Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ Ձեզ խորհուրդ են տվել մեր զինվորական ղեկավարները․ Ավետիք Չալաբյան

18/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեկ շաբաթ անց, երեկ տեղի ունեցան երկու կարևորագույն բացահայտումներ, որոնք լույս են սփռում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված ճակատագրական որոշումների վրա։

Նախ, ՀՀ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ արդեն պատերազմի չորրորդ օրը, նա ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստին, զեկուցելով իրավիճակի մասին, հայտնել է, որ մեր բանակը, թեև հերոսաբար դիմադրում է թշնամուն, արդեն մեծ կորուստներ է կրում, և անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներով կանգնեցնել պատերազմը, և որ նա այդ դիրքորոշումը շարունակել է պնդել հետագայում։ Ճանաչելով գեներալ Գասպարյանին, ես հիմք չունեմ կասկածի տակ դնելու նրա այս հայտարարությունը, և նաև լավ գիտակցում եմ, որ պատերազմի ընթացքում նա այն հանրայնացնելու հնարավորություն չուներ։

Երեկոյան արդեն, ծավալուն հարցազրույց տալով Արցախյան պատերազմի թեմայով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հեկտեմբերի 19-20-ի շրջակայքում հնարավորություն կար դադարեցնել ռազմական գործողությունները, և արժանապատիվ հաշտության պայմանագիր կնքել կողմերի միջև։ Այդ հնարավորությունից հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշելով շարունակել դիմադրությունը։ Այս հայտարարությունը ևս կասկածի տակ դնելու հիմք չկա, հաշվի առնելով, թե ումից է հնչում։

Այս կապակցությամբ ես նորից մի քանի հարց ունեմ ուղղելու մինչև հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնող պրն Փաշինյանին՝

ա) երբ Դուք մերժել եք ՌԴ նախագահի կողմից հաշտության առաջարկը, ի՞նչ ռազմավարական հաշվարկների վրա եք հիմնված եղել։ Ի՞նչն է Ձեզ հիմք տվել ենթադրելու, որ պատերազմի հետագա ընթացքը բարենպաստ կդառնա մեզ համար, այն պայմաններում, երբ ակնհայտ էր, որ մեր դեմ կռվում է վիթխարի թշնամական կոալիցիա, իսկ մեր կողմից և ոչ մի պետություն պատրաստ չի անմիջականորեն միջամտել ռազմական գործողություններին, և երբ զինված ուժերի ղեկավարությունը մինչ այդ պնդում էր պատերազմի դադարեցման վրա։

բ) արդյո՞ք ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ Ձեզ խորհուրդ են տվել մեր զինվորական ղեկավարները, թե Դուք այդ որոշումը ընդունել եք՝ ի հեճուկս նրանց առարկությունների։ Եթե առաջինը՝ կարո՞ղ եք նշել այն զինվորական ղեկավարների անուները, որոնք կողմ էին պատերազմի շարունակմանը։ Եթե ոչ, պատրաստ եք արդյո՞ք Դուք ընդունել միանձնյա պատասխանատվություն այս որոշման համար, որպես այդ պահին գործող զինված ուժերի Գերագույն հրամանատար։

գ) Եթե հոկտեմբերի 19-20-ին թշնամին իսկապես պատրաստ էր կանգնել, և պատերազմի շարունակումը եղել է Ձեր միանձնյա որոշումը, արդյո՞ք հիմա Դուք ամբողջապես գիտակցում եք դրա աղետալի հետևանքները՝ հազարավոր լրացուցիչ զոհեր, հազարավոր քառակուսի կիլոմետրեր հապշտապ զիջվող տարածքներ, անվտանգության տասնամյակներով ձևավորված համակարգի կազմաքանդում, հասարակության ընկճախտ։ Արդյո՞ք ժամանակը չի այդ դեպքում, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր որոշման համար, և արժանապատիվ հեռանաք։

Ես Ձեզնից այս հարցերին ազնիվ պատասխաններ եմ սպասում, և այդ և բազմաթիվ այլ հարցեր Ձեզ տալու են ամեն կողմից, դեռ երկար տարիներ։ Ժամանակն է արդեն, որ Դուք դրանց առերեսվեք, և ընդունեք Ձեր սեփական քաղաքական պատասխանատվությունը մեր բոլոին պատուհասած ողբերգության համար՝ դա շանս կտա մեր երկրին, որ ապագայում խուսափենք մեկ անձի կամայականության պատճառով նման ողբերգությունների կրկնությունից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, մահվան դեպքերը 34 են

Հաջորդ գրառումը

Մինչև ուշ երեկո 2 ուղղությունով շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Մինչև ուշ երեկո 2 ուղղությունով շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական