Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեսպաշտների իշխանություն. իշխող ուժը փորձում է բացառապես միջամտել կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը. Գոհար Մելոյան

09/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ իշխող ուժի ներկայացուցիչների մեկնաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում և պարզապես բացահայտում են 2020 թվականի ապօրինի սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իրական շարժառիթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:

Ի՞նչ է նշանակում մենք սխալ Սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրել, քանի որ նրանք ի օգուտ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի են որոշում կայացրել։ Այս պնդումն այս ուժի պրիմիտիվ եւ նեղ անձնական գործունեության հերթական դրսեւորումն է։

Այսինքն, այս կամ այն դատավորի ընտրությունը սխալ է, եթե կոնկրետ գործով այդ դատավորն իրենց համար ոչ ցանկալի որոշում է կայացնում։

Այլ կերպ ասած՝ դատավորներ ընտրելով կամ հակաիրավական եղանակով հեռացնելով իշխող ուժը փորձում է բացառապես միջամտել կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը։

Սակայն ամենազարհուրելին դա չէ, այլ այն, որ Արցախի 70%-ը տանուլ տված, Շուշին և Հադրութը կորցրած, շուրջ հինգ հազար զոհ, հազարավոր անհետ կորած ու գերեւարված, տասնյակ հազարավոր փախստական և վիրավոր ունեցող իշխանության որևէ ներկայացուցիչ վերջին հինգ ամսում գեթ մի անգամ հրապարակային կերպով չի ընդունել իր մեղավորությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից վերջին երեսուն տարվա արյան գնով պայքարն ամենաանտաղանդ ձևով նետելու անէացնելու եւ հազարավոր կյանքեր խեղելու համար։

Փոխարենը՝ Սահմանադրական դատարանի վերջինի որոշումից հետո բազմաթիվ անդամներ շտապում են ներողություն խնդրել Սահմանադրական դատարանի «սխալ դատավորներ» ընտրելու և Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման համար։

Եթե իշխող ուժն իր քաղաքական հակառակորդների նկատմամբ գործեր կարելու, նրանց կալանավորելու և հետախուզելու ջանասիրությամբ վարեր պետականամետ քաղաքականություն՝ առաջնորդվելով Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ, հնարավոր է չկանգնեինք կոտրված տաշտակի առջեւ՝ ունենալով այն ինչ ունենք, առնվազն հազարավոր մեր հայրենակիցներ էլ ողջ կլինեին, Հադրությում և Շուշիում կապրեին հայեր, Սյունիքը վտանգված չէր լինի և հայ ժողովուրդը չէր ապրի վերջին հարյուր տարվա ամենամեծ ողբերգությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ռազմագերիների փոխանցման հարցը փակված է». Ադրբեջանի ԱԳ նախարար

Հաջորդ գրառումը

Կառավարությունից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամներին հրահանգել են վայր դնել լիազորությունները՝ ռեկտորի ընտրությունը տապալելու համար. ԱՂԲՅՈւՐ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արենա է դուրս գալիս նաև Տիգրան Արզաքանցյանը․ «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական