Երեքշաբթի, Հունվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախահայության համար սա կյանքի ու մահվան հարց է

01/10/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը լատվիական խոշորագույն delfi.lv էլեկտրոնային պարբերականում

«Տեսնում եք՝ ճակատագիրը Թուրքիային ձգում է արևմուտքից դեպի արևելք: Մենք լքեցինք Բալկանները, հեռանում ենք նաև Աֆրիկայից, բայց պետք է ընդարձակվենք դեպի արևելք. այնտեղ է մեր արյունը, կյանքը և լեզուն: Սա ինքնաբուխ ձգողականություն է, մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքեստանում և Ադրբեջանում են: Մեզ ճանապարհ է պետք դեպի այդ տարածքներ, սակայն դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին:»Հալիլ Բեյ, Օսմանյան կայսրության ատաքին գործերի նախարար1918 թ. մայիս, Բաթում1918 թ. այս հայտարարությունը հստակ բացատրում է, թե ինչու հայերը դաժանորեն ոչնչացվեցին իրենց պատմական հայրենիքում 1915 թ., ինչու դրանից առաջ ու հետո տեղի ունեցան մասշտաբներով ավելի փոքր ջարդեր, ինչու Թուրքիան հարձակվեց նորանկախ Հայաստանի վրա 1920 թվականին և Բոլշևիկների հետ միասին վերջ դրեց մեր՝ մեկ դար դադարից հետո ձեռք բերված անկախությանը: Այս տրամաբանությունը նաև բացատրում է, թե ինչու է Թուրքիայի ներկայիս ավտորիտար ղեկավարը Ադրբեջանի բռնապետի հետ միասին իր ուժերի ներածին չափով Հայաստանի դեմ գործում: Թուրքիան Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել և օգտագործում է՝ Հայաստանին հնարավորինս ճնշելու համար:Արևմտյան լրատվական դաշտը հաճախ նետվում է անիմաստ քննարկումների մեջ, թե ով է հրահրել այժմ ընթացող պատերազմը: Այնինչ, հարցի էութենական իմացությունը և պարզ տրամաբանությունը հարցերի տեղիք չի տալիս: Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը չունեին որևէ դրդապատճառ, որևէ ռազմական կամ քաղաքական նպատակ, որը կարող էր նրանց մղել պատերազմական գործողություններ սկսելու մի երկրի դեմ, որի ռազմական բյուջեն, ինչպես այդ երկրի առաջնորդներն են պնդում, Հայաստանի ամբողջ բյուջեի չափ է: Մեր տարածաշրջանով զբաղվող փորձագետները բավականաչափ լավ գիտեն այս պարզ ճշմարտությունը:Տարիներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994-1995 թթ. կնքված հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ եռակողմ, անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը նաև հետևողականորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, որոնք նախատեսում են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրում և հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ուժեղացում՝ այդպիսով պահպանելով ուժ գործադրելու և «մեղադրանքների խաղ» հրահրելու հնարավորությունը:2020 թ. հուլիսին Հայաստանի դեմ ագրեսիայից հետո կրկին խոսվում էր Ղարաբաղի հետ շփման գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրման մասին, ինչին կրկին Բաքվում ականջալուր չեղան: Փաստը, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծում դիտարկում անցկացնելու հայցը, դրա վկայությունն է: Այն հստակորեն ի ցույց է դնում Ադրբեջանի հիմնական նպատակը՝ կոծկել պատերազմ սանձազերծելու իր ծրագրերը:Արդարացնելով ագրեսիան՝ Ադրբեջանի ղեկավարն իր ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծեց. «Մենք կռվում ենք մեր հողի վրա: Այսօր Ադրբեջանի բանակը ջախջախիչ հարվածներ է հասցնում թշնամուն մեր հողում»: Այս արդարացումն ինձ հիշեցրեց մի հետաքրքիր դիպված, որը տեղի ունեցավ Մյունխենի Անվտանգության համաժողովում 2015 թ. փետրվարին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրեց աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ, ես փորձեցի մի հարց տալ, որը ի վերջո կարողացա անել` վերջին պահին փախցնելով խոսափողն ու ուղիղ կանգնելով նրան դեմ դիմաց: Հարցս հիշեցնում էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոչ էին արել պահպանել իր պարտավորությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես նաև նշեցի, որ «մեղադրանքների խաղերը» չեն նպաստում ամենակարևոր խնդրի լուծմանը. հակամարտության կարգավորումը սկսվում է այն ժամանակ, երբ զենքերը դադարում են կրակել: Ուստի ես դիմեցի նրան՝ ասելով. «Վե՛րջ տվեք կրակելուն»: Դա նյարդայնացրեց Ադրբեջանի ղեկավարին, և նա պատասխանեց ինձ՝ օգտագործելով ճիշտ նույն բառերը, որոնք ասաց մի քանի օր առաջ, այն է՝ Ադրբեջանի հողում ադրբեջանցի զինվորները կարող են կրակել որքան ցանկանան և ինչ ուղղությամբ ցանկանան: Հենց այս ընկալումն է (այս դեպքում՝ թյուրընկալումը) ապահովում, որ Ադրբեջանը կորցնի Ղարաբաղը, որը բռնակցվել է իրեն 1921 թվականին Ստալինի ձեռամբ: Հայերի սպանդն «ադրբեջանական հողում» (Սումգայիթում և Բաքվում) ոչ միայն հաստատեց, որ Ղարաբաղի հայությունը պետք է պաշտպանի ինքն իրեն ու ձեռնարկի արդարության վերականգնումը, այլև զրկեց Ադրբեջանին Ղարաբաղը վերահսկելու բարոյական իրավունքից: Նույնը կարելի է ասել 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, որի առաջին նկարները ցույց տվեցին Թալիշում դաժանորեն անդամահատված հայ ծերերին և գլխատված զինծառայողներին: Նույնը տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին 2020 թվականի հուլիսին հարձակման ժամանակ, երբ թիրախավորեցին քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ուղղակիորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը: Նույնը վերաբերում է նաև այժմ ընթացող հարձակմանը, որի հետևանքով երեխաները ստիպված են թաքնվել Ստեփանակերտի նկուղներում՝ ճիշտ ինչպես 1991-1994 թվականներին:Հիշում եմ, որ երկու դար առաջ Ամերիկայի գաղութների ինքնորոշման իրավունքը տապալել փորձող բրիտանական կառավարությանը քննադատող քաղաքական մտածող Էդմունդ Բըրքն իր հայտնի խոսքում ասել է. «Չի կառավարվում այն ազգը, որին անընդհատ պետք է նվաճել»: Միայն այն ժամանակ, երբ մեր մտքում պահենք նրա ասածը, մենք մոտ կլինենք Արցախում խաղաղության հաստատմանը և խնդրի՝ հազարամյակներ այդ տարածաշրջանում ապրած ժողովրդի շահերին համահունչ լուծմանը:Արտաքին խաղացողները կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական դերակատարություն: Թուրքական ռազմական ներկայությունն ու խրախուսումն այս պատերազմում ամենամտահոգիչ գործոնն է: Կրկին Արևմուտքում որոշ վերլուծաբաններ փորձեր են անում այս իրավիճակում համահավասարեցնելու թուրքական և ռուսական դերերը. սա լավագույն դեպքում արհեստական մարտավարություն է, վատագույն դեպքում՝ մոլորեցնող: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, ամուր կապեր ունի Երևանի ու Բաքվի հետ և միջնորդի դերով է հանդես գալիս: Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, փակ է պահում Հայաստանի հետ սահմանները և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր ձևերով: Ավելին, օգոստոսին Ադրբեջանի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Թուրքիան իր ռազմական տեխնիկայի և անձնակազմի մի մասը թողել է Ադրբեջանում: Այժմ թուրք ռազմական փորձագետները կռվում են կողք կողքի ադրբեջանցու հետը, որն օգտագործում է նույն թուրքական զենքերը՝ այդ թվում՝ անօդաչու սարքերը և ռազմական ինքնաթիռները: Հավաստի աղբյուրների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում և Ադրբեջան է տեղափոխում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ ղեկավարության բարձրագույն մակարդակով:Տեղում տիրող իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Օսմանյան կայսրության արժանի ժառանգ Թուրքիան, որը մեկ դար առաջ ամեն ինչ արեց հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու համար և մինչ այժմ արդարացնում է այդ հանցագործությունը, այժմ բոլոր հնարավոր եղանակներով աջակցում է Ադրբեջանին ՝ փորձելով իրականացնել նույն ցեղասպանական գործողությունները Հարավային Կովկասում: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:Հենց դա է պատճառը, որ մեզ պետք են շատ ավելի նպատակային հայտարարություններ և գործողություններ: «Երկու կողմերին» կամ «բոլոր կողմերին» ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը օգտակար չեն: Շատ հստակ տեսանելի ագրեսորների առկայության դեպքում նման կոչերը նվազեցնում են ագրեսորի պատասխանատվությունը և մեղադրյալի կարգավիճակում դնում տուժողին: Պատմության ընթացքում մենք բազմիցս ենք ականատես եղել այն արդյունքներին, որ ունենում են նման մոլորեցնող հավասարեցումները: Պատժամիջոցներ պետք է իրականացվեն պատերազմ հրահրողների դեմ: Պատերազմը պետք է անհապաղ կանգնեցվի, քանի որ ամեն ժամ երիտասարդներ են զոհվում: Արցախն ու Հայաստանը պաշտպանում են իրենց հայրենիքը: Ադրբեջանում օտարերկրյա վարձկաններն ու զինվորները պայքարում են հանուն Անկարայի և Բաքվի բռնապետերի հիվանդագին նկրտումների:Ինչպես 1989 թ. նոյեմբերին ասել է մարդու իրավունքների մեծ պաշտպան Անդրեյ Սախարովը. «Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը փառասիրության հարց է, իսկ Ղարաբաղի հայերի համար՝ կյանքի ու մահվան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց ունեցան Արցախի իրադրության վերաբերյալ

Հաջորդ գրառումը

«Տարածաշրջանում էսկալացիան ուղղված է նաև Իրանի դեմ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին. Արմեն Այվազյան

20/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար. Դեմոյան

20/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի կարող դառնալ կայսրություն. Նարինե Մկրտչյան

20/01/2026
Հրապարակախոսություն

Հայկ Դեմոյանի՝ Երևանի ու Գյումրիի բնակարանները խուզարկվել են, առգրավվել է 3000 դրամանոց լատունից հուշամեդալ

19/01/2026
Հաջորդ գրառումը

«Տարածաշրջանում էսկալացիան ուղղված է նաև Իրանի դեմ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական