Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է հերոսը

25/12/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդկանց անջրպետող այս հարցն առաջին անգամ հանդիպել եմ «Հայոց լեզվի»՝ ընունելության քննությունների շտեմարանում ՝ շարադրությունների վերնագրերի ցանկում։ Հայոց լեզվի կրկնուսույցն ինձ հետ մեկումեջ շարադրություն էր «պարապում», եւ մի անգամ հանձարարել էր գրել «իսկական» հերոսի մասին։

Շարադրությունը սկսել էի «կռված տղայի» պատմությամբ, որ, վայելելով վերանախավային պաշտոնյաների «դաբրոն», հղփանում է ու սկսում աջուձախ թուր ճոճել։

Շարադրության երկրորդ հերոսը ընկեր Վարժապետյանն էր, որին «կռված տղան» հաճախ էր «դիտողություն» անում․ «Պատերազմի ժամանակ գոնե մեկ օր գրիչդ դրած ու զենք վերցրած կա՞ս»։ Ընկեր Վարժապետյանը մինչեւ կյանքի վերջ գրիչը վայր չի դնում, զենք էլ չի վերցնում, բայց պատերազմի հաջորդ ժամանակ նրա հոգեզավակ-աշակերտներից մեկը, ուսուցչի բացատրած օրինակը հիշելով, կարողանում է պետական նշանակության մարտավարական առաջադրանք  կատարել, մյուսը՝ բժիշկը, ռազմի դաշտում վիրակապում է հակառակորդի վիրավոր զինվորին եւ փոխարենը  նրանցից 20 ռազմագերու պահանջում, 3-րդը՝ Վարժապետյանի հետագծով գնացողը, դպրոցի ռմբակոծության ժամանակ մարմնով փակում է երկու վիրավոր երեխայի, ինքը՝ զոհվում։

Դեռ դպրոցական տարիքից էի այն համոզմանը, որ ամուր, զարգացած, ուժեղ պետության առաջին նախապայմանը կրթությունն է։ Դպրոցի եւ մանկավարժի կերտած հայրենասեր աշակերտն է վաղվա կյանք փրկող բժիշկն ու պատերազմ հաղթող զորավարը։

Իհարկե, մանկավարժների ճնշող մեծամասնության համար շատ ավելի կարեւոր է «ուսուցչի երեխա» ինստիտուտը, քան հայրենիքն ու պետությունը։ Բայց նրանց կողքին կա՛ն այնպիսիները, որոնք  առաջին անգամ դպրոցում երեխային սովերցնում են «հայերեն երգենք» երգը։ Մեր օրերի հերոսը, այո, նաե՛ւ ուսուցիչն է, այն էլ՝ սահմանի ուսուցիչը, որ քիչ չէ հանդուրժում է մեկին տասը պատասխան տվող աշկերտներին, դեռ մի բան էլ փորձում նրանց՝ այֆոններից անդին չտեսնող ուղեղը բան մտցնել։

 Որի ձայնը արկերի պայթյունները չեն լռեցնում, որը  տունը չի կողպում ու հեռանում։ Ինչ վեաբերում է գորիսեցի ուսուցչին, նրան առաջին հերթին թիրախավորել է Նիկոլ Փաշինյանը՝ առնաձնացնելով սահմանի մյուս ուսուցիչներից։ Նրան մրցանակ հաձնելու փոխարեն, կարելի էր խրախուսել սահմանապահ ուսուցիչներին, օրինակ, ամսական աշխատավարձի կեսի չափով պարգեւավաճար տալով, հարկերից ազատելով, տարեկան հանգստի ուղեգրեր տալով եւ այլն։

Ասում են՝ Խոջաբաղյանը չճանաչված գիտնական է, կարելի էր նաեւ նրան որպես գիտնականի արժեւորել, օժանդակել ինչ-որ աշխատության հանրահռչակման, տարածման կամ տպագրման հարցում։ Ես, օրինակ, ընկեր Խոջաբաղյանի փոխարեն՝ նման միջոցառման չէի մասնակցի, առավել եւս՝ հասարակության նյարդին կպչող «վերջապես պետություն ենք կառուցում» արտահայտություն չէի անի։ Մյուս կողմից էլ հասականում եմ՝ մարդը, գուցե կյանքում առաջին անգամ, իրեն արժեւորված է զգացել, առաջին անգամ մեծ բեմ տեսել․ բոլորը չէ, որ կարող են տուրք չտալ գնահատված զգալու՝ խիստ մարդկային ապրումներն ու հրաժարվել պետական այրերի մրցանակից։ Եվ եթե քննադատել ուսուցչին, միայնումիայն միջոցառմանը մասնակցելու կամ ինչ-որ մեկին դրվատելու  համար։ Նրա հերոսական կյանքով ապրել, արարելը, առավել եւս մարմնի կառուցվածքը քննարկելը, դասականի ասած «սիրուն չի»։

 Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը ձգտում է կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը․ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Ներսում Երևանի ավագանու նիստն է, դրսում՝ բողոքի ակցիա

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ներսում Երևանի ավագանու նիստն է, դրսում՝ բողոքի ակցիա

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական