Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ադրբեջանը ցանկանում է հայկական հետքը ջնջել, ինչու՞ չի սկսում Բաքվից, չէ՞ որ քաղաքի լավագույն շենքերը հայերն են նախագծել և կառուցել

11/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռ անցյալ տարի՝ 44-օրյա պատերազմին հաջորդած՝ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո սկիզբ առավ փաշինյանական այսպես կոչված՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» ծրագրի՝ արագի մեջ ի կատար ածումը և այդ օրերին էլ սկսվեց GPS ընկերության և Ադրբեջանի սերտ համագործակցությունը՝ հայկական զույգ՝ Արցախի և Հայաստանի Հանրապետություններին վերաբերվող տեղանունները և տեղորոշումը կեղծելու փուլը։ Հայկական գյուղերի, լեռների ու լճերի մի հատվածը, հայերի տները ինչ-որ կասկածելի՝ GPS չափումներով մեկ էլ՝ ադրբեջանական էին «դառնում»։ Սա ադրբեջանցիների՝ նոր ժամանակների տեխնիկական հնարավորությունների /իրականում՝ մանիպուլյացիաների/ շրջանակում տվյալ ընկերության հետ համաձայնեցված սադրանք կարելի է համարել։ Իսկ գեոդեզիայի փոխարինողը բնավ էլ GPS-ը չի և չի կարող լինել։

Սա նոր բան չէր իրականում․ տասնամյակներ շարունակ են ադրբեջանցիները հայկական հուշարձանները ներկայացրել որպես ադրբեջանական կամ ալբանական։ Սակայն ուշագրավն այն է, որ երբեք, ոչ մի ժամանակում իրենց ստերը ոչ կարողացել են հիմնավորել, ոչ էլ՝ փաստարկված ապացույցներ բերել։ Բնականաբար, չէին էլ կարող, քանի որ այդպիսիք չկան։ Փոխարենը եղել են ու կան ադրբեջանական վայ գիտնականների՝ ստի և կեղծիքի վրա հիմնված հորինվածքները, երբ ասենք նրանցից մեկը մի անհեթեթ հոդված էր տպում, մյուսը հղում էր անում այդ անհեթեթությանը, հետո՝ ևս երկուսը հղում էին անում այն երկուսին․․․

Հետո էլ՝ համառորեն այդ հոդվածները հաստափոր գրքեր դարձրած թարգմանում էին տարբեր լեզուներով և անվճար բաժանում աշխարհով մեկ, նաև՝ հայտնի ամսագրեր էին ֆինանսավորում, ուր Հայաստանի և Արցախի հայկական հուշարձանները ադրբեջանական էին ներկայացված, հայ երևելիները՝ նույնպես։

Հայերը որպես կանոն զերծ էին մնում այդ անհեթեթություններին պատասխանելուց և արդյունքում՝ գործում էր կանոնը՝ 100 անգամ ասված սուտը ճշմարիտ էր թվում անգետներին։ Իսկ այդպիսիք՝ աշխարհում որքան ուզեք։

Այն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը և Արցախը աշխարհին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու համատեքստում մեր համապատասխան պետական կառույցները անհրաժեշտ ակտիվությամբ և նպատակային չեն գործել, հիմա ավելի քան տեսանելի ու շոշափելի է։

Տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց, արդեն իսկ նշանակում է, որ Արցախի տարածքի մեծ մասը բռնազավթելուց հետո ադրբեջանն իր ջանքերը կենտրոնացնում է 44-օրյա պատերազմին հաջորդող փուլերի վրա։ Ինչպես ԱՀ ՄԻՊ-ն է ասում՝ Ադրբեջանի այդ ջանքերն այսօր ուղղված են Արցախի ժողովրդին հայրենազրկելուն, Արցախի հայկական ինքնությունը մերժելուն։

Խորհրդային 70 տարիներին ադրբեջանում վարվող պետական քաղաքականության արդյունքում արդեն իսկ մեր հուշարձանների մի զգալի մասը ավերվել էին․ և չլիներ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, կորուստները շարունակվելու էին։ Ցավոք, այսօր մենք ականատեսն ու վկան ենք ավելի դաժան իրողության, երբ անկախության տարիներին դժվարություններով վերականգնածն ու վերանորոգածն է ավերում թուրքազերին։ Հայկական հետքը Արցախից ջնջելու նոր փուլ է սկսել ադրբեջանը, ՄԻՊ-ի խոսքով՝ «արդեն միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք»։

Այսինքն, մշակութային եղեռն է իրականացնում։

Ամբողջությամբ կիսում ենք պաշտպանի տեսակետը՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Իսկ ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը։

Ի դեպ, եթե մի օր ադրբեջանը հայկական հետքը ոչնչացնելու իր խղճուկ քաղաքականությունը որոշի իրականացնել նաև մայրաքաղաք Բաքվում, ապա, Բաքվի բոլոր հոյակապ շենքերը պիտի ոչնչացնի, քանի որ Բաքուն կառուցել և Բաքու են դարձրել հայերը։ Եվ հայկական հետքն այնտեղ ամենուր է՝ նավթարդյունաբերող հայ գործարարներից սկսած․․․ մշակույթով ու ճարտարապետությամբ վերջացրած։ Այդ ամենը պատմությունն էլ փաստել և փաստագրել է։ ՈՒստի՝ որքան էլ սերունդներից թաքցնեն, դասագրքերից ջնջեն հայերի անունները, նրանց կառուցած շենքերը կենդանի վկաներ են՝ Բաքվի լավագույն շենքերը հայ ճարտարապետներն են կառուցել։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը կայացրել է անօրինականություններ թույլատրելով. Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ցուցադրում է իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի գործողությունների հետ կապված․ Սենոր Հասրաթյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ցուցադրում է իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի գործողությունների հետ կապված․ Սենոր Հասրաթյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական