Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պարոն Ալիեւ, Դուք հաղթեցիք պատերազմը, բայց հաղթող չդարձաք». Արա Աբրահամյան

29/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Անցել է գրեթե երկու ամիս, ինչ Դուք թուրքական բանակի եւ իսլամական գրոհայինների աջակցությամբ եւ բոլոր տեսակի զենքերի (ներառյալ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային եւ ֆոսֆորային ռումբեր ՙ խաղաղ բնակչության դեմ) կիրառամբ, «լուծել եք» ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց այս հարցի «լուծումը» տարածաշրջանին խաղաղություն չի բերել: Չգիտես ինչու, Դուք այս մասին չեք ասում ձեր ժողովրդին:

Այն վարքագիծը, որն ընտրել եք եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ցավոքՙ մեծ վտանգ է պարունակում եւ դանդաղ ազդեցության ական է դնում տարածաշրջանային անվտանգության համակարգի տակ, ինչը գրեթե անհնար է դարձնում երկու ժողովուրդների համատեղ կյանքը:

Այսօր ցուցադրաբար «ճնշելով» եւ ոտնահարելով հայերի պատիվն ու արժանապատվությունըՙ Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի վաղ, թե ուշ մեր ժողովուրդները կրկին բախվեն ռազմի դաշտում:

Միաժամանակ ադրբեջանցիների հետ հայերի համակեցության առասպելական հեռանկարների մասին խոստումներին զուգահեռ, Աֆղանստանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Դուք դիմում եք աշխարհի մահմեդականներին ՙ փորձելով նրանց հայերի դեմ տրամադրել: Հայերի, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ՙ իսլամական պետություններում, եւ բոլոր ժամանակներում իրենց տաղանդի, նվիրվածության եւ ստեղծագործական աշխատանքի շնորհիվ վայելել եւ վայելում են արժանի հարգանք: Այս մասին ձեզ կասեն Իրանի եւ Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սուդանի, Քուվեյթի, Եգիպտոսի, Իրաքի եւ շատ այլ երկրների ե՛ւ առաջնորդները, ե՛ւ շարքային քաղաքացիները, որոնց փորձում եք պարտադրել ձեր հայատյաց քաղաքականությունըՙ արհեստականորեն բորբոքելով կրոնական կրքեր:

Բազմաթիվ երկրներում հայերի ժառանգությունն այնքան նշանակալի է, ինչպես, օրինակ, Թուրքիայում, որ հայերի ստեղծած ճարտարապետական եւ մշակութային գլուխգործոցները մինչ օրս այդ երկրի այցեքարտն են: Իրենց աշխատանքով Բաքուն փառավորել են հայ արդյունաբերողներ, բժիշկներ եւ ճարտարագետներ, գիտնականներ եւ շինարարներ:

Բայց դժվար թե հարյուր տարի առաջ Բաքվի նավթահանքերը ստեղծած Գյուլպենկյանը կամ Մանթաշովը կարող էին ենթադրել, որ Դուք, պարոն Ալիեւ, այս մեծ հովանավորներին հակառակ, նավթի արդյունահանումից ստացված գումարը կօգտագործեիք ոչ թե բարի գործերի, այլ նրանց սերունդների ոչնչացման համար: Հայ քաջարի մարշալների եւ Հայրենական մեծ պատերազմի շարքային զինծառայողների սերունդների, որոնց անուններն ու ազգանունները «մոռանում եք» նշել ամեն անգամ, երբ հպարտորեն նշում եք Ադրբեջանի ԽՍՀ-ից Խորհրդային Միության հերոսների թիվը:

Պարոն Ալիեւ, Ձեզ հաղթող համարելովՙ ձեզ հաղթողի պես պահեք:

Սեղմեք «ստոպ» կոճակը: Դադարեցրեք քաղաքական վանդալիզմը եւ Ձեր ենթակաների բարբարոսությունը, որոնք ծաղրում են հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին, սոցիալական ցանցերում տեղադրում են պատանդ վերցված ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների, ներառյալ տարեց անօգնական մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մանրամասները:

Քաղաքակիրթ մարդկության մաս դառնալու ցանկության մասին Ձեր խոսքերը գեղեցիկ են թվում, բայց Ձեր գործերը, ցավոք, արտահայտիչ կերպով վկայում են հակառակի մասին. պատմությունը վերաշարադրելու եւ այն հողերում հայերից ազատվելու մասին, որտեղ դարերով ապրել եւ արարել են մեր նախնիները, ինչպես դա արել եք Նախիջեւանում, որտեղ այսօր ոչ միայն հայ բնակչություն, այլ նաեւ հայկական եկեղեցիներ, հուշարձաններ ու գերեզմաններ չեն մնացել:

Այսօր ընտրություն կատարելով հօգուտ Ադրբեջանի վրա թուրքական վասալիտետ հաստատելու եւ Ձեր երկիրը տարածաշրջանում նոր ահաբեկչական հենակետ դարձնելուՙ Դուք այլ մատրիցա եք պարտադրել Ձեր քաղաքացիներին, եւ այժմ նրանք ստիպված կլինեն ապրել այլ իրականության մեջ:

Եվ Ձեր կողմից ստեղծված այս վտանգավոր իրողությունը, ցավոք, ադրբեջանցի ժողովրդին հնարավորություն չի թողնում խուսափելու նոր պատերազմից:

Պատերազմ, որը տեղի է ունենալու վաղ թե ուշ, եւ այդ ժամանակ դուք այլեւս չեք հիշվի որպես հաղթող: Ի վերջո, պետք է կարողանալ ոչ միայն պարտվել, այլեւ հաղթել: Իսկ դուք, հաղթելով պատերազմում, այդպես էլ հաղթող չդարձաք»:
23 դեկտեմբեր, 2020
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում կմրցի Հիկարու Նակամուրայի հետ. Airthings Masters

Հաջորդ գրառումը

Արցախի ղեկավարների ֆեյսբուքյան էջերը կհեռացվեն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Ահազանգ. Թաքցնում են՝ որ հիվանդանոց են տարել կալանավորված մորն իր 8 ամսական երեխայի հետ

13/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025
Հաջորդ գրառումը

Արցախի ղեկավարների ֆեյսբուքյան էջերը կհեռացվեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական