Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլակերպ “քաղաքականությունն” ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները.Արտակ Զաքարյան

11/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար: Նիկոլակերպ “քաղաքականությունն” ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները: Մենք ուղակի պարտավոր ենք կասեցնել կործանման տանող այս ամենաթողությունը, անպատասխանատվությունը, հակապետական, ապազգային փնթիություններն ու դավաճանական քայլերը: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ հարգանքի ու պատվի արժանացնել, զարգացնել, վերակառուցել ու պաշտպանել:

2020թ. աշնանային պատերազմի արդյունքում, արմատական փոփոխության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանական և անվտանգային միջավայրերը։ Ստեղծված քաոտիկ իրավիճակը, ստիպում է վերանայել անվտանգության ապահովման գրեթե բոլոր բաղադրիչները՝ ընդլայնելով ու խորացնելով ՌԴ հետ ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության բազմաֆունկցիոնալ հարաբերությունները։

Նախ և առաջ ՀՀ պաշտպանական քաղաքականության ոլորտում, 2021-23թթ․համար անհրաժեշտ են լինելու իրականացնել հակաճգնաժամային համալիր միջոցառումներ:

Պաշտպանական քաղաքականության հստակեցմամբ և իրավական-օրենսդրական մեխանիզմների վերանայմամբ անհրաժեշտ է ապահովել նիկոլիզմի պատճառով ավիրված զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման նախադրյալները։

ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի վերանայմամբ՝ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել և վերադասավորվել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նոր իրողություններին ու դրանց պահանջներին։ Վերագնահատել ՀՀ ռազմավարական շահերն ու առաջնահերթությունները, դրանց ապահովման առկա և/կամ անհրաժեշտ քաղաքական ու մասնագիտական ներուժը, նյութա-տնտեսական ռեսուրսները և ֆինանսական միջոցները։

Խորքային ուսումնասիրության և համեմատական վերլուծության ենթարկել անվտանգային և պաշտպանական համակարգերը (հատկապես Իսրայելի փորձը)։ Մշակել դրանց կիրառելի մոդելների արդյունավետ գործարկման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ հաշվի առնելով անմիջական սպառնալիքի դեպքում ՌԴ ԶՈՒ տեղակայված ստորաբաժանումների հետ համագործակցության խնդիրները։

Պետության պաշտպանունակությանն ուղղված ներքին քաղաքականության վերագնահատմամբ՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ապահովել համապատասխան օրենսդրական և այլ իրավական բազան, ինչպես նաև մշակել և գործողության մեջ դնել ԶՈՒ արդիականացման հայեցակարգային փաստաթղթերը։

Անհրաժեշտ է իրականացնել ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգային մասի վերաձևակերպումներ, ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ նոր միջազգային իրավա-պայմանագրային հիմքերի ապահովում, տարածաշրջանային անվտանգության բալանսավորում, տարածաշրջանային անվտանգության ապահովման վրա՝ ՀՀ ազդեցության ոլորտների համադրում նախ և առաջ ՌԴ և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հետ։

Շարունակելի.

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հովհաննես Հովհաննիսյանն Արամ Սիմոնյանին խոստացել էր՝ մեր իշխանության ժամանակ Դուք մնալու եք ռեկտոր…». Գևորգ Էմին-Տերյան (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարությունը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների փաստը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարությունը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների փաստը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական