Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իտալիայի փոխարտգործնախարար Չիրիելլին ուզում է փրկե՞լ խաղաղությունը… Ադրբեջանին զենք վաճառելո՞վ

Անահիտ Հովսեփյան
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
264
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կայանալիք Էնթոնի Բլինքեն- Ուրսուլա ֆոն դեր Լայեն- Նիկոլ Փաշինյան հանդիպման մանրամասներին գերմանալեզու ԶԼՄ-ները նախորդ օրերին չանդրադարձան՝ զգուշավոր էին եւ զուսպ։ Միայն մի «հուշում» ուրվագծվեց. մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը վճռել է ԵՄ դիտորդական առաքելության կազմն ընդլայնելու նպատակով նոր ուժերով՝ 25 ոստիկանով համալրել այն։ Գերմանիան, հասկանալի է, իր «չեզոք» դերն այսպես է իրացնում, իսկ լռելու երդումը չի մոռանում նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիեւը փորձում է նացիոնալ-սոցիալիստների անփառունակ վարքը յուրացնելով ապացուցել, որ նրանց վախճանն իրեն չի սպառնում։ Իսկ առաջիկա նոյեմբերին COP29-ը հյուրընկալելով աշխարհի կենտրոնն է դառնում, եւ մեր մոլորակի կլիման Ալիեւի հրամաններն է կատարելու։

Բաքուն ապրիլի 3-ին «Ազերթաջի» միջոցով շատ կարեւոր բացահայտումներ տարածեց.  Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած Ալիեւի հետ հեռախոսազրույցից մանրամասներ հաղորդելով՝ ընդգծված հանրայնացրեց իր նպատակը՝ Հայաստանին սատարումը նշանակում է խաղաղությանը դեմ լինել, սադրանք հրահրել, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճ պարտադրել, նշանակում է լինել… հակաադրբեջանական։ Բերձորում բնական մուշտակի մեջ փաթաթված «էկոակտիվիստ» տիկնոջ ձեռքում անշնչացավ աղավնին. Չդիմացավ՝ բորենու ձեռքում խաղաղության իր խորհրդանիշի շահարկումը տեսնելով։ Նույն «Ազերթաջում» իր ֆաշիստական հայացքները, խոսույթը հրապարակայնորեն տարածող Ալիեւը, որ պետական նպատակ է դարձրել ռազմական ագրեսիայի միջոցով հայ բնակչության «վերջնական մաքրումն իր բնօրրանից» (Նովրուզի կրակը Ստեփանակերտում վառելով խոստովանեց Իլհամ Ալիեւը, տե՛ս «Ազգի» մարտի 21-ի համարը-Ան. Հ.) հակաադրբեջանական կարող է որակել նաեւ անձրեւի յուրաքանչյուր կաթիլ, որ ջրում է հայոց հողը… 

Դառնանք հեռախոսազրույցին, որ, ինչպես շեշտվում է, ԱՄՆ պետքարտուղարն է  ձեռնարկել՝ փարատելու համար Ադրբեջանի նախագահի «բնական մտահոգությունները»։
«Ազերթաջ» գործակալության գերմաներեն լրատվահոսքում Բլինքեն- Ալիեւ հեռախոսազրույցի ուշագրավ մանրամասների համաձայն, Ալիևը Բլինքենին ասել է. «Ըստ իր տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը, համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից հատվածներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի սպառազինման հարցը ԵՄ-ի խաղաղության եվրոպական մեխանիզմի համաձայն՝ ԱՄՆ բյուջեի հաշվին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, գրում է «Ազերթաջը», որ հակաադրբեջանական նման քայլերը, այդ թվում՝ Ֆրանսիայի Հայաստանին զինելը, կընդլայնի սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում եւ կհանգեցնի սադրանքների»։

Ըստ նույն աղբյուրի, ԱՄՆ պետքարտուղարն իհարկե վստահեցրել է, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ալիևն էլ գնահատել է, թե Բեռլինում խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ արտգործնախարարների բանակցությունները օգտակար են եղել գործընթացի հետագա զարգացման համար, ասել է, որ բանակցությունները պետք է արագացվեն։ Ալիեւը նկատել է տվել, որ «Արևմուտքում հնչած այն պնդումները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, բացարձակապես անհիմն են։ Ադրբեջանի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլի 2-ին Փարիզում Էնթոնի Բլինքենի հետ ասուլիսում ստել է՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր ստեղծելու մեջ»։ «Ազերթաջի» սույն հրապարակումն իհարկե չի թաքցնում, որ Բաքվում բրյուսելյան եռակողմ հանդիպումը չեղարկելու նպատակ են հետապնդել, սակայն ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Սակայն Բաքվի հետեւողականությունն իհարկե դրանից իր թափը չի կորցնում՝ ցանցը նետել են, որոգայթը լարել, կարթը կախել, խայծն ով էլ կուլ տա, իր օգտին է։
Ադրբեջանի քարոզիչները X-ի հարթակում երկու օր է չեն թաքցնում իրենց ուրախությունը, որ վերջապես Իտալիայից աջակցություն են ստացել։ Իտալալեզու giornalediplomatico առցանց լրատուն ապրիլի 3-ին հաղորդում է, որ փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլին (Edmondo Cirielli) կոչ է ուղղել Ֆրանսիային, որ վերջինս «չձախողի խաղաղության ջանքերը»։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինադադարն այժմ ամուր է երկու ժողովուրդների պատասխանատվության շնորհիվ, սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի այլ կառույցների ներկայացուցիչների ցանկացած անհեթեթ հայտարարություն սպառնում է լարվածության սրմանը», ըստ վերոնշյալ կայքի նման հայտարարություն է արել Իտալիայի միջազգային համագործակցության, արտաքին գործերի փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին։ Նա հիշատակում է, որ նոյեմբերին  Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանը պատասխանատու վերաբերմունք ունի, իսկ Բլինքենի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած հայտարարություններն անշուշտ չեն նպաստում խաղաղության։

Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղելով խոսքը, Իտալիայի փոխարտգործնախարարը դիտողություն է անում, թե «տեղին և օգտակար կլինի չվնասել շատերի ջանքերին, որ ողջամտությամբ առաջ են մղում (երկու երկրներին) դեպի վերջնական խաղաղություն», եզրափակում է Չիրիելլին։

Ովքե՞ր են այդ «շատերր», որ ջանում են վերջնական խաղաղաություն հաստատել մեր տարածաշրջանում, Իտալիայի փոխարտգործնախարարն իհարկե չի մանրամասնում։ Անշուշտ չի ակնարկում նաեւ նրա մասին, թե որքան զենք է իր երկիրը վաճառում Ադրբեջանին, որ վերջինս հենց այդ գործիքով խաղաղություն հաստատի սեղմվող տարածքներով, վերապրումին վարժված, ոգին դեռ սատանային, մամոնային չհանձնած հայ ժողովրդի հանդեպ։

Ադրբեջանի՝ իրերն ու երեւույթները, մանավանդ՝ զոհի եւ դահճի դերերը շրջելու, ռազմատենչ նպատակների համար պատրվակ որոնելու գիծը բնավ հեռադիտակի կարիք չունի։ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո մեր երկիր ժամանած, տեղում փաստական նյութ հավաքած շվեյցարացի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալթերմաթթն X-ի իր էջում շատ լավ մեկնաբանում է՝ «Երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կուտակվում է հայկական սահմանին, հազիվ թե մտահոգիչ է, իսկ երբ Ադրբեջանն է պնդում, թե Հայաստանը դա՛ է անում, խիստ մտահոգիչ է դառնում փաստը։ Ուզում են իրենց հարձակման համար casus belli ստեղծել»։

Ամեն օր սուտ ու կեղծիք թխող Բաքվի տեղեկատվական փուռը թթխմորի ավելցուկ ունի. Հասունանում է, թափվում…այս անգամ Իտալիայի փոխարտգործնախարարն է իր պաստան դրանով շաղախում։ Մոռանում է, թե նախկինում ո՛րն էր Ֆրանսիայի հետ իրենց վեճի հիմնական առիթը՝ ո՞ր երկիրն է դանակ-պատառաքաղն առաջինը գործածել։ Իտալիան, ավելի ճիշտ` այդ երկրի փոխարտգործնախարարը, դանակն ու պատառաքաղը տվել է Ադրբեջանի ձեռքը, ինքն էլ պատառ է դարձել։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու «ձայն» արցախյան թեմայով

Հաջորդ գրառումը

Եվրամանների եւ ռուսամանների երկատված մեր քաղաքական հանրույթը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025
16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
Հաջորդ գրառումը

Եվրամանների եւ ռուսամանների երկատված մեր քաղաքական հանրույթը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական