Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիան լուռ ու մունջ՝ Ալիեւի ֆաշիզմի հանդեպ

Անահիտ Հովսեփյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
67
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի դեսպանը զգուշացնում է՝ Ադրբեջանը եւ նախագահ Ալիեւը նոր պատերազմ են նախապատրաստում Հայաստանի դեմ»: Սա գերմանական RND-ի հունվարի 17-ին հրապարակած վերնագիրն է, որ հստակ շարադրում է Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ հունվարի 10-ին տեղական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած պատասխանների առնչությամբ: Կից հղմամբ անգլերեն ներկայացվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, ուր զետեղված հարցերն ու պատասխաններն այլ ենթատեքստ չեն հուշում: Ալիեւը Արցախը կուլ տալուց հետո, պատժամիջոցների չհանդիպելով, շատ հանգիստ գլորում է հաջորդ «իրավացի» -«արդարացի» հայտը՝«գաղտնիք չէ, որ Երեւանը հնամենի ադրբեջանական քաղաք է, որ 1918-ին դժբախտաբար տրվել է Հայաստանին»…սա ասում է Ալիեւը, գերմանական նշյալ լրատվամիջոցը նույնությամբ ներկայացնում է գերմաներեն, իսկ արձագանք ԳԴՀ ԱԳՆ կայքում անշուշտ նույն օրը չենք գտնում: Թեեւ դեսպանը ձեւակերպում է նաեւ, որ հավանական «հաջորդ պատերազմը իր ազդեցությունը կունենա Եվրոպայում», սակայն Գերմանիան լուռ է…եթե ձայն լսենք, ապա միայն Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոթից: Ալիեւը լավ գիտի Թուրքիայի դաշնակցի լռությունը, եւ բացահայտ նշում է, որ թշնամին Ֆրանսիան է:
Ադրբեջանը ծանր բեռ է տանում: Սփյուռք չունեցող Ադրբեջանն իր հայրենակիցների նվազ թվին հավելում է իր երկրից դուրս եկած հրեաներին՝ շահագրգռելով եւ նրանց միջոցով հայերի դեմ, Հայաստանի դեմ քարոզչական հարթակն ակտիվացնելով: Տեղի սղության պատճառով այս փաստին կանդրադառնանք առաջիկայում, բայց նկատել տանք, որ Իսրայելի հետ հատուկ հարաբերություններ կառուցող Ալիեւի համար նոր փորձառություն է սփյուռքի հետ աշխատանքը: Հրեական սփյուռքից սովորելու, նրանց հետ համագործակցելու հուշարարն էլ լավն է՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը, որ դիվանագիտական կարեւոր մկրտություն է ստացել Կալիֆորնիայում: Նրա X-ի հարթակը դրա խոսուն վկայությունն է, երբ ադրբեջանանպաստ տարբեր «բարեկամական խմբեր» Աղաեւի դիրիժորությամբ նույն բանն են տարածում. Տվյալ պարագայում ամենաարդիականը՝ «Հայաստանում այրել են միակ սինագոգը, ինչու՞ չեք պատժում»:

Հայաստանյան ԶԼՄ-ներն անդրադարձան հունվարի 11-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկած Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի լսումներին: Հարավային Աֆրիկան Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գրոհը: Հայցում ընդգծվում է, որ Իսրայելի գործողությունները «նպատակադրված են ոչնչացնելու Պաղեստինի ազգային, ռասայական, էթնիկ խմբի զգալի մասին»: Իսրայելը հերքում է մեղադրանքները, իր գործողությունները բնորոշելով որպես ինքնապաշտպանություն:

Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ կձգվի, ինչ վճիռ կկայացնեն Հաագայում,  սակայն ենթադրելի է, որ այն հնարավոր է ազդեցություն ունենա Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի հանգուցալուծման վրա. 44-օրյա պատերազմից հետո Երեւանը դիմել էր նշյալ դատական ատյանին՝ ապացույցներ ներկայացնելով, որ Ադրբեջանն Արցախում հայերի նկատմամբ ռասայական խտրականություն է դրսեւորել:

Դեռ առիթ կլինի անդրադառնալու Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ ներկայացրած հայցին, սակայն իրազեկենք այս պահին, մեր կարծիքով, միջազգային կարեւոր ուրվագծեր: Իսրայելի արեւմտյան դաշնակիցներ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն անշուշտ համակարծիք չեն Հարավային Աֆրիկայի տեսակետին, ԵՄ-ն չեզոք է, Գերմանիան, Ավստրիան, Չեխիան այն կարծիքի են, որ քննադատելի են իսրայելական բանակի գործողությունները Գազայում, բայց դա ցեղասպանություն չէ, իսկ երբ Գերմանիան իր սատարումն հայտնեց Իսրայելին, գերմանացի լրագրողներից մեկը կառավարության հարցուպատասխանի ժամանակ մի քանի անգամ կրկնեց՝ «Ի՞նչ է անելու Գերմանիան, երբ Հաագայի դատարանը վճռի, որ Իսրայելի գործողությունները ցեղասպանություն են»: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սցիյարտոն ֆբ հարթակում հստակ դատապարտեց Հարավային Աֆրիակայի հայցը՝ այն որակելով «Իսրայելի վրա իրավական հարձակում»: Իսպանիան Իսրայելի գործողությունները սուր քննադատության է ենթարկել, սակայն հայցի առիթով չի արտահայտվել: Եվրոպայում Պաղեստինի պետականության ամենամեծ սատարողը՝ Իռլանդիան չի միանում հայցին: Իռլանդիայի վարչապետը լրատվամիջոցներին հաղորդել է, որ այս հարցում զգույշ պիտի արտահայտվել՝ «Համասը հոկտեմբերի 7-ին 1400 մարդու չի՞ սպանել Իսրայելում, քանի որ այնտեղ էին բնակվում, հրեա էին: Սա էլ ցեղասպանություն չէ՞»: Բելգիայի փոխվարչապետը, որի կառավարությունը Եվրոպայում Պաղեստինին ամենամեծ սատարողի համբավն ունի, ասել էր, թե ջանք կգործադրի, որ Բելգիան պաշտոնապես սատարի Հարավային Աֆրիկայի հայցը:

Բոլիվիան, Բրազիալիան, Կոլումբիան, Հորդանանը, Մալազիան, Մալդիվները, Թուրքիան, Վենեսւելան, 57 երկիր ներառող իսլամական կազմակերպությունը, որի անդամ են Պաղեստինն ու Ադրբեջանը (1992-ից)պաշտոնապես սատարել են Հարավային Աֆրիկայի քայլը: Բայց Բաքվի վերաբերմունքի մասին ոչ մի տող չենք գտնում: Հարավային Աֆրիկայի հայցը առիթ տվեց, որ ամենասարսափելի ոճրի մասին բարձրաձայնի Էրդողանը: «Կա՞ մի բան, որ Նեթանյահուն Հիտլերից պակաս է արել»:

Նրա կրտսեր եղբոր ձայնը չի լսվում, լրատվամիջոցներն էլ կարծես այս թեման չեն արծարծում: Իսկ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը X-ի հարթակում ամեն օր հարց է տալիս՝ Երեւանի սինագոգը, միակ սինագոգը այրել են, այրեցին, այրում են, Հայաստանում հակասեմականությունը գլուխ է բարձրացնում, եւ…քանի որ իր սպասավորներն ամենայն ուշադրությամբ սանրում են հայերեն լրատվամիջոցները, ենթադրում ենք, որ ծանոթ են տարեվերջին «Ազգ»-ի դեկտեմբերի 15-ի եւ 22-ի համարներում Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնի հետ ծավալուն հարցազրույցին, որում հարգարժան րաբունապետը փաստում է, որ «Հայաստանում հրեաների եւ հայերի միջեւ, բացի երկկողմանի հարգանքից եւ սիրուց, ուրիշ բան չի եղել», իսկ սինագոգի դեմ վայրագ գործողությունները սադրանք են: Նույն կարծիքը դեկտեմբերի վերջին մեր զրույցում հայտնեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան- Ֆելլերը, որի հետ ծավալուն հարցազրույցը՝ առաջիկա համարում: Դեսպան Աղաեւին, Ալիեւին նույն հարթակներում հիշեցնենք՝ Համասը շնորհավորել է ձեր «հաղթանակը», դուք էլ վարձահատույց եք լինում: 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ համայնքների մասին՝ Ինդոնեզիայի գիտաժողովում

Հաջորդ գրառումը

Ալիեւի մոտ նախընտրական սրացումներ են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ալիեւի մոտ նախընտրական սրացումներ են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական