Երեքշաբթի, Դեկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուրեմն լսեք հիմա ինչ եմ ասում

09/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գնալով համառ են դառնում լուրերը, որ այս իշխանությունն այդուհանդերձ, որոշել է հատել ադեկվատության բոլոր սահմանները եւ քրեական գործեր հարուցել իմ եւ իմ որոշ գործընկերների հանդեպ։ Ավելին, քանի որ տարբեր համակարգերում դեռևս կան ադեկվատ մարդիկ, մեզ փոխանցում են, որ իմ և իմ գործընկերների վրա շատ ինտենսիվորեն քրեական գործեր են «կարվում», պեղվում են ինչ-որ մարդիկ, մոնտաժվում են գաղտնալսված հեռախոսազրույցներ և ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի այդ ստի, ապատեղեկատվության, անամոթության, կեղծիքի փաթեթը տան գլխավոր դատախազի ձեռքը և ուղարկեն խորհրդարան, ինչպես արեցին Գագիկ Ծառուկյանի դեպքում։

Ուրեմն լսեք ինչ եմ ասում։

Նա, ով այս ամենի պատվիրատուն է, ինձ շատ լավ է ճանաչում ու շատ լավ գիտի, որ ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ: Ինձ կապել ընտրական կեղծիքի հետ, դա երևի թե Գինեսի ռեկորդների գրքին արժանի աբսուրդը կլինի, անկախ նրանից, թե քանի՞ գաղտնալսում են իրենց ճաշակով մոնտաժել ու քանի՞ մարդ են պեղել, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, կամ դեռ տալու են:

Ու էդ մարդիկ շատ լավ պիտի իմանան, որ մի օր, իսկ այդ օրը վստահաբար հեռու չէ, իմ, իմ գործընկերների դեմ բոլոր կեղծ ցուցմունքներ տվողները դատվելու են՝ էս լկտի քաղաքական հետապնդման բոլոր պատասխանատուների հետ ձեռք ձեռքի տված։ Հա, գիտեմ, որ խնդիր եք դրել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից էլ հանեք։ Գիտեք, ես կարող եմ ցանկացած պահի ինքս վայր դնել հանձնաժողովի նախագահի լիազորությունն ու որպես պատգամավոր շատ ավելի ազատ կլինեմ, բայց սկզբունքորեն չեմ անելու։ Սպասելու եմ, որ դա դուք անեք ու հետո նայելու եմ ձեր միջի էն մի քանի պարկեշտ մարդկանց աչքերին, ովքեր կատարելու են, պարզապես չեն կարող չկատարել բոլոր նողկալի հրահանգները։

Ուստի, ձեր հետագա քայլերը թեթեւացնելու համար մի փոքր «սպռավոչկա»՝ ո՛չ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց ենք վախենում, ո՛չ էլ, որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա՝ կալանավորվելուց։ Նա, ով այս ամենը նախաձեռնել է, ով հրահանգ է տվել իրավապահ համակարգին կյանքի գնով մեզ մեկուսացնել, մտածելու շատ բան ունի: Ամենայն մանրամասնությամբ գիտենք՝ ո՞ւմ ինչ հրահանգ է տրված, ինչպիսի՞ իրավիճակում են դրված մարդիկ, ովքեր գզիրի նման գյուղեգյուղ ընկած մարդիկ են պեղում, որ մեր դեմ ցուցմունքներ տան:

Հանկարծ մտքներով չանցնի, որ էս կարգի արշավներով ինձ կարող եք լռեցնել։ Ես վաղուց արդեն իմ ընտանիքին նախապատրաստել եմ, որ պատրաստ լինեն ձեր կողմից ամենաանբարո, ամենազազրելի քայլերի, որովհետեւ դուք ամեն ինչի եք ընդունակ։ Ամենապիղծ քայլերի։Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Գալու է նաեւ այս ամենի համար պատասխան տալու ձեր ժամանակը։ Հանկարծ մտքներովդ չանցնի, թե ինչ-որ մեկը փախնելու է պատասխանատվությունից։ Հաշվեհարդարներ չեն լինելու։ Ես լինելու եմ էն մարդը, ով կանգնելու է ձեզ հետ հաշվեհարդար տեսնել ցանկացողների օրեցօր աճող բանակի դիմաց ու թույլ չի տալու։ Որովհետեւ դուք դեռ շատ բաների համար պատասխան պիտի տաք։ Առանց հաշվահարդարների։ Օրենքի առաջ։

Նաիրա Զոհրաբյանի Ֆեյսբուկյան էջից։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չավուշօղլու․ «Եթե Հունաստանն իր վրա վստահ է, թող նստի բանակցային սեղանի շուրջ»

Հաջորդ գրառումը

Կալիֆորնիայում 172 հազար մարդ հոսանքազրկվել է անտառային հրդեհների պատճառով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Օրհներգի և դրոշի պարտադրման «առաջարկով» փորձ է արվում Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի. վերլուծություն

08/12/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Կառավարության նիստերը սկսեք աղոթքով, տեղում խունկ ու մոմ վառեք. առաջարկ՝ Փաշինյանին

08/12/2025
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ ավտորիտար ռեժիմները դրսևորում են ցիկլային վարքագիծ՝ լիբերալացման «գազարը» փոխելով ճնշման «բռունցքի» հետ. վերլուծություն

08/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվս մեկ անգամ խաբվելը մահացու կլինի. Արմեն Այվազյան

07/12/2025
Հաջորդ գրառումը

Կալիֆորնիայում 172 հազար մարդ հոսանքազրկվել է անտառային հրդեհների պատճառով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական