Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատասխանատու մարդիկ պետք է կանգնեն եւ ասեն՝ մենք չենք կորցրել պետականության բնազդը

16/11/2020
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույց  սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ:

-Տիկին Հարությունյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ձախողվեցին Արցախի հարցով բանակցությունները, ինչն էլ հանգեցրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմին:

-Ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները քննարկելուց առաջ պետք է հասկանանք, թե ուր ենք հասել: Այսինքն՝ պետք է նկարագրել եղած իրավիճակը, որպեսզի հետո ինչ-ինչ հետեւություններ անենք: Ըստ իս՝ տեղի ունեցավ աշխարհաքաղաքական հզոր պատերազմ, որից հաղթած դուրս եկավ Ռուսաստանը: Թուրքիան պարտվեց: Հիմա Թուրքիայում ընթանում են շատ լուրջ խոսակցություններ այն մասին, որ իրենք շատ մեծ գումարներ են ծախսել, սակայն ոչինչ չեն ստացել: Նրանք միայն կարող են ռուսների ենթակայության ներքո նստել Բաքվում, մոնիտորինգի խմբում եւ դիտարկել, թե ինչ է տեղի ունենում: Ադրբեջանը մեզնից ավելի ուժեղ է պարտվել: Բացի նրանից, որ նա մեծաթիվ զոհեր է տվել, կորցրել է նաեւ Արցախի մի մասն ամբողջությամբ: Ավելին՝ նա թույլ տվեց, որ իր հողում ՌԴ-ն կառուցի նաեւ ռազմական բազա, որը չի ենթարկվելու Ադրբեջանին: Նա թույլ տվեց, որ Թուրքիայի եւ ՌԴ-ի սահմանն անցնի Արցախով: Ռուսները հստակ հայտարարեցին, որ իրենց սահմանն այնտեղ է, եւ այն ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ՝ Թուրքիայի: Արցախը խուսափեց եղեռնից, թեեւ շատ զոհեր տվեց, բայց պահպանեց պետականությունը: Նաեւ՝ ստացավ շանս՝ ճանաչվելու որպես հանրապետություն: Եվ այդ պրոցեսն արդեն սկսված է: Ադրբեջանը խարխլել է իր երկրի կայունությունը եւ կանգնած է ֆեդերատիվ երկիր դառնալու վտանգի առջեւ: Նա ընդամենը ձեւացնում է, թե ինքը հաղթել է: Հայաստանը բախվել է թուրքական ուժին, մեծաթիվ զոհեր է տվել, քանի որ ուժերն անհավասար էին, բայց փրկվել է եղեռնից: Հայաստանը հզորագույն ակնկալիքից՝ <Հաղթելու ենք> ակնկալիքից, ընկել է ծանր ու կոշտ իրականություն: Մենք զոհեր ենք տվել եւ կորցրել Արցախի մի մասը:

-Նաեւ Մեղրիով Ադրբեջանին տրվող միջանցքի հետ կապված կան մտահոգություններ:

-Ես կարծում եմ, որ Մեղրիի միջանցքը մեզ բոլորովին չի խանգարում: Մեղրիի միջանցքը խանգարում է Իրանին: Ես ուրախ եմ Լաչինի միջանցքի համար, քանի որ այն կյանքի ճանապարհ է Արցախի համար:

-90-ականներից սկսած՝ Արցախի հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ են եղել բանակցությունների սեղանին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը մերժվեց, կար Լավրովի պլանը, կային նաեւ Կազանի փաստաթուղթը, <Մադրիդյան սկզբունքները>: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համաձայնությունն առաջարկված ո?ր փաստաթղթի շրջանակներում է:

-Մենք այսօր ապրում ենք առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքները: Աշխարհաքաղաքական պայքարը մեզ հասցրել է այս հանգրվանին: Հիմա խնդիրն այն է, թե Հայաստանը կդիմանա?, արդյոք, այս պարտությանը:

-Անխուսափելի? է իշխանափոխությունը:

-Հարցն այն է, թե ինչ է տեղի ունենում հասարակությունում: Հայ հասարակությունը բաժանվել է մասերի. ընտանիքներ, որոնք ողբում են իրենց կորուստները, ամբոխ, որը հիստերիկայի մեջ է եւ օգտագործում է այդ սուգը եւ մի զանգված, որն իրեն էլիտա եւ իշխանություն է համարում եւ չի կատարում իր պարտքը: Գործադիր եւ օրենսդիր իշխանությունները չեն կատարում իրենց ֆունկցիաները, ինչը նշանակում է, որ երկրում չկա իշխանություն: Իսկ դրա հետեւանքով փլուզվում են ինստիտուտները:

-Ինչպե?ս եք վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահը, ԱԺ իշխանական մեծամասնության պատգամավորները հայտարարում են, թե մամուլից են տեղեկացել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնագրի մասին:

-Դա մեր իշխանության որակի մասին է վկայում եւ ցույց է տալիս, որ պետական համակարգը չի աշխատում: Գործող ինստիտուտներից պահպանվել է միայն ՀՀ նախագահի ինստիտուտը: ՀՀ նախագահն էլ զբաղված է իմիտացիայով: Այս պահին պետք է մտածել պետական ինստիտուտները վերականգնելու եւ հասարակությանը համախմբելու մասին: Հասարակությունը հայտնվել է սոցիալական պսիխոզի եւ ֆրուստրացիայի մեջ: Իսկ ֆրուստրացիայից հասարակությունը դուրս է գալիս ագրեսիայով: Ի?նչ պետք է անել: Ըստ իս՝ պետք է դադարեցնել այդ հիստերիկան: Մենք պետք է հողին հանձնենք մեր զոհերին: Այսօր աղաղակելու եւ բարձրաձայն լաց լինելու իրավունք ունեն միայն այն ընտանիքները, որոնք հարազատ են կորցրել: 17 կուսակցություններից բաղկացած ամբոխը պետք է դադարեցնի շահարկել սուգը, որովհետեւ ազգի ոգին է կոտրում եւ չի թողնում լուծել խնդիրները: ԱԺ ընդդիմությունը պետք է իր դերը կատարի, պետք է վայր դնեն մանդատները, նախաձեռնեն խորհրդարանի լուծարումը: Իսկ արտախորհրդարանական ուժերը ոչ թե նամակներ պետք է գրեն գոյություն չունեցող վարչապետին եւ չաշխատող ԱԺ-ին, այլ հասարակությանը մոբիլիզացնեն եւ ստեղծեն ճգնաժամային կառավարման ինստիտուտների համակարգ: Պետք է գործեն հետեւյալ շատբները՝ բոլոր շտաբների աշխատանքը կոորդինացնող շտաբ, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության շտաբ, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շտաբ, գյուղատնտեսության զարգացման շտաբ, տրանսպորտի եւ կապի զարգացման շտաբ, սպառման առարկաների եւ ծառայությունների ոլորտի շտաբ, քաղաքների եւ տերիտորիալ զարգացման շտաբ: Պետք է լինի նաեւ ուժային կառույցների շտաբ, քանի որ ուժային կառույցներն այսօր օգտագործվում են, եւ կա վտանգ, որ ՀՀ-ն կդառնա ոստիկանական պետություն: Պետք է լինեն նաեւ գիտության զարգացման, առողջապահության, COVID-ի դեմ պայքարի, բնակչության սոցիալական պաշտպանության, պատերազմի հաշմանդամների խնդիրները լուծող, փախստականների եւ տեղահանված անձանց, բնակչության վերարտադրության, մայրության եւ մանկության պաշտպանության, լեզվի եւ մշակույթի, սփյուռքի, արտաքին հարաբերությունների շտաբներ: Պետք է լինի նաեւ Արցախի ճանաչման շտաբ, Մոսկվայի հետ բանակցությունների շտաբ, նոր գաղափարների եւ ինֆորմացիոն  տեխնոլոգիաների շտաբ: Այդ շտաբների միջոցով էլ հնարավոր կլինի կառավարել երկիրը: Ուժային մեթոդները ոչ մի հարց չեն լուծում: Իսկ այսօրվա խնդիրները լուծելու համար աշխատող մեխանիզմներ պետք է ստեղծել:

-Ընդդիմադիր ուժերը պահանջում են չեղարկել նոյեմբերի 9-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունը:

-Չեղարկման պահանջն աշխարհաքաղաքական է, որովհետեւ ՌԴ-ն հաղթեց: Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Թուրքիան ուզում են չեղարկել այդ համաձայնությունը: Չեմ կարծում, թե Հայաստանը պետք է նորից մտնի աշխարհաքաղաքական պատերազմի մեջ: Եթե նման պահանջ ներկայացվի Հայաստանի կողմից, ապա մենք կոչնչանանք: Մեր դեմ աշխատող ուժերը շահարկում են մեր զգացմունքներն այնպես, ինչպես նախկինում աշխատում էին <հինգերորդ շարասյան> միջոցով: Պատասխանատու մարդիկ պետք է կանգնեն եւ ասեն՝ մենք չենք կորցրել պետականության բնազդը: Պատերազմներն ավարտվում են, մնում է անարդարությունը, հետպատերազմական պրոցեսները պետք է այսօր հաղթահարել: Կարեւոր է հասարակության փլուզումը թույլ չտալը: ՀՀ նախագահի ինստիտուտն այսօր շանս է ստացել անելու որոշիչ քայլեր: Մենք պարտություն չենք կրել, բայց պարտության եզրին ենք: Մենք տանուլ ենք տվել մարտը, բայց պատերազմում էլ տանուլ կտանք, եթե թույլ տանք, որ հայ հասարակությունը փլուզվի: Այս պատերազմի նպատակը Հայաստանի վերացումն էր: Եվ որպեսզի չպարտվենք, պետք է Հայաստանում ձեւավորել ճգնաժամային կառավարման համակարգ:
Թագուհի Հակոբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նամակ՝ Պուտինին

Հաջորդ գրառումը

Ռիտա Սարգսյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ռիտա Սարգսյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական