ԴՊՐՈՑ, թե՞ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ
Հոգեկան տառապանքի գնով կարդացի ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղեցույցը՝ դպրոցներում դասերի կազմակերպան կանոնների մասին։
Միանգամից տպավորություն ստացա, որ աշակերտը ոչ թե հաճախելու է դպրոց, այլ համակենտրոնացման ճամբար, որտեղ նրա ամեն մի շարժը լինելու խիստ վերահսկողության և շարունակական ցուցումների ներքո։
Ամփոփ ներկայացնեմ մի քանի դրույթներ. այսպես՝
- Դպրոցներում արգելվում են զանգվածային միջոցառումները՝ մասնավորապես ֆիլմերի դիտումները, սպորտային միջոցառումները, զվարճանքները և բեմականացումները։
- Երեխաները կրում են ՊԱՐՏԱԴԻՐ ԴԻՄԱԿՆԵՐ՝ փոխելով 4 ժամը մեկ։
3.Դասամիջոցին սովորողները ՉԵՆ ԼՔՈՒՄ դասասենյակը, միայն ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։
4.Սովորողների միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ բացառելով ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ և կուտակումները։
5.Սովորողները դասին մասնակցում են տեղից։ Գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։
6.Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործել, այլ միայն թերթիկներ։ Ստուգված գրավոր աշխատանքները արգելվում է վերադարձնել սովորողին և անհրաժեշտության դեպքում տրվում են միայն լուսապատճենները։
- Ֆիզկուլտուրայի դասերին բացառվում են սերտ շփումներ և մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներ ու խմբային խաղեր։
8.Բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։ Անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում՝ ՉՈՐ ՍՆՆԴԻ տարբերակով։
- Ջերմաչափումները իրականցվում են տանը, տրասնպորտում, դպրոցում։
10.Սովորողները անձնական օգտագործման իրերը, գրենական պիտույքները ՉԵՆ ԿԻՍՈՒՄ դասընկերների հետ։
11.Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով իջնեն այնպես, որ ՄԻՄՅԱՆՑ ՉՀԱՆԴԻՊԵՆ։
12.Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը։
Վահե Թորոսյան