Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիոյ հետ յարաբերութեանց Վերահաստատման գինը՝ ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում

15/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի վերջին՝ 9-րդ կետը նախատեսում է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում, ներառյալ «Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ» գոյություն ունեցող հատվածում։ Այլ խոսքով՝ պետք է ապաշրջափակվի նաեւ Հայաստանի հարավային հատվածը, որտեղով անցնում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից 1992 թ.ից ի վեր հայտարարված շրջափակման օղակի կարեւորագույն տրանսպորտային գիծը՝ Բաքու-Ջուլֆա (Նախիջեւան) երկաթուղին։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ, որ «Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։ Նույն փաստաթուղթը խոստանում է, որ «կողմերի համաձայնությամբ, հետագայում կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի հարավային շրջանները իրար կապելու համար»։

Հասկանալի է, որ տրանսպորտային այդ ուղին ոչ միայն բուն Ադրբեջանը կապելու է ոչ միայն Նախիջեւանին, այլեւ վերջինս՝ Թուրքիային՝ Մասիսի հյուսիսում գտնվող Թուրքիա-Նախիջեւան սահմանային նեղ միջանցքով։

Անակնկալ չէր, որ փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դրվելուց անմիջապես հետո ձայներ հնչեցին Անկարայից, որ ապաշրջափակման գործընթացին միանալու է Թուրքիան եւ ապաշրջափակելու է Հայաստանը եւ, ավելին, դիվանագիտական հարաբերություններ է հաստատելու Երեւանի հետ…

Ահա այդ հեռանկարի դիմաց՝ մեր ներհուն աշխատակից, սփյուռքահայ հայտնի հրապարակագիր Երվանդ Ազատյանը ստորեւ անում է կարեւորագույն առաջարկ՝ մերժե՛լ Էրդողանի «մեծահոգությունը»՝ նրա դիմաց դնելով նախապայման՝ Հայաստանը չի բացի իր սահմանը Թուրքիայի առջեւ եւ կմերժի դիվանագիտական հարաբերություն հաստատել Անկարայի հետ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը եւ չի կատարել փոխհատուցում։ 

            Թուրքիա ռազմական յաղթանակ մը արձանագրեց Ռուսաստանի դէմ եւ ընթացքին ոտքի կոխան դարձան Արցախն ու Հայաստանը:  Թրքական այս քաղաքականութեան տրամաբանութիւնը կ’ենթադրէ որ թուրքերը իրենց այս յաղթանակը ամրագրեն դիւանագիտական գետնի վրայ:

            Անքարայի պաշտօնական քաղաքականութիւնն էր Հայաստանը շրջափակման մէջ պահել մինչեւ որ Արցախի հարցը լուծուի Ատրպէյճանի պայմաններով:  Հետեւաբար Թուրքիա ժամանակը հասած պիտի նկատէ վերացնելու Հայաստանի շրջափակումը՝ բարի համբաւ վաստկելու համար միջազգային հասարակութեան մօտ, մինչ միւս կողմէ Հայաստանը խեղդելով իր տնտեսական օղակին մէջ:

Եթէ Թուրքիա որոշէ սահմանները բանալ եւ դիւանագիտական եւ տնտեսական յարաբերութեանց ձեռնարկել,  այդ նախաձեռնութիւնը միայն պիտի ըլլայ շահաւէտ միակողմանի կերպով:  Հայաստան արդէն դուրս ձգուած է շրջանային տնտեսական բոլոր ծրագիրներէն – քարիւղատար խողովակներ, երկաթուղի եւ այլ ճամբաներ:

Թուրքիոյ հետ տնտեսական ու քաղաքական յարաբերութեանց  վերահաստատումով հայ զբօսաշրջիկները պիտի սկսին ողողել թրքական ծովափները իսկ թրքական ապրանքներն ալ պիտի սկսին ողողել հայկական շուկան:  Ի վերջոյ Հայաստան ի’նչ ունի վաճառելիք Թուրքիոյ որ կարենայ առեւտրական հաւասարակշռութիւն ստեղծել (Trade balance):  Հետեւաբար այստեղ փոխշահաւէտութեան խնդիր գոյութիւն չունի:

Պէտք է աչքի առջեւ ունենալ Վրաստանի պարագան, որ փաստօրէն գաղութացուած է Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէ՝ ներդրումներու պատրուակին ներքեւ:  Աճարիան արդէն ձեռքէ ելած ու թրքացուած է:

Հետեւաբար պատկերը յստակ է Թուրքիոյ հետ տնտեսական եւ քաղաքական գործակցութեան:

Հայաստան հնարաւորութիւնը ունի զլանալու Թուրքիոյ այդ դիւանագիտական յաղթանակը որ պիտի ամրացնէր անոր ռազմական յաղթանակը Կովկասի մէջ:

Ի՞նչ է Հայաստանի քաղաքական յաղթաքարտը այս իրավիճակին մէջ – դիւանագիտական եւ առեւտրական յարաբերութեանց ՊԱՅՄԱՆԱՒՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ:

Ճիշտ ժամանակն է Հայաստանի համար յայտարարելու թէ Երեւան կը յօժարի վերականգնելու յարաբերութիւնները Թուրքիոյ հետ՝ պայմանաւ որ ան՝ Ա) ճանչնայ հայոց ցեղասպանութեան անուրանալի փաստը. Բ) Հայաստանի հետ համաձայնութեան գայ հատուցման պայմաններուն եւ սահմանին մասին:

Այս ուղեգիծը յեղաշրջում մը պիտի արձանագրէ մինչեւ այսօր Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականութեան մէջ, նկատի ունենալով որ ցարդ Հայաստան պայմաններ չէր դրած Թուրքիոյ հետ յարաբերութիւնները հաստատելու:

Քաղաքական ուղեգիծի մը նման շրջափոխութիւնը՝

Ա) Թուրքիան պիտի դնէ ինքնապաշտպանութեան դիրքի վրայ, եւ առիթ պիտի ըլլայ միջազգայնօրէն վերարծարծելու ցեղասպանութեան հարցը:

Թուրքիոյ դիրքը խոցելի է ցեղասպանութեան հարցով եւ այդ պատճառով ալ հսկայ գումարներ կը ծախսէ պաշտպանուելու համար:

Բ) Հայաստանի տնտեսութիւնը պիտի փրկուի Թուրքիոյ կողմէ գաղութացուելու վտանգէն:

Գ) Ատրպէյճան որ այսօր կը գտնուի աւելի բարենպաստ դիրքի վրայ իր իսկ հաշւոյն համար պիտի նախընտրէ ճամբաները բանալ, եւ Հայաստան կրնայ բաւարարուիլ այդքանով:

Չափազանց զգայուն ժամանակներու մէջ կը գտնուինք եւ ատենն է որ արթննանք եւ Թուրքիոյ կողմէ կիրարկուող շրջափակումի մը վերացումը բարիք չնկատենք Հայաստանին, քանի ան պիտի դառնայ աւելի ամրակուռ շղթայ մը մեր հայրենիքի վիզին:

Այսօրուընէ պայմանաւորենք Թուրքիոյ հետ յարաբերութեանց վերահաստատումը:

Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում՝ յարաբերութեանց վերահաստատման դիմաց:

Տիթրոյթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Գեներալ Մնացականյանը պատերազմի մեկնարկից մարտադաշտում է՝ ամենածանր ուղղություններում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Գեներալ Մնացականյանը պատերազմի մեկնարկից մարտադաշտում է՝ ամենածանր ուղղություններում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական