդիրը, ըստ թուրքական էլեկտրոնային մամուլի, եղել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Հանդիպման ավարտին մասնակից 3 երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ, ընդգծելով Սիրիայում անջատողական դրսևորումների դեմ պայքարելու իրենց վճռականությունը:
Հանդիպմանը, ինչ խոսք, ելույթ է ունեցել Չավուշօլուն: Ի՞նչ է ասել նա Սիրիայի ամբողջականության մասին: Նախքան դրա անդրադառնալը, նշենք, որ նա Լավրովի ներկայությամբ կրկին արծարծել է ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի հարցը, հավանաբար, որպես ազդանշան, ուղղված ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցներին:
Չավուշօղլուն մասնավորապես ասել է. “Երբ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքն էր զգում, դիմեց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ նրանցից գնի: Ցավոք, մեր դաշնակիցները տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին դրանք տրամադրել Թուրքիային: Բացի այդ, ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, որոնք “Patriot” համակարգեր էին տեղակայել Թուրքիայի սիրիական սահմանին, հետ տարան դրանք: Ստեղծված իրավիճակում մենք դիմեցինք Ռուսաստանին և գնեցինք S-400 համակարգերը: Նորերն ենք գնելու, դրա կարիքն ունենք և այդ մասին իրազեկել ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներին”:
Գալով Սիրիային, Չավուշօղլուն մատնանշել է.  “Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, պաշտպանելով խաղաղ բնակչությանն ու պայքարել ահանեկչական կազմամակերպությունների դեմ: Սակայն այս առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ է, որ սիրիական իշխանությունները որդեգրեն կառուցողական դիրքորոշում: Եթե մենք կենտրոնանանք Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման վրա, երկիրը կկայունանա և կխաղաղվի: Սակայն իշխող վարչակարգը չի համակերպվում այդ մտքի հետ և շարունակում ռազմական լուծում առաջադրել: Դա երկրին խաղաղությու և կայունություն չի բերի”:
Ի դեպ՝ Կատարն արաբական թերևս միակ երկիրն է, որ համագործակցում է Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստան- Թուրքիա-Կատար եռակողմ հանդիպմանը, ապա դա կազմակերված պետք է լինի ոչ այնքան Սիրիայում անջատողական դրսևորումների դեմ պայքարելու, որքան տարածաշրջան վերադարձող ԱՄՆ-ի ազդեցության ենթադրվող աճը հակաշռելու նկատառումով, ինչը, հավանաբար, որպես սպառնալիք է դիտարկվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությանը այդ երկրում:

Ռուսաստանը Սիրիայում ունի երկու ռազմաբազա, մեկը Թարթուսի ռազմածովային ռազմաբազան է, մյուսը՝ Խմեյմիմի ռազմատիեզերական բազան, իսկ Թուրքիան զորքեր շուրջ 20 հազար, տեղակայված Իդլիբում և 2019-ին Սիրիայի հյուսիս-արևելքում, Թել Աբիադ-Ռաս ուլ Այն հատվածում ձևավորված “անվտանգ գոտում”: Այս վայրերում թուրքական և ռուսական զորքերը, “Սիրիայի ազգային բանակի” աջակցությամբ, որը թուրքերն են կազմավորել ահաբեկիչներից, համատեղ պարեկություն են անցկացնում: Մինչ այդ, 2017-ին Թուրքիան գրավել էր սիրիական սահմանամերձ Ջարաբլուս, Ազազ և Ալ Բաբ քաղաքները, 2018-ին՝ նաև Աֆրինը, ապա մտել Իդլիբ: Գրավելը դեռ մի կողմ, նա սկսել է յուրացնել գրավյալ այս քաղաքները, այն առումով, որ դրանցում բացել է թուրքական համալսանների մասնաճյուղեր, շրջանառության մեջ է դրել թուրքական լիրան, ավելին դատարաններն ու դատախազություններն անգամ արդեն թուրքական են, իսկ Չավուշօղլուն Սիրայի տարածքային ամբողջականությունից է խոսում, նաև ահաբեկչության դեմ պայքարից, նկատի ունենալով քրդական ուժերին, որոնց ամերիկացիները, ի հեճուկս թուրքերի, անվանում են “Սիրիայի դեմոկրատական ուժեր”:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշը

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել․ ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հրապարակախոսություն

«Հավասարության նշան»-ի մասին. Հակոբ Բադալյան

02/06/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել․ ՀՀ ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026

Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։ Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական