Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես կարծում եմ՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանից պետք էր ազատվել, ու հիմա էլ այդ նույն խնդիրը դրված է (տեսանյութ)

20/07/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես կարծում եմ՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանից պետք էր ազատվել, ու հիմա էլ այդ նույն խնդիրը դրված է: Ինքը կործանելու է մեր պետությունը: Ինքը վտանգում է և´ մեր պետության գոյությանը, և´ մեր ժողովրդի իրավունքին` ապրելու իր հարազատ հողի վրա:

🔘️ Ընդհանրապես Հայաստանում ընտրությունների միջոցով դեռ երբեք որևիցե խնդիր չի լուծվել։ Բոլոր ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ։ Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգևորությունը, որով գնացին ընտրության, կարծես իրենք առաջին անգամ էին Հայաստան եկել և չգիտեին, թե ինչ է կատարվում:

🔘 Եթե ես ունեմ կարծիք (իսկ ես իմ կարծիքը հայտնեցի Նիկոլ Փաշինյանի մասին), այդ կարծիքի դեմ կարելի է փաստարկներով խոսել, փորձել ինձ համոզել հակառակը, բայց երկրագնդի 7 միլիարդ մարդն էլ հակառակ իմ կարծիքի քվեարկի, դրանից իմ կարծիքը չի փոխվի։ Եթե 7 միլիարդի առջև դնեք քվեարկություն, թե երեք անգամ երեք հավասար է յո՞թ, թե՞ ինը, համոզված եմ, որ կասեն յոթ։ Բայց դա չի նշանակում, որ երեք անգամ երեք յոթ է:

🔘 Երբ երկիրը վտանգ առջև է կանգնում, ոչ մի երկրում, ոչ մի ժամանակ չի լինում այնպես, որ մեկ էլ ամբողջ ժողովուրդը սկսի զբաղվել այդ հարցով։ Մարդիկ շարունակում են ապրել։ Բայց միշտ էլ հասարակության մեջ լինում է մի շերտ, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը։

Նույնն էր նաև 88-90-ական թվականներին. սահմաննեի վրա կռիվ էր, մարդիկ ինքնաբուխ ստեղծում էին ջոկատներ, գնում էին, պաշտպանում էին երկիրը: Ուղղակի մենք արդեն վերջին տասնամյակներին սովորել ենք հույսը դնել մեր բանակի վրա, որը երեսուն տարում մեծ ջանքերով ստեղծվեց, որը Անդրկովկասի լավագույն բանակն էր: Բայց այսօր բանակ մենք պրակտիկորեն չունենք: Եվ մարդկանց դեռ չի հասել այն միտքը, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը։ Բայց դրանից ավելի հեշտ ճանապարհ կա․ հենց քշենք Նիկոլին, բանակը նորից կդառնա բանակ և նորից կպաշտպանի մեր ժողովրդին։

🔘 Դա նշանակում է երկիրը ծախել․ երբ որ այն կողմն ասում է՝ ես պիտի Երևանը գրավեմ, պիտի Սևանը գրավեմ, դրանք մեր հողերն են, իսկ մենք ասում ենք՝ Քելբաջարը մերը չի, իսկ Քելբաջարում կա Դադիվանք, հսկայական մի եկեղեցական համալիր, որն ապացուցում է, որ դա հայկական հող է։ Այն, ինչ մենք կորցրել ենք, դրանք ադրբեջանական հողեր չեն, դրանք պատմական հայկական հողեր են, որոնք վերջին 30 տարվա ընթացքում նաև մեզ են պատկանել։ Մենք կորցրեցինք այդ ամենը։

🔘 Այս պատերազմը ոչ թե հայ ժողովրդի պատերազմն էր, սա Նիկոլի պատերազմն էր Ալիևի հետ կամ ինչ-որ համաձայնագրի իրականացման համար։ Էս վերջին փաստերն էլ, որ նշվեցին, դա ոնց որ թե իրականացվում էր նախապես պայմանավորված։

🔘 Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է․ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվի հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա: Ինչ-որ իրենք անեն, կարող է «անկապ» թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է:

Այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Տեսագրություն⬇️

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» դաշինքը պայքարը շարունակելու է ԱԺ-ում

Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական