Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

26/10/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Իշխանությունը ԱԺ բերեց հունվարյան տոնացույցում փոփոխությունների մի նախագիծ։ Այդ քննարկումներին անհասկանալիորեն ակտիվությամբ ներքաշվեց նաև ընդդիմությունը։
Մեծ հաշվով, պատերազմի հետևանքով փոխվել է մեր ողջ տոնացույցը։ Ակնհայտորեն կորցրել են իրենց հնչեղությունը մեր հպարտության մի շարք օրերը և, ցավոք, ձևավորվել են վշտի և սգո նոր օրեր։
Տրամաբանական կլիներ, որ եթե ո´չ իշխանությունը, ապա գոնե խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 9-ը հատվածի համար հանդես գար օրենսդրական առաջարկներով։ Սա զուտ տոնացուցային խնդիր չէ, սա երկրում նոր մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլ է։

Սեպտեմբերի 27

Տարբերակ 1

– Հերոսի օր

Հիմնավորում . Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանի բանակի, Արցախի ՊԲ, կամավորների, ՄՈԲ-ի անդամները իրենց վրա վերցրին քաղաքական ղեկավարության անպատասխանատու, սխալ կառավարման, արտաքին ու ներքին քաղաքական բացթողումների ողջ բեռը՝ անձնազոհաբար կռվելով և տալով իրենց ունեցած ամենաթանկը։

Տարբերակ 2

– Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման և տեղահանման հիշատակի օր հայտարարելու մասին։

Առ այսօր միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին։ Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը և միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։


– Հոկտեմբերի 19-ը «Պատմական աղետի» օր հռչակելու մասին

Հիմնավորում՝Հայաստանի իշխանությունները անհասկանալի ձևաչափով քննարկումների արդյունքում մերժել են պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և հնարավոր կլիներ խուսափել զգալի տարածքային կորուստներներից։

– Նոյեմբերի 9-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին

Հիմնավորում՝Հայաստանի իշխանությունների՝ մինչ պատերազմը և պատերազմի օրերին թույլ տված կոպիտ սխալների պատճառով Արցախի խաղաղ բնակչությունը հայտնվել էր բնաջնջման վտանգի առաջ։ Ադրբեջական բանակի և միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության բնաջնջումը հնարավոր եղավ կանգնեցնել հայկական բանակի ստորաբաժանումների՝ մինչև վերջ հերոսական պայքարի և ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունում տեղակայման շնորհիվ։
Ի հարգանք ռուս խաղաղապահների և աշխարհի այլ վայրերում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունների՝ Հայաստանում նոյեմբերի 9-ը պետք է նշվի որպես Խաղաղապահի օր։

Հ.Գ.

Հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկածները լավագույն և ճշգրիտ ձևակերպումներն են, բայց վստահ եմ, որ պետք է այս ուղղությամբ աշխատել՝ ընդհանուր տրամաբանության մեջ։ Շատ կարևոր է այս հարցում հասարակության տարբեր շերտերի կարծիքը։ Սա մարդկանց համար է, մարդկանց մասին։ Պետք է քննարկել, ստանալ հանրային աջակցություն և դնել պաշտոնական ընթացակարգի մեջ։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում

Հաջորդ գրառումը

Հայաստանը չունի միազգային պարտավորվածություն՝առաջնորդվելու խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը չունի միազգային պարտավորվածություն՝առաջնորդվելու խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով.Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

28/04/2026

Ըստ վրացական մի շարք ԶԼՄ-ների՝ Հայաստանը դիտարկում է սահմանազատման գործընթացի շրջանակում Վրաստանին սահմանամերձ մեկ գյուղ փոխանցելու հնարավորությունը։ Այս տեղեկությունները սկսեցին...

ԿարդալDetails
Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական