Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՌԴ-ն ցանկանա Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառել, ավելի շուտ կթանկացնի գազը, ոչ թե կընդհատի գազամատակարարումը. մասնագետ

20/02/2023
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգայնագետ, էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը չի կարծում, որ Ռուսաստանից Հայաստան մտնող գազի ծավալների ժամանակավոր կրճատումը պատժամիջոց է. ըստ նրա՝ պատժամիջոցների համար պատճառներ են անհրաժեշտ։

«Գազամատակարարման ոլորտում տեխնիկական պատճառներ շատ են լինում։ Օրինակ՝ տարիներ առաջ վրացական ուղղությամբ խողովակաշարում մի քանի անգամ խնդիրներ էին առաջացել, և գազամատակարարումը երկար ժամանակով դադարեցվել էր։ Այսինքն՝ կարող են տեխնիկական պատճառներ լինել. չեմ կարծում, որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան» ,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով փետրվարի 17-ից ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատման և մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարման դադարեցման թեմային։

Արմեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոց կիրառելիս Ռուսաստանն ավելի շուտ և ավելի հեշտ կերպով կդիմի գազի գնի բարձրացմանը, այլ ոչ՝ ծավալների՝ մի քանի օրով ընդհատմանը։

«Մանավանդ այժմ գազի համաշխարհային գները շատ բարձր են։ Հայաստանը Ռուսաստանից գազ գնում է 178 դոլարով. սա Եվրոպայում ամենացածր գներից մեկն է։ Հայաստանից ավելի ցածր գնով գազ ռուսները վաճառում են բելառուսներին։ 1000 խ/մ գազի դիմաց 178 դոլար գինը նաև տարածաշրջանում ամենաէժան գինն է։ Օրինակի համար՝ Ադրբեջանը Թուրքիային գազ վաճառում է մոտավորապես 290 դոլարով»,- նշեց մասնագետը։

Արմեն Մանվելյանը միաժամանակ նկատեց՝ արդեն հաջորդ տարվանից ռուսական գազի գինը կթանկա։

«Արդեն այս տարվա վերջի գազի գները հավանաբար կփոխվեն։ Հայաստանի հետ գազային պայմանագրի ժամկետը վերջանում է. Գազպրոմի հետ մենք երկարաժամկետ պայմանագիր չունենք։ Եթե այս տարվա գինը ֆիքսված է, ապա հաջորդ տարվանը ֆիքսված չէ, դրա համար, կարծում եմ, հաջորդ տարվանից գինը կփոխվի»,- նշեց փորձագետը։

Անդրադառնալով ռուսական գազի այլընտրանքի թեմային՝ Արմեն Մանվելյանը հիշեցրեց՝ Հայաստանը գազային խողովակաշար ունի նաև հարևան Իրանի հետ, որով հնարավոր է լիովին բավարարել մեր երկրի կարիքները։

«Սակայն խնդիրն այն է, որ իրանական գազը բավականին թանկ է։ Ռուսական գազի հիմնական առավելությունը, բացի որակից, էժան գինն է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին մասնակի խցափակվել էր Վրաստանը և Հայաստանը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով  զգալիորեն նվազել էին ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով ընդհատվել էր մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Այսօր արդեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 08։00-ից, ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է: 

Ներկայումս հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով՝ ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի պաշարների հաշվին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը Կիևում է և բանակցում է Զելենսկու հետ. Սպիտակ տուն

Հաջորդ գրառումը

Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ. Քոչարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ. Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական