Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվ վերջապես, ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ը

28/08/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միհրդատ Մադաթյանի ՖԲ էջից, –

ԱԺ 8-րդ նստաշրջանը իականում տվեց շատ դարակազմիկ հարցերի պատասխաններ, որոնք թեև գուշակվում էին այս երեք տարիների ընթացքում, սակայն չէին հստակեցվել։ Հայոց հաղթական պատմության ամենախարիզմատիկ կերպարներից մեկը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։ Սպարապետը անհերքելի հեղինակություն էր և նույնիսկ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվ վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոսներին, նա զգուշությամբ էր վերաբերվում Սպարապետի կերպարին։ Այս ամենը ձգվեց մինչև 44-օրյա պատերազմը, երբ Փաշինյանի և իր կիրթ ու կառուցողական միակ բարեկամի թեթև ձեռքով և 5000 հայ նահատակի գնով, Շուշին հանձնվեց թշնամուն։ Համացանցում հայտնվեցին Սպարապետի արձանի նկատմամբ բարբարոսության իրականացման լուսանկարներ, որոնց Հայ ազգը անտարբերությամբ վերաբերվեց, ասեմ ավելին, հենց իր, Սպարապետի անհաջող եղբայրը նույնիսկ ոչ միայն չփորձեց դուրս բերել այդ արձանը օկուպացվող տարածքից, այլև հետո նույնիսկ ոչ մի կերպ չարձագանքեց…

Հենց սա էլ հուշեց Փաշինյանին, որ Սպարապետի կերպարը «հնացել» է, և ժամանակն է այն պղծելու։ Եվ այսպես, ԱԺ 8-րդ նստաշրջանին ներկա գտնվող ՔՊ ոհմակը, ի սկզբանե առաջ մղեց մի թեզ, թե այն ՊՆ նախարարները, ում օրոք բանակից փողով մարդ է ազատվել՝ Հայրենիքի դավաճաններ են։ Բոլորս ենք հիշում, որ Անկախ Հայաստանի առաջին ՊՆ նախարարը, ում օրոք բանակից փողով ազատվել են՝ Վազգեն Սարգսյանն էր։ Ի սկզբանե ուզում եմ ասել, որ այնքան պրիմիտիվ չեմ, որ փողով բանակից ազատող մի որևե ստոր «կլերկի» արարք վերագրեմ ՊՆ նախարարին, բայց ուզում եմ նշել, որ անկախ նրանից, որ նույն խմբակցության «նախկին» ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, կարծես թե փորձեց բացատրել այս կարծիքը, ԱԺ խոսնակը և բազում երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներին, ի լուր ամբողջ աշխարհի հայտնեցին, որ Սպարապետը՝ Հայրենիքի դավաճան էր։

Որպես շարունակություն, Լևոն Տեր Պետրոսյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով նույնպես ներկայացնում է Տեր Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանին ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց՝ որ Սպարապետը հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, ի նկատի ունենալով 1998 թվականի հայտնի դեպքերը՝ Տեր Պետրոսյանի հեռացումը իշխանությունից և Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։

Իսկ հիմա ուղղակի տրամաբանական հարց՝ ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը ՀՀ Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում հավատում և վստահում էր Սպարապետը, թե՞ տերպետրոսյանական ռեվանշիստներին, ովքեր այսօր էլ հանձնում են Հայրենիքը ի հակառակ Սպարապետի, պղծում և արժեզրկում են Սպարապետի տարած հաղթանակը՝ Արցախյան առաջին ազատամարտում, հայտարարում են, որ Սպարապետն արեց անթույլատրելին՝ զինվորական իշխանությունը խառնելով քաղաքական հարցերին և վերջապես Սպարապետին, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են Հայրենիքի դավաճան…

P.S. Ես գիտեմ, որ մինչ այժմ ժողովրդին կերակրել են այլ ստերով, հիմնավորելով, թե ժամանակի իշխանությունը պատասխանատու է տեղի ունեցածի համար, բայց ուզում եմ պատասխանել Փաշինյանի հանրահայտ ֆրազով՝ «պատասխանատու է, բայց մեղավոր չէ»։ Եվ չմոռանանք, որ 2018 թվականին գալով իշխանության, Փաշինյանը, ամենատարբեր բանագնացներով փորձեց համագործակցել հոկտեմբերի 27-ի հիմնական հանցագործ Նաիրի Հունանյանի հետ…

#հայաստան_դաշինք

#հայաստան

#ռոբերտքոչարյան

#կրելու_ենք

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ տարիներ առաջ Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին ֆիլմ էինք նկարում. Սպարտակ Ղարաբաղցյան

Հաջորդ գրառումը

Իշխանությունների ողջ ներուժն ուղղված հանրությանը մոլորեցնելու և խաղաղության դարաշրջան խոստանալով.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

30/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունների ողջ ներուժն ուղղված հանրությանը մոլորեցնելու և խաղաղության դարաշրջան խոստանալով.Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական