Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու սկսվեց ու ինչպես է շարունակվում «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան. Միքայել Մինասյան

23/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ի տարբերություն գործող իշխանական թափթփուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու: Հիմա Արիկին փակել են՝ ինչ-որ ֆեյքի գործ կարելով վրան: Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը։ Պատասխան՝ ԱԱԾ-ն։ Կհարցնեք ինչո՞ւ։ Պատասխանն Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուս 2 տղաների դեմ «կարված» մեղադրանքի հատորներում է։ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել է 2020-ի հոկտեմբերի 17-ին։ Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը պատերազմում էր, ռմբակոծվում էին մեր քաղաքներն ու գյուղերը, թշնամու դրոնները հասել էին Աբովյան քաղաք։ Երկրում, սահմանին և բանակում վխտում էին ադրբեջանական մատնիչներն ու գործակալները, որոնք հաղորդում էին բանակի տեղաշարժի ու ռազմական գաղտնի օպերացիաների մասին։ Մեր տղաները հարյուրներով զոհվում էին, իսկ Արցախը՝ հանձնվում։ 

Եվ այդ օրհասական ու ճակատագրական օրերին ԱԱԾ-ն որոշում է քրեական գործ հարուցել մի ֆեյքի դեմ, ստեղծում է մեծաքանակ քննչական խումբ և ուղիղ կապ հաստատում Ֆեյսբուքի հետ։ Դատելով գործի նյութերից՝ ԱԱԾ-Ֆեյսբուք նամակագրությունում չկա մի կարևոր կետ. ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը։ Նրանք տարբեր խնդրանքներով դիմել են ֆեյսբուքին, ամեն ինչ ուզել են, բացի ամենակարևորից՝ չեն ցանկացել փակել կամ սառեցնել այդ էջը։ Եթե այդ ֆեյքը խախտում էր ռազմական դրության պահանջները, բացահայտում պետական գաղտնիքներ, ինչո՞ւ չփակել այն։ Ասեմ, ինչու. որովհետև այն պետք էր հետպատերազմյան ռեպրեսիաների համար։ Նրանց չէր մտահոգում, թե ինչ է գրում ֆեյքը, նրանց պետք էր, որ ֆեյքի անվան տակ ձերբակալեն Նիկոլի և Իլհամի թշնամիներին, որովհետև պարզվեց, որ երկուսի և՛ բարեկամներն են նույնը, և՛ թշնամիները։ Հետո արդեն, պոստֆակտում կպարզվի, որ այդ ֆեյքը պատերազմի մասին ավելի ճշմարտախոս դուրս եկավ, քան Նիկոլը, Աննան, Արայիկն ու Արծրունը միասին վերցրած։ 

Այս ֆեյքի պատմությունն իրականում ցույց է տալիս նաև մեր պարտության խորը պատճառները։ Մենք պարտվեցինք, որովհետև բոլորը ունեին ծրագիր՝ պարտվել պատերազմում։ Արդյունքում, թշնամին մտավ Շուշի, որի պաշտպանությունը համակարգում էր ամեն ինչի մասնագետ, պարզվեց նաև Սուրբ հոգուց բեղմնավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, որը հետո ինկասացիայի մեքենայով փախավ, իսկ ԱԱԾ գործող տնօրենն այդ ընթացքում գաղտնալսում էր հակաադրբեջանական մեդիագրոհ կազմակերպող Արա Սաղաթելյանին։ Եվ եթե հարցնեք, թե ով հանձնեց Շուշին, կպատասխանեմ առանց երկիմաստության. Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին Հայաստանի ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից, որին ուզում էին գտնել, բայց ոչ փակել։ Որովհետև ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն։ Այդ պատճառով սկսվեց ու շարունակվում է «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան։
 

Արդյունքում Շուշին անցավ թշնամուն, ԱԱԾ-ն վերջնականապես վարկաբեկվեց, Հայաստանը մնաց անտեր, ժողովուրդը՝ սոված, իսկ Գագիկ Սողոմոնյանը դարձավ համացանցային աստղ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել «Հյուսիսային հոսք-2»-ը կառուցող ռուսական նավի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Ո՞ր ընկերությանն է պատկանում առևանգված ինքնաթիռը, և ի՞նչ սկանդալներով է նա հայտնի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ր ընկերությանն է պատկանում առևանգված ինքնաթիռը, և ի՞նչ սկանդալներով է նա հայտնի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական