Ինչպես և նախատեսված էր, այսօր՝ ժամը 11-ից, քաղաքացիներն անհնազանդության ակցիա են կազմակերպել՝ փորձելով խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության շենք: Վաղ առավոտից ոստիկանական ուժեղացված հսկողություն է իրականացվել հատկապես Երևանի կենտրոնում: Ըստ ԶԼմ-ների հրապարակումների՝ ոստիկանների թիվն անցել է 3.500-ը:
Փաշինյանը, շրջապատված թիկնապահներով, ոտքով անցել է մոտ 100 մ և մտել Կառավարության շենք: Այդ ընթացքում ցուցարարները նրան ուղղված կոչեր են արել՝ «Նիկոլ դավաճան», «Դավաճան, հեռացիր», «Թուրք Նիկոլ» և այլն:
Փաշինյանի գնալուց հետո ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանին փորձել են բերման ենթարկել՝ հարվածելով նրա դեմքին. ոստիկաններն ու քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:
Ինչպես է բացվել փետրվարի 23-ի առավոտը Կառավարության շենքի մերձակայքում, դիտեք տեսանյութում.








